Ջո Մոնտանա
Ջո Մոնտանա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Joe Montana |
Մասնագիտացում՝ | Ամերիկյան ֆուտբոլիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 11, 1956[1] (66 տարեկան) |
Ծննդավայր՝ | New Eagle, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Ջո Մոնտանա (անգլ.՝ Joe Montana, հունիսի 11, 1956[1], New Eagle, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող, «Սան Ֆրանցիսկո Ֆորթինայներսի» և «Կանզաս Սիթի Չիֆս» թիմերի նախկին քվոտերբեկը, ընդգրկվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների Փառքի սրահում[3]։ 1977 թվականին ամերիկյան ֆուտբոլի ուսանողական մրցաշրջանում հաղթելուց հետո Մոնտանան 1979 թվականին կարիերան սկսել է NFL-ում «Սան Ֆրանցիսկո Ֆորթինայներս» ակումբում, որտեղ խաղացել է 14 մրցաշրջան[4]։ Վերջին 2 տարիներին լիգայում անցկացրել է «Կանզաս Սիթի Չիֆս»-ի կազմում։ Կարիերայի ընթացքում մասնակցել է չորս Սուպերբոուլների և հաղթել յուրաքանչյուրում։ Փառքի սրահում ընդգրկվել է 2000 թվականին, անմիջապես, երբ կանոնները թույլ են տվել[5]։ Իր կարիերայի ընթացքում 3 անգամ ճանաչվել է Սուպերբոուլի ամենաարժեքավոր խաղացող։
1989 և 1990 թվականներին «Ասսոշեյթեդ պրես» հանդեսը Մոնտանային անվանել է NFL-ի ամենաարժեքավոր խաղացողը, իսկ 1990 թվականին նա Sports Illustrated-ի վարկածով ճանաչվել է տարվա մարզիկ[6]։ Չորս տարի վաղ նա ստացել է «Ասսոշեյթեդ պրեսի» վարկածով NFL տարվա վերադարձը[7]։ Մոնտանան ութ անգամ մասնակցել է փորձաշրջանների, ինչպես նաև AP վարկածով երեք անգամ ընդգրկվել է բոլոր աստղերի առաջին հավաքականում՝ 1987, 1989 և 1990 թվականներին։ Նա հինգ մրցաշրջան եղել է պասային վարկանիշի ազգային ֆուտբոլային կոնֆերանսի առաջատարը (1981, 1984, 1985, 1987 և 1989), իսկ 1987 և 1989 թվականներին նա այդ ցուցանիշով առաջատարն էր ամբողջ լիգայում[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Class of 2000 - Joe Montana»։ Pro Football Hall of Fame։ Pro Football Hall of Fame։ Վերցված է 2008-04-19
- ↑ Schwartz Larry։ «Montana was comeback king»։ ESPN.com։ Վերցված է 2008-04-19
- ↑ «Joe Montana - Pro Football Hall of Fame»։ Pro Football Hall of Fame։ Pro Football Hall of Fame։ Վերցված է 2008-04-16
- ↑ «Super Bowl XXIV MVP: Joe Montana»։ SuperBowl.com wire reports։ NFL Enterprises LLC.։ January 29, 1990։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-21-ին։ Վերցված է 2008-04-19
- ↑ Schwartz Larry։ «Awards»։ San Francisco Forty Niners, Ltd.։ San Francisco Forty Niners, Ltd.։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-17-ին։ Վերցված է 2008-04-19
- ↑ Litsky Frank (December 21, 1989)։ «PRO FOOTBALL; Taylor Is in Pro Bowl and Into History»։ The New York Times։ Վերցված է 2008-04-19