Թոմ Բրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Բրեդի
անգլ.՝ Tom Brady
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1977(1977-08-03)[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր Սան Մատեո, Կալիֆոռնիա
Հասակ 1,93 մետր
Քաշ 100 կիլոգրամ
Դիրք quarterback

Թոմաս Էդվարդ Փաթրիք «Թոմ» Բրեդի կրտսեր (անգլ.՝ Thomas Edward Patrick "Tom" Brady, Jr., օգոստոսի 3, 1977(1977-08-03)[1][2], Սան Մատեո, Կալիֆոռնիա), ամերիկյան ֆուտբոլի խաղացող, «Տամպա Բեյ Բաքանիրս» թիմի փասատու[5], հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL):

Բրեդին հանդես է եկել Միչիգանի համալսարան կողմից։ 2000 թվականին նա ընտրվել է դրաֆտի վեցերորդ ռաունդում։ Բրեդին հասել է ակնառու հաջողությունների և համարվում է ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը։ Նա բազմիցս հաղթել է Սուպերբոուլներում (XXXVI, XXXVIII, XXXIX, XLIX, LI, LIII), դարձել է այդ հանդիպումների լավագույն խաղացողը, մասնակցել է Պրո Բոուլի։ Մի շարք հրատարակություններում ճանաչվել է որպես «Տարվա սպորտսմեն»։

2017 թվականին նրա ակումբը հերթական անգամ չեմպիոն դարձավ Հյուստոնում կայացած խաղում։ Թոմ Բրեդին չորրորդ անգամ ճանաչվել է որպես ամենաարժեքավոր խաղացող և 2019 թվականին ստացավ թվով վեցերորդ[6] NFL չեմպիոնի թանկարժեք քարով մատանի(մինչև նա ոչ ոք դրան չի հասել)[7]։

2019 թվականին Բրեդին ստորագրեց պայմանագիր Տամպա Բեյ Բաքանիրս թիմի հետ[8]։

Թոմը պատկերված է եղել սերիալներում «Հարավային այգի» (17 եթերաշրջան, 5 սերիա և 23 եթերաշրջան, 8 սերիա), «Սիմփսոնները» և «Գրիֆինների ընտանիքը» սերիալներում, ինչպես նաև հայտնվել է «Անտուրաժ» հեռուստասերիալի կամեոյում (6-րդ եթերաշրջանի 5 սերիա), և «Թեդ 2» ֆիլմում, ինչպես նաև հիշատակվել է «Հաուս» հեռուստասերիալում (6 եթերաշրջան, 3 սերիա), «Տղամարդկանց ընկերությունում» գեղարվեստական դրամայում և «Դրաֆտի օր» սպորտային դրամայում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Բրեդին ծնվել է Սան-Մաթեոյում (Կալիֆորնիա նահանգ) Գալին Պատրիսիի և Թոմասա Բրեդի մեծի ըտանիքում[9]։ Բացի իրենից ընտանիքում կար երեք մեծ քույր[10]։ Իռլանդական արմատները Թոմը ժառանգել է հորից, իսկ մոր նախնիները Լեհաստանից, Նորվեգիայից և Շվեդիայից են[11][12][13][14][15]։ 1980-ական թվականներին նա «Քենդլսթիք պարկ»-ում կանոնավոր հաճախում էր Սան Ֆրանցիսկո Ֆորթինայներսի խաղերին և եղել է քվոթերբերգ Ջո Մոնտանայի մեծ երկրպագուն, և ավելի ուշ պնդում էր, որ Մոնտանան իր կուռքերից և ոգեշնչումներից մեկն է[16]։ Չորս տարեկանում նա հանդիսանում էր 1981 թվականի NFC չեմպիոնական խաղի հանդիսատեսներից մեկը, որի ընթացքում «Ֆորթի Նայներսը» հաղթեց «Դալաս Քոուբոյսին», իսկ Մոնթանան կատարեց NFL պատմության լավագույն հարվածներից մեկը[17]։ Երեխա ժամանակ Բրեդին հաճախել է Սան Մաթեոյի համալսարանի ֆուտբոլային ճամբար, որտեղ նրան հարվածել սովորեցրել է տեղական մարզիչ Թոնի Գրացիանին[18]։ Ֆուտբոլից բացի, Թոմը հետաքրքրված էր նաև բասկետբոլով և «Լոս Անջելես Լեյքերսի» և «Բոստոն Սելտիքսի» կողմնակից էր[19]։

Բրեդին հաճախում էր տեղի Յունիպերա Սերա ավագ դպրոցը, ինչպես նաև հաճախում էր «Սբ. Մերի» եկեղեցին[20]։ Սերրայում սովորելիս Բրեդին ամերիկյան ֆուտբոլի, բեյսբոլի և բասկետբոլի թիմերի անդամ էր։ 1995 թվականին NLB դրաֆտում նա «Մոնրեալ Էքսպոս» ակումբի կողմից 18-րդ ռաունդում ընտրվեց որպես քեթչեր[21]։

