Թոնգարիրո ազգային պարկ
Թոնգարիրո ազգային պարկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Manawatū-Whanganui Region? |
Մակերես | 795,96 կմ² |
Ձևավորում | 1887 |
![]() | |
![]() |
Թոնգարիրո ազգային պարկ (անգլ.՝ Tongariro National Park), Նոր Զելանդիայի ամենահին ազգային պարկը[1]։ Գտնվում է Հյուսիսային կղզու կենտրոնական մասում։ Աշխարհում ստեղծված ամենահին ազգային պարկերի տասնյակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը[1][2]։ Նրա տարածքում են ընկած գործող հրաբուխներ Ռուապեհուն, Նգաուրուհոեն, Թոնգարիրոն[1], որոնց գագաթները երբեմն նույնիսկ ամռանն են պատված մնում ձյունով (այդ եռյակից Ռուապեհուի կատարը միշտ է ծածկված ձյունով ու սառցադաշտերով)[3]։
Տեղաբնիկ մաորի ցեղի պաշտամունքային մի շարք վայրեր ներառված են ազգային պարկի տարածքում[4], ընդ որում՝ լեռնագագաթներից շատերը, ներառյալ Նգաուրուհոեն ու Ռուապեհուն, նրանց համար համարվում են tapu, այսինքն՝ սրբազան[5]։ Ազգային պարկի գոտում են ընկած մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Օհակունե, Ուայոուրու, Հորոպիտո, Փոկակա, Էրուա քաղաքները։ Այստեղ է գտնվում «Թոնգարիրոյի ալպիական անցումը», որն ունի 19,4 կիլոմետր երկարություն և համարվում է մեկօրյա արշավային լավագույն երթուղիներից մեկը աշխարհում[6][7]։ Ազգային այս պարկի հյուսիսային հատվածով է անցնում Tongariro North Loop (Թոնգարիրոյի հյուսիսային օղակ) անվանումը կրող արշավուղին, որը նորզելանդական լավագույն զբոսաշրջային երթուղիներից մեկն է, ունի 43,1 կիլոմետր երկարություն (այն հաղթահարելու համար սովորաբար 3-4 օր է պահանջվում)[8]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոնգարիրո ազգային պարկն զբաղեցնում է 786 կմ2 տարածք։ Ընկած է Հյուսիսային կղզու կենտրոնական հատվածից հարավ[9], Նոր Զելանդիայի ամենամեծ լճից՝ Թաուպոյից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, ամենախոշոր բնակավայրից՝ Օքլենդ միլիոնանոց քաղաքից 330 կմ դեպի հարավ և մայրաքաղաք Վելինգտոնից 320 կմ դեպի հյուսիս։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոնգարիրո ազգային պարկը հիմնադրվել է 1894 թվականին, սկզբնապես՝ 76,5 հազար հեկտար տարածքի վրա։
1993 թվականին Թոնգարիրոն դարձել է մշակութային լանդշաֆտներից առաջինը, որ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության՝ նոր չափորոշիչների համաձայն կազմված ցանկում։ Ընդ որում՝ հաշվի է առնվել նրա արժեքը թե՛ որպես բնության հւշարձանի և թե՛ որպես մաորիների մշակութային ժառանգության մի կարևոր հատվածի։
Պարկին բնորոշ է բնապահպանական համակարգերի լայն դիապազոնը[10]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Department of Conservation: "Tongariro National Park: Features" Archived 22 February 2015 at the Wayback Machine., retrieved 21 April 2013
- ↑ Hardy Uniqua։ «The 10 Oldest National Parks In The World»։ Culture Trip։ Վերցված է 2019-01-29
- ↑ «Tongariro Weather»։ Department of Conservation։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 18, 2015-ին։ Վերցված է փետրվարի 3, 2013
- ↑ Beetham George (1926)։ «Introduction by T. E. Donne»։ The First Ascent of Mount Ruapehu
- ↑ Cowan James (1927)։ «Chapter II: The Mountains of the Gods»։ The Tongariro National Park, New Zealand - Its topography, geology, alpine and volcanic features, history and Maori folk-lore։ էջեր 29–33
- ↑ «Tongariro Alpine Crossing»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին։ Վերցված է 2020-07-11
- ↑ http://www.tongarirocrossing.org.nz/
- ↑ http://www.doc.govt.nz/parks-and-recreation/tracks-and-walks/central-north-island/turangi-taupo/tongariro-northern-circuit/
- ↑ «Data Table - Protected Areas - LINZ Data Service»։ Land Information New Zealand։ Վերցված է 2017-10-18
- ↑ «Сайт Всемирного Наследия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-16-ին։ Վերցված է 2010-03-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիճամփորդն ունի Թոնգարիրո ազգային պարկին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
![]() |
Թոնգարիրո ազգային պարկ Վիքիպահեստում |
---|
- Tongariro National Park at the Department of Conservation
- Datasheet - UNEP-WCMC World Heritage Site
|