Թմրանյութերի ախտորոշման թեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուանտանամոյում թմրանյութերի թեստավորման համար մեզի հավաքում: Գործընթացը շարունակական հսկողության տակ է՝ նմուշի կեղծումից խուսափելու նպատակով:

Թմրանյութերի ախտորոշման թեստ, տեխնիկական անալիզ, որն ուղղված է որոշակի թմրանյութերի կամ իրենց մետաբոլիտների հայտնաբերմանը՝ կենսաբանական նմուշում (մեզ, արյուն, թուք)։ Թեստն իրականացվում է արգելված թմրամիջոցների՝ կանեփը, կոկաինը, հերոինը և այլն, օգտագործումը հայտնաբերելու նպատակով։ Նմանատիպ ձևով են ստուգում նաև մարզիկների մոտ դոպինգի առկայությունը։

Թեստերի տեսակներ և ախտորոշվող նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն տարածում ունի մեզի իմունոքրոմատոգրաֆիկ հետազոտման եղանակները, օրինակ՝ 3 կամ 5 թմրանյութեր ախտորոշելու համար մուլտիթեստեր (օպիատներ, կանեփ, ամֆետամին, մետամֆետամին, կոկաին), կամ կարող են ստուգել միաժամանակ տասը տեսակի թմրանյութեր («10-panel urine screen»):

Առավել տարածված ախտորոշվող թմրանյութերն են՝

Թմրանյութերը հայտնաբերելու ժամանակահատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր թեստի համար գոյություն ունի ժամանակահատված, որի ժամանակ հնարավոր է հայտնաբերել հետևյալ միացությունը։ Մեզի թեստերի համար այն կազմում է մոտ 2-4 օր (ընդ որում՝ թմրանյութերի ընդունումից մինչև մեզի անալիզի հանձնումը պետք է անցնի 6-8 ժամ)։ Արյան և թքի հետազոտությունների համար այդ ժամանակահատվածը մինչև 2 օր է (որոշ միացությունների համար, օրինակ՝ ֆենոբարբիտալի դեպքում՝ մինչև մեկ շաբաթ)։ Գոյություն ունեն մազի միջոցով թմրանյութերի ախտորոշման մեթոդներ։ Ինչպես նաև հնարավոր է ախտորոշել մազերով, արտաշնչած օդով, քրտինքով և եղունգներով։ Օրինակ՝ մազերի թեստը հնարավորություն է տալիս բացահայտել թմրանյութերի ընդունումը՝ 1-3 ամիս ժամանակահատվածում, սակայն այս թեստը հազվադեպ է օգտագործվում։ ՌԴ-ում ամենատարածված ախտորոշման մեթոդը՝ մեզի թեստ-ժապավենների օգտագործումն է։

Որոշ հոգեակտիվ միացություններ, որոնք կարելի է հայտանվերել մեզում

(«Kaplan & Sadock, 1998»-ի տվյալներով)

Միացություն Ժամանակահատված, որի ընթացքում հնարավոր է իրան հայտնաբերել մեզում
Ալկոհոլ 7-12 ժամ
Ամֆետամին 48 ժամ
Կոկաին 6-8 ժամ (գումարած մետաբոլիտները՝ 2-4 օր)
Հերոին 36-72 ժամ
Կոդեին 48 ժամ
Կանեփ 3 օրից - 4 շաբաթ

(կախված է ընդունման հաճախությունից)(ժամանակակից թեստավորման մեթոդերը կարող են միանվագ օգտագործումը ախտորոշել նույնիսկ երեք ամիս հետո )

Մեթադոն 3 օր
Մեթակվալոն 7 օր
Բարբիտուրատներ 24 ժամ (կարճաժամկետ ազդեցության)

3 շաբաթ (երկարաժամկետ ազդեցության )

Բենզոդիազեպիիներ 3 օր
Մորֆին 48-72 ժամ
Ֆենցիկլին 8 օր
Պրոպօքսիֆեն 6-48 ժամ

Եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում, համաձայն Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության` 2006 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 40 հրամանի, «մարդու մարմնում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ և այլ թունավոր նյութերի առկայության վերլուծական ախտորոշման ժամանակ քիմիական և թունաբանական հետազոտությունների կազմակերպման մասին», առանձնանում են նախնական քիմիական և թունաբանական հետազոտություններ և հաստատող մեթոդներ[1][2][3]։

Նախնական հետազոտություններին են պատկանում[1][2]։

  • իմունաբանական (իմունոքրոմատոգրա, իմունոֆերմենտային, պոլկարիզացիոն իմունոանալիզ)
  • բարակշերտային քրոմատոգրաֆիա

Դրական արդյունք ստանալիս՝ պետք է հաստատել մեկ կամ երկու մեթոդներով նույնպես[1][2]։

  • բարակշերտային քրոմատոգրաֆիայի հիման վրա հետազոտություններ՝ օպիատներ, կանաբինոիդներ և բենզոդիազեպիններն հայտնաբերելու համար։
  • գազահեղուկային քրոմատոգրաֆիա
  • բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիա
  • քրոմատո-մասս-սպեկտրոմետրիա

Հաստատման մեթոդները թույլ են տալիս կա՛մ նշել նմուշում թմրամիջոցների կոնցենտրացիան, կա՛մ հերքել, եթե փնտրվող նյութը չկա, կամ դրա պարունակությունը ցածր է ընտրված մեթոդի հայտնաբերման շեմից[1]։

Բոլոր մյուս մեթոդները չեն կարող օգտագործվել թմրամիջոցների թմրանյութերի օգտագործմանփաստը հաստատելու համար, և դրանց օգտագործումը կենդանի անձանց փորձաքննության մեջ իրավական ուժ չունի և համարվում է անօրինական[2]։

Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք նշում են, որ թմրանյութերի թեստը կարող է տալ կեղծ-դրական արդյունք, որոշ օրինական դեղամիջոցների օգտագործման ժամանակ, ինչպես նաև հնարավոր են նաև կեղծ-դրական արդյունք[4]։

Պարտադիր թեստավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից Ռուսաստանում սահմանվել է թմրանյութերի պարտադիր թեստավորում որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, ինչպիսիք են օդաչուները, օդային երթևեկության վերահսկիչները, տիեզերագնացները, ավտոբուսների վարորդները[5][6]։ Ավելի լայն ցանկը ներդրվել է 2011թվականին և սահմանափակում է թմրամոլությամբ հիվանդների՝ որոշակի տեսակի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը[7]։

2013 թվականի մայիսի 15-ին ընդունվել է օրենք, որով 2013 թվականի դեկտեմբերի 5-ից՝ դպրոցներում և բուհերում աշակերտների համար սահմանվում է թմրամիջոցների կամավոր թեստավորում, որն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում՝ սոցիալ-հոգեբանական թեստավորման միջոցով, երկրորդ փուլում կանխարգելիչ բժշկական հետազոտությունների միջոցով՝ ներառյալ կենսաբանական հեղուկների վերլուծությունը[8]։ Կասկածներ են առաջանում, որ թեստի արդյունքների անանունությունը կպահպանվի, իսկ դրական արդյունքները չեն փոխանցվի իրավապահ մարմիններին և աշակերտները չեն դրվի թմրամիջոցների պատճառով հաշվառման[9][10]։ Կասկածի տակ է դրվում նաև այն, որ աշակերտները կամավոր կերպով կգնան ստուգման, այսպիսով ամբողջությամբ դարձնելով այս տարբերակը ոչ էֆեկտիվ[11][12][13]։

Ծանոթագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 bono-esse.ru/blizzard/PDF/40/f454y-06.rtf Приложение № 12 к Приказу Министерства здравоохранения и социального развития Российской Федерации от 27.01.2006 № 40 — Инструкция по заполнению учётной формы № 454/У-06 «Справка о результатах химико-токсикологических исследований»: «3. В строке „Методы исследования“ указываются использованные предварительные методы (иммунохроматографический, иммуноферментный, поляризационный флуороиммуноанализ, тонкослойная хроматография) и подтверждающие методы (спектральные, хроматографические: специализированные системы для обнаружения опиатов, каннабиноидов, бензодиазепинов на основе тонкослойной хроматографии, газожидкостная хроматография, высокоэффективная жидкостная хроматография, хроматомасс-спектрометрия). Не допускается указание названий методов в сокращениях…При положительных результатах химико-токсикологических исследований предварительными методами проводится их подтверждение одним или двумя подтверждающими методами.»
  2. 2,0 2,1 2,2 2,3 О. В. Мандрусов (Советник ECAD по г. Н. Новгороду) (2007). «Наука и техника в борьбе с наркоманией» (ռուսերեն). Сайт «Нет – Наркотикам». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  3. Министерство здравоохранения и социального развития Российской Федерации, приказ от 27 января 2006 г. № 40 Об организации проведения химико-токсикологических исследований при аналитической диагностике наличия в организме человека алкоголя, наркотических средств, психотропных и других токсических веществ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Зарегистрировано в Минюсте РФ 26 февраля 2006 г. № 7544
  4. Михаил Голиченко (24/04/2012). «"Эти меры не могут считаться конституционными"». РАПСИ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Постановление Правительства Российской Федерации от 18 мая 2011 г. N 394 г. Москва "Об утверждении перечня отдельных видов профессиональной деятельности и деятельности, связанной с источником повышенной опасности, на занятие которыми устанавливаются ограничения для больных наркоманией"». "РГ" - Федеральный выпуск №5485. 24 мая 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Наркомания поразила президента. Президент предложил тестировать на наркотики школьников, студентов и соискателей на работу». Газета.ру. 18.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին. «Сейчас тесты на наркотики проходят лишь представители определенных специальностей. Перечень представлен в постановлении правительства от 1993 года, среди профессий пилоты, космонавты, водители автобусов и т. д.»
  7. «Чиновников-наркоманов вылечат после проверки. Московские власти хотят подать пример школьникам с помощью наркотестов». Московские Новости. 06 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. «Госдума приняла закон о тестировании учащихся на наркотики». Грани. 15.05.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. Владимир Менделевич (22 апреля 2011). «"Вся антинаркотическая паника - это игры взрослых"». Мама.Ру, Медновости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Ведущий Игорь Гмыза, Гость Лев Семенович Левинсон (20 июня 2013). «Экзамен на "чистоту"». программа "Особое мнение". Радио России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. «В своё время глава МВД Колокольцев выступил с предложением обязать органы здравоохранения сообщать силовикам о выявленных случаях употребления наркотиков. Поэтому нельзя исключить того, что МВД не будут информировать или школы, или медицинские учреждения по итогам тестирования. Поэтому, считает Л. Левинсон, так важно, что будет написано в положениях. Ибо угроза подобного существует.»{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Александр Баринов (18/01/2013). «Проверка на уроках: что даст тестирование на наркотики школьников и студентов». РАПСИ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. «Но, понятно, что в российских условиях на деле тестирование станет фактически обязательным и повальным: отказ окружающими будет рассматриваться как фактическое признание в "знакомстве" с наркотиками...что тестирование на наркотики в школах не только не эффективно, но даже вредно с разных точек зрения.»
  12. Лев Левинсон. «Тестирование на наркотики. Аргументы против». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. «Определена методика добровольного тестирования школьников на наркотики». менеджер Образования. 29.11.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասոցիացիաներ։