Թռչունների մասին
Թռչունների մասին անգլ.՝ For the Birds | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մուլտֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և կատակերգություն |
Ռեժիսոր | Ռալֆ Էգլսթոն |
Սցենարիստ | Ռալֆ Էգլսթոն |
Պրոդյուսեր | Karen Dufilho-Rosen? և Ջոն Լեսսետեր |
Գործադիր պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր |
Երաժշտություն | Riders in the Sky? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 3 րոպե |
Թվական | 2000 և դեկտեմբերի 20, 2012[1] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ | |
pixar.com/for-the-birds |
Թռչունների մասին (անգլ.՝ For the Birds), 3 րոպեանոց համակարգչային անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 2000 թվականին Pixar ընկերության կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է «Հրեշների կորպորացիա» ֆիլմի հետ։ Սցենարը և բեմադրումը՝ Ռալֆ Էգգլստոնի։ 2002 թվականին անիմացիոն ֆիլմը որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ ստացել է «Օսկար»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռագրային գծի լարին նստում է թռչունների երամը։ Շուտով նրանք սկսում են ծեծկռտուք։ Այս բացասական ալիքը կանխում է ինչ-որ մեկի բացականչությունը։ Նրանք տեսնում են մի մեծ թռչունի նստած մոտակա սյունին։ Անծանոթ հիմարիկը սիրով բարևում է նրանց, սակայն մյուսները տրամադրված չէին շփման և ծաղրում են նրա դուրս ցցված փետուրները։ Թռչունը չի նեղանում և նորից մոտենում է երամին, բայց թռչունները չեն պատասխանում նրան և հակառակը տեղափոխվում են լարի վրայով սյունից ավելի հեռու՝ կասկածորեն նայելով միայնակ հիմարիկին։ Սա չի թողնում իր ընկերանալու նախաձեռնությունը և թռչելով նստում է երամի մեջտեղում և իր քաշով ստիպում է, որ լարը ձգվի։ Թռչունները չկարողանալով իրենց պահել սահում են դեպի մեծ թռչնի գիրկը, ինչը դուր է գալիս թռչնին, սակայն երամը բարկացած էր[2]։ Թռչնին մոտ գտնվողները կտցահարում են նրան կողքից։ Թռչունը ճչալով գլխի վրա կախվում է լարից ցած։ Կտցահարողները մնացածի հետ միասին սահում են ավելի ներքև և վայրկյանական կանգից հետո նոր միջոց են գտնում բացասական էմոցիաները արտահայտելու համար։ Նրանք սկսում են կտցահարել կախված թռչնի մատները։ Համարելով դա ծիծաղելի՝ մյուսները հետևում են նրանց օրինակին։ Այսպիսով աստիճանաբար բոլորը, բացի մի քանի կտցահարող թռչուններից հասկանում են, թե ինչ է իրենց սպասվում ծանր թռչնի ընկնելուց հետո, սակայն տարված թռչուններին շատ ուշ է հաջողվում կանգնեցնել։ Խելագար թռչունը սկսում է սահել ներքև և ամբողջ երամին իր հետ տանում է ցած։ Ի վերջո բոլոր թռչունները և՛ փոքրերը, և՛ մեծը հայտնվում են գետնին։ Մեծ թռչնի հետ ամեն ինչ կարգին էր, մինչդեռ փոքր թռչունները կորցրել էին ողջ փետուրները[3]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս նույն խմբին կարելի է տեսնել «Մեքենաները» մուլտֆիլմում, երբ Մակը անցնում է էլեկտրահաղորդային լարի մոտով և «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմում, երբ ընտանիքը տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։
- Այս թռչուններից մեկին կարելի է տեսնել «Մեծ Բակը» կարճամետրաժ ֆիլմում։
- Մեծ թռչունը շատ նման է «Վեր» մուլտֆիլմի փետրավոր հսկա Քեվինին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Dyce, Andrew (2015 թ․ հունիսի 20). «'Inside Out' Easter Eggs, Trivia & Pixar References». Screen Rant. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Hill, Jim (2007 թ․ դեկտեմբերի 8). «A special "Where's WALL-E" edition of Why For?». Jim Hill Media. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- THE 74TH ACADEMY AWARDS | 2002 SHORT FILM (ANIMATED). WINNER: «FOR THE BIRDS». Ralph Eggleston
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչունների մասին» հոդվածին։ |
|