Թոնգարիրո ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնգարիրո ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր Նոր Զելանդիա
ՎարչատարածքManawatū-Whanganui Region?
Մակերես795,96 կմ²
Ձևավորում1887
Քարտեզ
Քարտեզ

Թոնգարիրո ազգային պարկ (անգլ.՝ Tongariro National Park), Նոր Զելանդիայի ամենահին ազգային պարկը[1]։ Գտնվում է Հյուսիսային կղզու կենտրոնական մասում։ Աշխարհում ստեղծված ամենահին ազգային պարկերի տասնյակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը[1][2]։ Նրա տարածքում են ընկած գործող հրաբուխներ Ռուապեհուն, Նգաուրուհոեն, Թոնգարիրոն[1], որոնց գագաթները երբեմն նույնիսկ ամռանն են պատված մնում ձյունով (այդ եռյակից Ռուապեհուի կատարը միշտ է ծածկված ձյունով ու սառցադաշտերով)[3]։

Տեղաբնիկ մաորի ցեղի պաշտամունքային մի շարք վայրեր ներառված են ազգային պարկի տարածքում[4], ընդ որում՝ լեռնագագաթներից շատերը, ներառյալ Նգաուրուհոեն ու Ռուապեհուն, նրանց համար համարվում են tapu, այսինքն՝ սրբազան[5]։ Ազգային պարկի գոտում են ընկած մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Օհակունե, Ուայոուրու, Հորոպիտո, Փոկակա, Էրուա քաղաքները։ Այստեղ է գտնվում «Թոնգարիրոյի ալպիական անցումը», որն ունի 19,4 կիլոմետր երկարություն և համարվում է մեկօրյա արշավային լավագույն երթուղիներից մեկը աշխարհում[6][7]։ Ազգային այս պարկի հյուսիսային հատվածով է անցնում Tongariro North Loop (Թոնգարիրոյի հյուսիսային օղակ) անվանումը կրող արշավուղին, որը նորզելանդական լավագույն զբոսաշրջային երթուղիներից մեկն է, ունի 43,1 կիլոմետր երկարություն (այն հաղթահարելու համար սովորաբար 3-4 օր է պահանջվում)[8]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնգարիրո ազգային պարկն զբաղեցնում է 786 կմ2 տարածք։ Ընկած է Հյուսիսային կղզու կենտրոնական հատվածից հարավ[9], Նոր Զելանդիայի ամենամեծ լճից՝ Թաուպոյից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, ամենախոշոր բնակավայրից՝ Օքլենդ միլիոնանոց քաղաքից 330 կմ դեպի հարավ և մայրաքաղաք Վելինգտոնից 320 կմ դեպի հյուսիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնգարիրո ազգային պարկը հիմնադրվել է 1894 թվականին, սկզբնապես՝ 76,5 հազար հեկտար տարածքի վրա։

1993 թվականին Թոնգարիրոն դարձել է մշակութային լանդշաֆտներից առաջինը, որ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության՝ նոր չափորոշիչների համաձայն կազմված ցանկում։ Ընդ որում՝ հաշվի է առնվել նրա արժեքը թե՛ որպես բնության հւշարձանի և թե՛ որպես մաորիների մշակութային ժառանգության մի կարևոր հատվածի։

Պարկին բնորոշ է բնապահպանական համակարգերի լայն դիապազոնը[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Department of Conservation: "Tongariro National Park: Features" Արխիվացված 22 Փետրվար 2015 Wayback Machine, retrieved 21 April 2013
  2. Hardy, Uniqua. «The 10 Oldest National Parks In The World». Culture Trip. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  3. «Tongariro Weather». Department of Conservation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  4. Beetham, George (1926). «Introduction by T. E. Donne». The First Ascent of Mount Ruapehu.
  5. Cowan, James (1927). «Chapter II: The Mountains of the Gods». The Tongariro National Park, New Zealand - Its topography, geology, alpine and volcanic features, history and Maori folk-lore. էջեր 29–33.
  6. «Tongariro Alpine Crossing». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Tongariro Alpine Crossing, Tongariro National Park, Dual World Heritage Area, New Zealand» (անգլերեն). Tongariro Alpine Crossing. Վերցված է 12 stycznia 2014-ին.
  8. «Tongariro Northern Circuit» (անգլերեն). Departament of Conservation. Վերցված է 12 stycznia 2014-ին.
  9. «Data Table - Protected Areas - LINZ Data Service». Land Information New Zealand. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «Сайт Всемирного Наследия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Թոնգարիրո ազգային պարկին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնգարիրո ազգային պարկ» հոդվածին։