Jump to content

Ժան Բեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Բեններ
ֆր.՝ Jean Benner
Ծնվել էմարտի 28, 1836(1836-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրՄյուլուզ
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1906(1906-10-28)[4][5] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Շվեյցարիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
Ժանրժանրային նկարչություն
Ուշագրավ աշխատանքներJeune Fille de Capri? և Salomé?
Պարգևներ
ՀայրJean Benner-Fries?
ԶավակներEmmanuel Michel Benner?
 Jean Benner Վիքիպահեստում

Ժան Բեններ (կրտսեր)[6][7] (ֆր.՝ Jean Benner, մարտի 28, 1836(1836-03-28)[1][2][3][…], Մյուլուզ - հոկտեմբերի 28, 1906(1906-10-28)[4][5], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ժանրային նկարիչ և դիմանկարիչ, ակադեմիստ, Գեղեցիկ արվեստների ազգային միության (ֆր.՝ Salon de la Société Nationale) անդամ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սալոմե» (1899), կտավ, յուղաներկ, Գեղեցիկ արվեստների թանգարան, Նանտ, Ֆրանսիա

Ժանն ու իր երկվորյակ եղբայր Էմանուիլը ծնվել են 1836 թվականի մարտի 28-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Էլզասի Վերին Ռեյն դեպարտամենտի Մյուլուզ քաղաքում, հնատոհմ[Նշ. 1] բեմանկարիչ, կտորեղենի նկարիչ Ժան Բեններ-Ֆրիզի (ավագ, 1796-1849) ընտանիքում, ով ուներ շվեյցարական ծագում[8][9]։

Նախնական կրթությունն ստանալով հոր ստուդիայում աշխատելու ընթացքում՝ Ժան Բենները տեղափոխվել է Փարիզ ու ընդունվել Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, որտեղ սովորել է Իզիդոր Պիլսի[10], Լեոն Բոնի ու Էռնեստ Հեբերտի ղեկավարությամբ[8]։

Նկարչի ստեղծագործության վրա նշանակալի ազդեցություն է ունեցել Ժան Ժակ Էնները, ում Բենները համարել է ֆրանսիական գեղանկարչության մեջ էլզասյան դպրոցի հիմնադիրը[11], որ առանձնացել է սոցիալական ու քաղաքական ուղղվածությամբ Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո, որի ընթացքում Ֆրանսիան կորցրել է Էլզասն ու Լոթարինգիայի մեծ մասը։ Ժան Ժակ Էնների մահից հետո Ժան Բենները հրատարակել է իր հիշողությունները նրա մասին[12]։

Գեղարվեստի ակադեմիայի Փարիզյան սալոնին Ժան Բեններն առաջին անգամ մասնակցել է 1859 թվականին։ «Փոթորկից հետո Կապրիում» նկարի համար, որ ցուցադրվել է Փարիզյան սալոնում 1872 թվականին, Ժան Բեններն արժանացել է ակադեմիայի երկրորդ դասի մեդալով։ 1879 թվականից մասնակցել է Սալոնին մրցույթից դուրս։ Արժանացել է երկու բրոնզե մեդալների 1889 և 1900 թվականներին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսներում։

1894 թվականին Ժան Բենները դարձել է Պատվե լեգեոնի շքանշանի ասպետ և ընտրվել Գեղարվեստի ազգային միության անդամ[7]։

Ժան Բենները մահացել է 1906 թվականի հոկտեմբերի 28-ին[13]։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ եղբոր կողքին[14]։

Ժան Բենների աշխատանքների մեծ մասը գտնվում է Բելֆորում Ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև նրա հայրենի Մյուլուզ քաղաքում՝ Գեղարվեստի թանգարանում։

  1. Ժան Բենների պապը՝ նկարիչ ու բեմանկարիչ Էմանուիլ Ֆրիզը (Էմանուիլ Բեններ I): Ժան Բենների որդին է ֆրանսիացի գեղանկարիչ Էմանուիլ Միշել Բենները (Մանի Բեններ, 1873-1965)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jean (1836-1909) Benner (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Jean Benner (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. «Jean Benner the Younger». Union List of Artist Names (անգլերեն). Getty Research Institute. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 Ulrich Thieme, Felix Becker, Frederick Charles Willis, Hans Vollmer Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart / Thieme, Ulrich and Felix Becker, editors.. — Leipzig: W. Engelmann, 1909. — Т. 3 Bassano - Bickham. — С. 332. — 600 с.
  8. 8,0 8,1 «Musée des Beaux-Arts - Collections Alsaciennes» (PDF) (ֆրանսերեն). Musées Mulhouse Sud Alsace. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Jean Benner the Elder». Union List of Artist Names (անգլերեն). Getty Research Institute. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. «Jean Benner (1836 - 1909)» (անգլերեն). Rehs Galleries, Inc. New York. 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. Ant. Meyer Բեններ Էմանուիլ և Ժան // Biographies alsaciennes avec portraits en photographie. — հինգերրոդ. — Colmar: Ant. Meyer, 1888. — С. 148. — 258 с. — (Էլզաս (Ֆրանսիա) - Կենսագրություններ).
  12. Բեններ Ժան En mémoire de J.-J. Henner : notes intimes. — Paris: A. Lemerre, 1906. — 16 с.
  13. Charles Spindler Մահախոսական // Revue alsacienne illustrée: Illustrirte elsässische rundschau. — Strasbourg: Académie française, 1907. — Т. 9. — С. 2. — 88 с.
  14. «BENNER Emmanuel (1836-1896) BENNER Jean (1836-1906)» (ֆրանսերեն). Association des Amis et Passionnés du Père-Lachaise. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բեններ» հոդվածին։