Ժան Բեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Բեններ
ֆր.՝ Jean Benner
Benner 000.png
Ծնվել էմարտի 28, 1836(1836-03-28)[1][2][3][4]
ԾննդավայրՄյուլուզ
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1906(1906-10-28)[4] (70 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
Ժանրժանրային նկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ17627451? և Salomé?
ՊարգևներՊատվավոր Լեգեոնի շքանշան
Jean Benner Վիքիպահեստում

Ժան Բեններ (կրտսեր)[5][6] (ֆր.՝ Jean Benner, մարտի 28, 1836(1836-03-28)[1][2][3][4], Մյուլուզ - հոկտեմբերի 28, 1906(1906-10-28)[4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ժանրային նկարիչ և դիմանկարիչ, ակադեմիստ, Գեղեցիկ արվեստների ազգային միության (ֆր.՝ Salon de la Société Nationale) անդամ[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սալոմեա» (1899), կտավ, յուղաներկ, Գեղեցիկ արվեստների թանգարան, Նանտ, Ֆրանսիա

Ժանն ու իր երկվորյակ եղբայր Էմանուիլը ծնվել են 1836 թվականի մարտի 28-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Էլզասի Վերին Ռեյն դեպարտամենտի Մյուլուզ քաղաքում, հնատոհմ[Նշ. 1] բեմանկարիչ, կտորեղենի նկարիչ Ժան Բեններ-Ֆրիզի (ավագ, 1796-1849) ընտանիքում, ով ուներ շվեյցարական ծագում[7][8]:

Նախնական կրթությունն ստանալով հոր ստուդիայում աշխատելու ընթացքում՝ Ժան Բենները տեղափոխվել է Փարիզ ու ընդունվել Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, որտեղ սովորել է Իզիդոր Պիլսի[9], Լեոն Բոնի ու Էռնեստ Հեբերտի ղեկավարությամբ[7]:

Նկարչի ստեղծագործության վրա նշանակալի ազդեցություն է ունեցել Ժան Ժակ Էնները, ում Բենները համարել է ֆրանսիական գեղանկարչության մեջ էլզասյան դպրոցի հիմնադիրը[10], որ առանձնացել է սոցիալական ու քաղաքական ուղղվածությամբ Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո, որի ընթացքում Ֆրանսիան կորցրել է Էլզասն ու Լոթարինգիայի մեծ մասը: Ժան Ժակ Էնների մահից հետո Ժան Բենները հրատարակել է իր հիշողությունները նրա մասին[11]:

Գեղարվեստի ակադեմիայի Փարիզյան սալոնին Ժան Բեններն առաջին անգամ մասնակցել է 1859 թվականին: «Փոթորկից հետ Կապրիում» նկարի համար, որ ցուցադրվել է Փարիզյան սալոնում 1872 թվականին, Ժան Բեններն արժանացել է ակադեմիայի երկրորդ դասի մեդալով: 1879 թվականից մասնակցել է Սալոնին մրցույթից դուրս: Արժանացել է երկու բրոնզե մեդալների 1889 և 1900 թվականներին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսներում:

1894 թվականին Ժան Բենները դարձել է Պատվե լեգեոնի շքանշանի ասպետ և ընտրվել Գեղարվեստի ազգային միության անդամ[6]:

Ժան Բենները մահացել է 1906 թվականի հոկտեմբերի 28-ին[12]: Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ եղբոր կողքին[13]:

Ժան Բենների աշխատանքների մեծ մասը գտնվում է Բելֆորում Ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև նրա հայրենի Մյուլուզ քաղաքում՝ Գեղարվեստի թանգարանում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժան Բենների պապը՝ նկարիչ ու բեմանկարիչ Էմանուիլ Ֆրիզը (Էմանուիլ Բեններ I): Ժան Բենների որդին է ֆրանսիացի գեղանկարիչ Էմանուիլ Միշել Բենները (Մանի Բեններ, 1873-1965):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jean (1836-1909) Benner
  3. 3,0 3,1 Jean Bennerministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nouveau dictionnaire de biographie alsacienne / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace
  5. «Jean Benner the Younger»։ Union List of Artist Names (անգլերեն)։ Getty Research Institute։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2012-12-11 
  6. 6,0 6,1 6,2 Ulrich Thieme, Felix Becker, Frederick Charles Willis, Hans Vollmer Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart / Thieme, Ulrich and Felix Becker, editors.. — Leipzig: W. Engelmann, 1909. — Т. 3 Bassano - Bickham. — С. 332. — 600 с.
  7. 7,0 7,1 «Musée des Beaux-Arts - Collections Alsaciennes» (ֆրանսերեն)։ Musées Mulhouse Sud Alsace։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2012-12-11 
  8. «Jean Benner the Elder»։ Union List of Artist Names (անգլերեն)։ Getty Research Institute։ Վերցված է 2012-12-16 
  9. «Jean Benner (1836 - 1909)» (անգլերեն)։ Rehs Galleries, Inc. New York։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2012-12-11 
  10. Ant. Meyer Բեններ Էմանուիլ և Ժան // Biographies alsaciennes avec portraits en photographie. — հինգերրոդ. — Colmar: Ant. Meyer, 1888. — С. 148. — 258 с. — (Էլզաս (Ֆրանսիա) - Կենսագրություններ).
  11. Բեններ Ժան En mémoire de J.-J. Henner : notes intimes. — Paris: A. Lemerre, 1906. — 16 с.
  12. Charles Spindler Մահախոսական // Revue alsacienne illustrée: Illustrirte elsässische rundschau. — Strasbourg: Académie française, 1907. — Т. 9. — С. 2. — 88 с.
  13. «BENNER Emmanuel (1836-1896) BENNER Jean (1836-1906)» (ֆրանսերեն)։ Association des Amis et Passionnés du Père-Lachaise։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2012-12-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]