Թոմաս Լիրեր
Թոմաս Լիրեր | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Վախճանվել է | անհայտ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Thomas Lirer Վիքիպահեստում |
Թոմաս Լիրեր կամ Թոմաս Լիրարը Ռանկվայլից (գերմ.՝ Thomas Lirer, գերմ.՝ Thomas Lirar aus Rankweil, մահացել է 1475 թվականից հետո[1][2]), գերմանացի մատենագիր, «Շվաբյան տարեգրության» (գերմ.՝ Schwäbische Chronik) կամ «Բոլոր թագավորների և կայսրերի տարեգրության» գերմ.՝ Chronik von allen Königen und Kaisern) հեղինակը, որն առաջին անգամ հրատարակվել է Ուլմում 1486 թվականին՝ «Կայսրերի Գմյունդյան տարեգրության» (գերմ.՝ Gmünder Kaisern) հետ միասին[3]։
Կյանք և ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա իսկական անունը չի հաստատվել, «Թոմաս Լիրեր»-ը նրա կեղծանուն է կամ կեղծանունը[4], որտեղ գերմաներեն Lirer-ը կարելի է թարգմանել որպես «քնարահար» (ժամանակակից գերմ.՝ spieler auf Leier) կամ «պատմող»[5]։ Այն ենթադրությունը, որ նա ծնվել է 1470-ականների սկզբին Ալտախում (ժամանակակից Ֆելդկիրխ օկրուգ Ավստրիայի Ֆորարլբերգ դաշնային նահանգում), Մոնֆորտների կոմսերի կալվածքում, հերքվել է պատմաբան Կարլ Հայնց Բուրմայստերի կողմից, ով 30 տարի (1971-2001) ղեկավարել է Բրեգենցի Ֆորարլբերգ դաշնային շրջանի արխիվը։ Ըստ Կ. Հ. Բուրմայստերի՝ «Թոմաս Լիրեր» կեղծանվան տակ կարող էր թաքնված լինել կրթված աշխարհական (լատին․՝ laicus peritus), որը ծառայել է որպես գրագիր կամ դատավոր։ Հավանաբար նա ծնվել է Տիրոլի Ֆելդկիրխի մոտ գտնվող Ռանկվեյլում և եղել է Վերդենբերգի կոմսերից մեկի սպասավորը, որին նա ուղեկցել է Պորտուգալիա մեկնելիս[6]։
Այս ամենի մասին նա ինքն է հայտնել իր «Շվաբյան տարեգրության» առաջին մասի վերջում, որը գրվել է 1460-1485 թվականներին և կրել է, մեծ մասամբ, առասպելական և դիցաբանական բնույթ։ Նրանում Շվաբիայի և Տիրոլի պատմությունը սկսվում է հնագույն Ռեցիա նահանգից և մտացածին հռոմեական կայսր Կյուրոսի ժամանակներից, ով իբր եկել է այդտեղ իր ընտանիքի և հպատակների հետ։ Շվաբական կոմսերի հռոմեացիներից ծագման մասին լեգենդները թվագրվում են 14-րդ դարի կեսերին[7] և արդեն հիմնավոր կասկածներ են առաջացրել Վերածննդի դարաշրջանի հեղինակների մոտ, օրինակ՝ շվաբացի մատենագիր Հանս Մյուլլերը, ով օգտագործել է Լիերերի ստեղծագործությունը իր «Ցիմերնյան ժամանակագրություն»-ում (գերմ.՝ Chronik der Grafen von Zimmern, 1566), որը գրվել է կոմս Ֆրոբեն Քրիստոֆ ֆոն Ցիմերնի մասնակցությամբ[7]։
Լիրերի հիմնական նպատակը, ակնհայտորեն եղել է տեղի ֆեոդալ կառավարիչների՝ Մոնֆորների, Վերդենբերգների, Բրեգենցների և Տոգենբուրգների[8] փառաբանումը և 13-15-րդ դարերում իրենց հարևաններից գրավված հողերի սեփականության իրավունքի պատմական և ծագումնաբանական հիմնավորումը։
«Շվաբյան տարեգրության» երկրորդ մասը տարբերվում է առաջինից և պարունակում է համաշխարհային պատմության համառոտ ակնարկ՝ աշխարհի ստեղծումից մինչև 1462 թվականը, կենտրոնանալով Կառլոս Մեծի թագավորության վրա։ Այն ներառում է մոտ քառասուն գերմանական ժողովրդական ասացվածքներ, ներառյալ մեկը, որը վերաբերվում է Մայնցի արքեպիսկոպոս Ուիլիգիսին, որն ուղեկցվում է Հռենոսի Մկնիկի աշտարակում նրա մահվան առասպելական պատմությամբ[9], որը ժողովրդական ավանդույթում ավելի հաճախ կապված է նրա նախորդ Գատտոն II-ի հետ։ Հետագայում տարեգրության հրատարակիչները շարունակել են այն նախ մինչև 1494 թվականը, այնուհետև մինչև 1500 թվականը[7]։ Դրա հավանական աղբյուրներից մեկը, ի լրումն վերոհիշյալ «Գմյունդյան տարեգրության» (մոտ 1400 թվական), կարող է լինել հանգավորված «Կայսերական տարեգրությունը»[5] կամ «Համաշխարհային տարեգրությունը», որը հրատարակվել է 1477 թվականին Աուգսբուրգում ստրասբուրգցի պատմաբան Յակոբ Թվինգեր ֆոն Քյոնիգշոֆենի կողմից։
Հրապարակումներ և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով անվստահելի պատմական աղբյուր և ըստ էության, միջնադարյան առասպելագրության հուշարձան, այլ ոչ թե պատմագրության, Թոմաս Լիրերի տարեգրությունն արագորեն հայտնի է դարձել հրատարակիչների մոտ։ Կոնրադ Դինկմուտի առաջին հրապարակումից անմիջապես հետո, որն իրականացվել է 1486 թվականի հունվարին Ուլմում և պատկերազարդվել բազմաթիվ փորագրանկարներով, հաջորդել է երկրորդը, 1494 թվականին այն վերահրատարակվել է Ստրասբուրգում Յոհան Կնոբլոխի[9], իսկ 1500 թվականին՝ Բարտոլոմեուս Կիստլերի կողմից[10]։ 1761 թվականին բավարացի պատմաբան, Լինդաուի քաղաքապետ Յոհան Ռայնհարդ Վեգելինը հրապարակել է այն իր մեկնաբանությամբ։
Տարեգրության նկատմամբ նոր հետաքրքրություն է առաջացել 19-րդ դարի սկզբին գերմանացի ռոմանտիկների որոնումներով, որոնք ակտիվորեն զբաղվել են ժողովրդական ավանդույթների հավաքագրմամբ և հրատարակմամբ։ Այսպես, պորտուգալացի արքայադուստր Էլիզայի հանդեպ Արբոգաստ ֆոն Անդելոնի սիրո լեգենդը, որը գրանցել է Լիերերը, օգտագործվել է նրա «Արբոգաստ ֆոն Անդելոն և Էլիզա Պորտուգալացին, Ալբրեխտ ֆոն Վերդենբերգը և Ամիսը Պոնազիրին» պատմվածքում «Ձմեռային այգի» ժողովածուից (գերմ.՝ Der Wintergarten, 1809)[11] ռոմանտիկ գրող և բանահավաք Լյուդվիգ Ախիմ ֆոն Առնիմը, ով իր աներձագ և բանաստեղծ Կլեմենս Բրենտանոյի գրադարանում ծանոթացել է 1761 թվականի Շվաբյան տարեգրության հրատարակությանը։ Իսկ 1824 թվականին այն հիմք է հանդիսացել «Կոմս Ալբրեխտ ֆոն Վերդենբերգ» պատմվածքի համար, որը գրել է գրող, իրավաբան և դիվանագետ Իոզեֆ Ալբերտ ֆոն Իթները, ով օգտագործել է տարեգրության նույն հրատարակությունը[12]։ Կոմս Մոնֆորտ ֆոն Ռոտենֆանի լեգենդը ոգեշնչել է հայտնի շվաբացի մեսմերիստ- բժիշկ և բանաստեղծ Յուստինուս Կերներին ստեղծելու «Կոմս Մոնֆորտ» (գերմ.՝ Graf Montfort) բալլադը, որը ընդգրկվել է «Գերմանացի պոետների անտառ» (գերմ.՝ Deutscher Dichterwald, 1813).[13] ժողովածուում։ Իսկ Շվաբիական Բունդուսի մասին լեգենդը հիմք է հանդիսացել «Կոմս Բունդուս, գայլ մականունով» (գերմ.՝ Herzog Bundus, genannt der Wolf) հեքիաթի համար, որը հրատարակվել է 1818 թվականին Գրիմ եղբայրների «Գերմանական լեգենդներ» (գերմ.՝ Deutsche Sagen)[14] ժողովածուի երկրորդ հատորում։
Մյունխենի Բավարիական պետական գրադարանի (Catal. Cod. MonacIN 436) հավաքածուում 86 թերթի վրա պահպանվել է 20 նկարազարդումներով տարեգրության ձեռագիր, որը թվագրվում է 15-րդ դարի վերջով։ 2005 թվականին Լայպցիգում հրատարակվել է տարեգրության ֆաքսիմիլային հրատարակությունը, որը խմբագրել և մեկնաբանել է Պետեր Ամելունգը։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից գիտնականների մեծ մասը Թոմաս Լիրերի անունը կեղծանուն է համարում, նրա հիշատակին անվանակոչվել է (Ֆորարլբերգ, Ավստրիա) տոնավաճառային բնակավայրի փողոցներից մեկը։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Thomas Lirer. Schwäbische Chronik, Ulm 1486. Kommentar und text bearbeitet von Peter Amelung. Faksimile und Kommentar. — Leipzig, 2005. — 136, 43, Ill S. — ISBN 3-361-00155-2.
