Ժակլին Ագիլերա
Ժակլին Ագիլերա իսպ.՝ Jacqueline Aguilera | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1976[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Վալենսիա, Վենեսուելա |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Jacqueline Aguilera Վիքիպահեստում |
Ժակլին Մարիա Ագիլերա Մարկանո (իսպ.՝ Jacqueline María Aguilera Marcano. նոյեմբերի 17, 1976[1], Վալենսիա, Վենեսուելա), վենեսուելացի ֆոտոմոդել, Միսս աշխարհ տիտղոսի արժանացած գեղեցկության թագուհի[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակլին Ագիլերան ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 17-ին Հյուսիսային Վենեսուելայի Վալենսիա քաղաքում։
1995 թվականին մասնակցել է Մոսկվայում անցկացված Top Model of the World մրցույթին և հաղթանակ տարել՝ դառնալով այդ տիտղոսին արժանացած առաջին վենեսուելուհին[3]։ Այդ նույն տարում նա հռչակվել է հայրենի երկրի գեղեցկության թագուհի, նվաճել է Միսս Վենեսուելա տիտղոսը և իրավունք ստացել իր հայրենիքը ներկայացնելու Միսս աշխարհ 1995 մրցույթում։
1995 թվականի նոյեմբերի 18-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետության Սան Սիթի քաղաքում անցկացված «Միսս աշխարհ» մրցույթում գրավելով առաջին տեղը՝ Ժակլինը դարձել է երրորդ վենեսուելուհին, որին հաջողվել է նվաճել այդ տիտղոսն ու համաշխարհային գեղեցկուհու թագը։ Ընդ որում՝ նրան այդ թագը փոխանցել է Այշվարիա Ռայը, ով Միսս աշխարհ էր հռչակվել 1994 թվականին։ Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ ֆոտոգենիկության մրցանակը նույնպես շնորհվել է Ժակլին Ագիլերային[4]։
Հայրենի Վենեսուելայում Ժակլինը աշխատանքի է անցել որպես նորաձևության գործակալության ղեկավար, բնակություն է հաստատել Մարգարիտա կղզում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jacqueline Aguilera
- ↑ Miss Venezuela Արխիվացված 2011-07-14 Wayback Machine.
- ↑ «Top Model of the World». Top Model. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Miss Venezuela is on top of the world». Press-Telegram. 1995 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pageantopolis: Miss World 1995.
- Belleza Venezolana. Show Room Jacqueline Aguilera [2] Archivado el 25 de septiembre de 2012 en Wayback Machine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Ագիլերա» հոդվածին։ |
|