1998 և 1999 թվականների ամառային արձակուրդների ընթացքում նա պրակտիկա անցավ «Merrill Lynch»-ում[22]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից մինչև 2006 թվականի վերջը Բրեդին հանդիպում էր դերասանուհի Բրիջիտ Մոյնահանի հետ[23]։ 2007 թվականի փետրվարի 18-ին նա People ամսագրին հաստատել է, որ նա երեք ամսվա հղի է[23][24]։ Թոմն ու Բրիջիտը բաժանվեցին այն ժամանակ, երբ Մոյնահանը հղիացավ[25]։ 2007 թվականի օգոստոսի 22ին Բրէդին որդի ունեցավ ՝ Ջոն Էդվարդ Թոմաս Մոյնահանը[26], իսկ ինքը ՝ Բրէդը, ներկա էր ծննդաբերությանը[27]։

2009 թվականի փետրվարի 26-ից նա ամուսնացած է Ժիզել Բունդխենի հետ[28][29], ում հետ հանդիպում էր իրենց հարսանիքից երկու տարի առաջ։ Ամուսիններն ունեն երկու երեխա, որդին՝ Բենջամին Ռեյն Բրեդին (ծնվ. 08.12.2009) և դուստրը՝ Վիվիան Լեյք Բրեդին (ծնվ. 05.12.2012):

Թոմ Բրէդը հանդիսանում է «Madden NFL 18» խաղի կազմի դեմքը[30]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասսեր Հարձակում Սէկի Ֆամբլներ
Տարեթիվ Թիմ И GS Att Comp Pct Yds Y/A TD Int Rtg Att Yds Avg TD Sack Yds Fum Lost
2000 Նյու Ինգլենդ Պետրիոտս 1 0 3 1 33.3 6 2.0 0 0 42.4 0 0 0 0 0 0 0 0
2001 Նյու Ինգլենդ Պետրիոտս 15 14 413 264 63.9 2843 6.9 18 12 86.5 36 43 1.2 0 41 216 12 3
2002 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 601 373 62.1 3764 6.3 28 14 85.7 42 110 2.6 1 31 190 11 5
2003 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 527 317 60.2 3620 6.9 23 12 85.9 42 63 1.5 1 32 219 13 5
2004 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 474 288 60.8 3692 7.8 28 14 92.6 43 28 0.7 0 26 162 7 5
2005 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 530 334 63.0 4110 7.8 26 14 92.3 27 89 3.3 1 26 188 4 3
2006 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 516 319 61.8 3529 6.8 24 12 87.9 49 102 2.1 0 26 175 12 4
2007 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 578 398 68.9 4806 8.3 50 8 117.2 37 98 2.6 2 21 128 6 4
2008 Նյու Ինգլենդ Պետրիոտս 1 1 11 7 63.6 76 6.9 0 0 83.9 0 0 0 0 0 0 0 0
2009 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 565 371 65.7 4398 7.8 28 13 96.2 29 44 1.5 1 16 86 4 2
2010 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 492 324 65.9 3900 7.9 36 4 111.0 31 30 1.0 1 25 175 3 1
2011 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 611 401 65.6 5235 8.6 39 12 105.6 43 109 2.5 3 32 173 6 2
2012 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 637 401 63.0 4827 7.6 34 8 98.7 23 32 1.4 4 27 182 2 0
2013† Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 628 380 60.5 4343 6.9 25 11 87.3 33 18 0.6 0 40 256 9 3
2014 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 582 373 64.1 4109 7.1 33 9 97.4 36 57 1.6 0 21 134 6 3
2015 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 624 402 64.4 4770 7.6 36 7 102.2 34 53 1.6 3 38 225 6 2
2016 Նյու Ինգլենդ Պետրիոտս 12 12 432 291 67.4 3554 8.2 28 2 112.2 28 64 2.3 0 15 87 5 0
2017 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16 581 385 66.3 4557 7.9 32 8 102.8 25 28 1.1 0 35 201 7 3
2018 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16
2019 Նյու Ինգլենդ Պետրիոտս 16 16
Ընդհանուր 193 191 6586 4178 63.4 49149 7.5 359 134 95.7 434 766 1.8 14 343 2150 89 37

† Վիճակագրությունը բերված է 2019 թվականի ավարտին։
‡ Կարիերայի համար եզրահանգումներն արված են մինչև 2019 թվականի սեզոնը ներառյալ։