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Franck Jakob. Lirer, Thomas // Allgemeine Deutsche Biographie. — Band 18. — Leipzig: Duncker & Humblot, 1883. — S. 746–748.
- Graf Klaus. Lirer, Thomas // Neue Deutsche Biographie. — Band 14. — Berlin: Duncker & Humblot, 1985. — S. 680–681. — ISBN 3-428-00195-8.
- Graf Klaus. Exemplarische Geschichten: Thomas Lirers «Schwäbische Chronik» und die «Gmünder Kaiserchronik». — München: Wilhelm Fink Verlag, 1987. — 287 s. — ISBN 3-7705-2459-4. (Forschungen zur Geschichte der älteren deutschen Literatur, Bd. 7).
- Längle Otmar. Die Altacher Abkunft des Chronisten Thomas Lirer // Montfort. Vierteljahresschrift für Geschichte und Gegenwart Vorarlbergs. — Jg. 28. — Heft 1. — Dornbirn: Vorarlberger Verlagsanstalt, 1976. — S. 29–32.
- Burmeister Karl Heinz. Zur Person des Chronisten Thomas Lirer // Montfort. Vierteljahresschrift für Geschichte und Gegenwart Vorarlbergs. — Jg. 28. — Heft 1. — Dornbirn: Vorarlberger Verlagsanstalt, 1976. — S. 149–151.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118874489 Արխիվացված 2020-12-04 Wayback Machine // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ CERL Thesaurus Արխիվացված 2020-11-21 Wayback Machine — Консорциум европейских научных библиотек.
- ↑ Graf K. Exemplarische Geschichten: Thomas Lirers «Schwäbische Chronik» und die «Gmünder Kaiserchronik» Արխիվացված 2016-04-06 Wayback Machine. — München, 1987. — S. 48.
- ↑ Lirer, Thomas Արխիվացված 2022-01-15 Wayback Machine // Repertorium Geschichtsquellen des deutschen Mittelalters. — Bayerische Staats Bibliothek, 2012.
- ↑ 5,0 5,1 Graf K. Lirer, Thomas Արխիվացված 2021-05-05 Wayback Machine // Neue Deutsche Biographie. — Bd. 14. — Berlin, 1985. — S. 680.
- ↑ Burmeister K. H. Zur Person des Chronisten Thomas Lirer // Montfort. Vierteljahresschrift für Geschichte und Gegenwart Vorarlbergs. — Jg. 28. — Heft 1. — Dornbirn, 1976. — S. 149.
- ↑ 7,0 7,1 7,2 Franck J. Lirer, Thomas Արխիվացված 2022-01-17 Wayback Machine // Allgemeine Deutsche Biographie. — Bd. 18. — Lpz., 1883. — S. 747.
- ↑ Graf K. Exemplarische Geschichten: Thomas Lirers «Schwäbische Chronik» und die «Gmünder Kaiserchronik» Արխիվացված 2016-04-06 Wayback Machine. — S. 65.
- ↑ 9,0 9,1 Franck J. Lirer, Thomas Արխիվացված 2022-01-17 Wayback Machine // Allgemeine Deutsche Biographie. — S. 748.
- ↑ Schwäbische Chronik Արխիվացված 2019-07-14 Wayback Machine // Repertorium Geschichtsquellen des deutschen Mittelalters.
- ↑ Arnim Achim von. Arbogast von Andelon Արխիվացված 2019-03-22 Wayback Machine // Der Wintergarten. — Berlin, 1809. — S. 115–134.
- ↑ Ittner Joseph Albrecht von. Graf Albrecht von Werdenberg Արխիվացված 2019-07-14 Wayback Machine // Jos. Albr. v. Ittner’s Schriften. — Bd. 1: Erzählungen. — Freiburg im Breisgau: Wagner, 1827. — S. 250–296.
- ↑ Kerner Justinus. Graf Montfort Արխիվացված 2021-04-19 Wayback Machine // Deutscher Dichterwald. — Tübingen, 1813. — S. 162–164.
- ↑ Brüder Grimm. Herzog Bundus, genannt der Wolf Արխիվացված 2019-03-22 Wayback Machine // Deutschen Sagen. — Bd. 2. — Berlin, 1818. — S. 237–238.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Schwäbische Chronik (Thomas Lirer)
- Thomas Lirer. Schwäbische Chronik
- Thomas Lirer. Schwäbische Chronik
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Լիրեր» հոդվածին։ |
|