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասսեր Հարձակում Սէկի Ֆամբլներ
Год Команда И GS Att Comp Pct Yds Y/A TD Int Rtg Att Yds Avg TD Sack Yds Fum Lost
2001 Նյու Ինգլենդ Պետրիոտս 3 3 97 60 61.9 572 5.9 1 1 77.3 8 22 2.8 1 5 36 1 0
2003 Նյու Ինգլենդ Պետրիոտս 3 3 126 75 59.5 792 6.3 5 2 84.5 12 18 1.5 0 0 0 0 0
2004 Նյու Ինգլենդ Պետրիոտս 3 3 81 55 67.9 587 7.2 5 0 109.4 7 3 0.4 1 0 0 1 1
2005 Նյու Ինգլենդ Պետրիոտս 2 2 63 35 55.6 542 8.6 4 2 92.2 3 8 2.7 0 4 12 2 0
2006 Նյու Ինգլենդ Պետրիոտս 3 3 119 70 58.8 724 6.1 5 4 76.5 8 18 2.2 0 4 22 2 0
2007 Նյու Ինգլենդ Պետրիոտս 3 3 109 77 70.6 737 6.8 6 3 96.0 4 −1 −0.2 0 8 52 1 1
2009 Նյու Ինգլենդ Պետրիոտս 1 1 42 23 54.8 154 3.7 2 3 49.1 0 0 0 0 3 22 1 1
2010 Նյու Ինգլենդ Պետրիոտս 1 1 45 29 64.4 299 6.6 2 1 89.0 2 2 1.0 0 5 40 1 0
2011 Նյու Ինգլենդ Պետրիոտս 3 3 111 75 67.6 878 7.9 8 4 100.4 9 10 1.1 1 3 15 0 0
2012 Նյու Ինգլենդ Պետրիոտս 2 2 94 54 57.4 664 7.1 4 2 84.7 3 4 1.3 0 1 9 0 0
2013 Նյու Ինգլենդ Պետրիոտս 2 2 63 37 58.7 475 7.5 1 0 87.7 3 6 2.0 1 4 34 1 0
Ընդհանուր 26 26 950 580 61.1 6,424 6.8 43 22 87.3 57 86 1.5 4 37 242 10 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  4. https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
  5. «Tom Brady» (անգլերեն). NFL.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  6. Mail ru Спорт. ««Он добился всего. Выше уже некуда»» (ռուսերեն). Mail.ru Спорт. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  7. «Величайший Супербоул в истории окончился победой "Нью-Инглэнд Пэтриотс"». USA.one.
  8. «Tom Brady signs with Buccaneers: Why Tampa Bay isn't likely to get its money's worth from future Hall of Famer» (անգլերեն). CBSSports.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  9. «Tom Brady bio at». TV Guide. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «Little brother big shot-thepostgame». Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Gisele, Tom Brady Christen Baby Benjamin». Us Weekly. 2010 թ․ հունիսի 23. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. Collie, Ashley Jude (2004 թ․ հուլիսի 1). «The Brady Brunch». American Way. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. Schorn, Daniel (2007 թ․ դեկտեմբերի 23). «Tom Brady: The Winner». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  14. «Tom Brady Family Tree». Makemyfamilytree.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  15. Tom Brady — Ethnicity of Celebs | What Nationality Ancestry Race
  16. Judge, Clark (2005 թ․ փետրվարի 7). «Only 27, Brady seals his Hall of Fame credentials». CBSSports.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. «New England Patriots vs. Oakland Raiders – Recap – October 2, 2011». ESPN. 2011 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  18. Jim Ducibella (June 28, 2005), «W&M's football facilities growing», Virginia Pilot and Ledger-Star, էջ 3, Արխիվացված է օրիգինալից June 10, 2014-ին, Վերցված է January 12, 2014-ին
  19. Profile, boston.com; accessed November 12, 2014.
  20. «2004 Athletic Hall of Fame Inductees». Junípero Serra High School. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 26-ին.
  21. «Tom Brady – Official New England Patriots biography». New England Patriots. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  22. Knoblauch, Max (2014 թ․ սեպտեմբերի 18). «Tom Brady's Old Internships Look Really Cute on His Résumé». Mashable. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  23. 23,0 23,1 Dagostino, Mark (2006 թ․ դեկտեմբերի 14). «Tom Brady, Bridget Moynahan Split Up». People. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. Smith, Liz (2007 թ․ փետրվարի 18). «It's Brady Baby For 'Sixy' Star». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. Shanahan, Mark (2007 թ․ փետրվարի 18). «Ex-Brady Girlfriend Says She's Pregnant With His Child». Boston Globe. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  26. Boehm, Kristin (2007 թ․ օգոստոսի 28). «Bridget Moynahan 'Thankful' for Healthy Baby». People. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  27. Hammel, Sara (2011 թ․ փետրվարի 22). «Bridget Moynahan Maintains a 'Loving' Family for Son with Ex Tom Brady». People.com. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  28. Fin, Natalie (2009 թ․ մարտի 27). «It's True. Tom Brady, Gisele Bündchen Secretly Wed». E!. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  29. «Model Tom Brady & Gisele Bundchen: Married!». People. 2008 թ․ փետրվարի 27. Վերցված է 2009 թ․ փետրվարի 27-ին.
  30. «Tom Brady stars in Madden 18 trailer - ESPN Video - ESPN.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]