Թմրանյութերի ախտորոշման թեստ
Թմրանյութերի ախտորոշման թեստ, տեխնիկական անալիզ, որն ուղղված է որոշակի թմրանյութերի կամ իրենց մետաբոլիտների հայտնաբերմանը՝ կենսաբանական նմուշում (մեզ, արյուն, թուք)։ Թեստն իրականացվում է արգելված թմրամիջոցների՝ կանեփը, կոկաինը, հերոինը և այլն, օգտագործումը հայտնաբերելու նպատակով։ Նմանատիպ ձևով են ստուգում նաև մարզիկների մոտ դոպինգի առկայությունը։
Թեստերի տեսակներ և ախտորոշվող նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայն տարածում ունի մեզի իմունոքրոմատոգրաֆիկ հետազոտման եղանակները, օրինակ՝ 3 կամ 5 թմրանյութեր ախտորոշելու համար մուլտիթեստեր (օպիատներ, կանեփ, ամֆետամին, մետամֆետամին, կոկաին), կամ կարող են ստուգել միաժամանակ տասը տեսակի թմրանյութեր («10-panel urine screen»):
Առավել տարածված ախտորոշվող թմրանյութերն են՝
- Ամֆետամինները՝ ներառյալ մետամֆետամինը։
- Բարբիտուրատները
- Բենզոդիազեպինները
- Բուպրենորֆինը
- Կանաբիոիդները (տետրահիդրոկանաբինոլ)
- Կոկաինը
- Մեթադոնը
- Մեթակվալոնը
- Օպիատներ (կոդեին, մորֆին, հերոին, օքսիկոդոն, հիդրօքսիկոդոն և այլն)
- Ֆենցիկլին (PCP)
- Պրոպօքսիֆեն (պրոպօքսիֆեն, դեքստրոպրոպօքսիֆեն)
- Սինթետիկ կանաբինոիդներ (K2, սփայս)
- Եռցիկլիկ հակադեպրեսանտներ
Թմրանյութերը հայտնաբերելու ժամանակահատված
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր թեստի համար գոյություն ունի ժամանակահատված, որի ժամանակ հնարավոր է հայտնաբերել հետևյալ միացությունը։ Մեզի թեստերի համար այն կազմում է մոտ 2-4 օր (ընդ որում՝ թմրանյութերի ընդունումից մինչև մեզի անալիզի հանձնումը պետք է անցնի 6-8 ժամ)։ Արյան և թքի հետազոտությունների համար այդ ժամանակահատվածը մինչև 2 օր է (որոշ միացությունների համար, օրինակ՝ ֆենոբարբիտալի դեպքում՝ մինչև մեկ շաբաթ)։ Գոյություն ունեն մազի միջոցով թմրանյութերի ախտորոշման մեթոդներ։ Ինչպես նաև հնարավոր է ախտորոշել մազերով, արտաշնչած օդով, քրտինքով և եղունգներով։ Օրինակ՝ մազերի թեստը հնարավորություն է տալիս բացահայտել թմրանյութերի ընդունումը՝ 1-3 ամիս ժամանակահատվածում, սակայն այս թեստը հազվադեպ է օգտագործվում։ ՌԴ-ում ամենատարածված ախտորոշման մեթոդը՝ մեզի թեստ-ժապավենների օգտագործումն է։
Որոշ հոգեակտիվ միացություններ, որոնք կարելի է հայտանվերել մեզում
(«Kaplan & Sadock, 1998»-ի տվյալներով) | |
---|---|
Միացություն | Ժամանակահատված, որի ընթացքում հնարավոր է իրան հայտնաբերել մեզում |
Ալկոհոլ | 7-12 ժամ |
Ամֆետամին | 48 ժամ |
Կոկաին | 6-8 ժամ (գումարած մետաբոլիտները՝ 2-4 օր) |
Հերոին | 36-72 ժամ |
Կոդեին | 48 ժամ |
Կանեփ | 3 օրից - 4 շաբաթ
(կախված է ընդունման հաճախությունից)(ժամանակակից թեստավորման մեթոդերը կարող են միանվագ օգտագործումը ախտորոշել նույնիսկ երեք ամիս հետո ) |
Մեթադոն | 3 օր |
Մեթակվալոն | 7 օր |
Բարբիտուրատներ | 24 ժամ (կարճաժամկետ ազդեցության)
3 շաբաթ (երկարաժամկետ ազդեցության ) |
Բենզոդիազեպիիներ | 3 օր |
Մորֆին | 48-72 ժամ |
Ֆենցիկլին | 8 օր |
Պրոպօքսիֆեն | 6-48 ժամ |
Եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում, համաձայն Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության` 2006 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 40 հրամանի, «մարդու մարմնում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ և այլ թունավոր նյութերի առկայության վերլուծական ախտորոշման ժամանակ քիմիական և թունաբանական հետազոտությունների կազմակերպման մասին», առանձնանում են նախնական քիմիական և թունաբանական հետազոտություններ և հաստատող մեթոդներ[1][2][3]։
Նախնական հետազոտություններին են պատկանում[1][2]։
- իմունաբանական (իմունոքրոմատոգրա, իմունոֆերմենտային, պոլկարիզացիոն իմունոանալիզ)
- բարակշերտային քրոմատոգրաֆիա
Դրական արդյունք ստանալիս՝ պետք է հաստատել մեկ կամ երկու մեթոդներով նույնպես[1][2]։
- բարակշերտային քրոմատոգրաֆիայի հիման վրա հետազոտություններ՝ օպիատներ, կանաբինոիդներ և բենզոդիազեպիններն հայտնաբերելու համար։
- գազահեղուկային քրոմատոգրաֆիա
- բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիա
- քրոմատո-մասս-սպեկտրոմետրիա
Հաստատման մեթոդները թույլ են տալիս կա՛մ նշել նմուշում թմրամիջոցների կոնցենտրացիան, կա՛մ հերքել, եթե փնտրվող նյութը չկա, կամ դրա պարունակությունը ցածր է ընտրված մեթոդի հայտնաբերման շեմից[1]։
Բոլոր մյուս մեթոդները չեն կարող օգտագործվել թմրամիջոցների թմրանյութերի օգտագործմանփաստը հաստատելու համար, և դրանց օգտագործումը կենդանի անձանց փորձաքննության մեջ իրավական ուժ չունի և համարվում է անօրինական[2]։
Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք նշում են, որ թմրանյութերի թեստը կարող է տալ կեղծ-դրական արդյունք, որոշ օրինական դեղամիջոցների օգտագործման ժամանակ, ինչպես նաև հնարավոր են նաև կեղծ-դրական արդյունք[4]։
Պարտադիր թեստավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականից Ռուսաստանում սահմանվել է թմրանյութերի պարտադիր թեստավորում որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, ինչպիսիք են օդաչուները, օդային երթևեկության վերահսկիչները, տիեզերագնացները, ավտոբուսների վարորդները[5][6]։ Ավելի լայն ցանկը ներդրվել է 2011թվականին և սահմանափակում է թմրամոլությամբ հիվանդների՝ որոշակի տեսակի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը[7]։
2013 թվականի մայիսի 15-ին ընդունվել է օրենք, որով 2013 թվականի դեկտեմբերի 5-ից՝ դպրոցներում և բուհերում աշակերտների համար սահմանվում է թմրամիջոցների կամավոր թեստավորում, որն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում՝ սոցիալ-հոգեբանական թեստավորման միջոցով, երկրորդ փուլում կանխարգելիչ բժշկական հետազոտությունների միջոցով՝ ներառյալ կենսաբանական հեղուկների վերլուծությունը[8]։ Կասկածներ են առաջանում, որ թեստի արդյունքների անանունությունը կպահպանվի, իսկ դրական արդյունքները չեն փոխանցվի իրավապահ մարմիններին և աշակերտները չեն դրվի թմրամիջոցների պատճառով հաշվառման[9][10]։ Կասկածի տակ է դրվում նաև այն, որ աշակերտները կամավոր կերպով կգնան ստուգման, այսպիսով ամբողջությամբ դարձնելով այս տարբերակը ոչ էֆեկտիվ[11][12][13]։
Ծանոթագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 bono-esse.ru/blizzard/PDF/40/f454y-06.rtf Приложение № 12 к Приказу Министерства здравоохранения и социального развития Российской Федерации от 27.01.2006 № 40 — Инструкция по заполнению учётной формы № 454/У-06 «Справка о результатах химико-токсикологических исследований»: «3. В строке „Методы исследования“ указываются использованные предварительные методы (иммунохроматографический, иммуноферментный, поляризационный флуороиммуноанализ, тонкослойная хроматография) и подтверждающие методы (спектральные, хроматографические: специализированные системы для обнаружения опиатов, каннабиноидов, бензодиазепинов на основе тонкослойной хроматографии, газожидкостная хроматография, высокоэффективная жидкостная хроматография, хроматомасс-спектрометрия). Не допускается указание названий методов в сокращениях…При положительных результатах химико-токсикологических исследований предварительными методами проводится их подтверждение одним или двумя подтверждающими методами.»
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 О. В. Мандрусов (Советник ECAD по г. Н. Новгороду) (2007). «Наука и техника в борьбе с наркоманией» (ռուսերեն). Сайт «Нет – Наркотикам». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Министерство здравоохранения и социального развития Российской Федерации, приказ от 27 января 2006 г. № 40 Об организации проведения химико-токсикологических исследований при аналитической диагностике наличия в организме человека алкоголя, наркотических средств, психотропных и других токсических веществ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Зарегистрировано в Минюсте РФ 26 февраля 2006 г. № 7544
- ↑ Михаил Голиченко (24/04/2012). «"Эти меры не могут считаться конституционными"». РАПСИ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Постановление Правительства Российской Федерации от 18 мая 2011 г. N 394 г. Москва "Об утверждении перечня отдельных видов профессиональной деятельности и деятельности, связанной с источником повышенной опасности, на занятие которыми устанавливаются ограничения для больных наркоманией"». "РГ" - Федеральный выпуск №5485. 24 мая 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Наркомания поразила президента. Президент предложил тестировать на наркотики школьников, студентов и соискателей на работу». Газета.ру. 18.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին. «Сейчас тесты на наркотики проходят лишь представители определенных специальностей. Перечень представлен в постановлении правительства от 1993 года, среди профессий пилоты, космонавты, водители автобусов и т. д.»
- ↑ «Чиновников-наркоманов вылечат после проверки. Московские власти хотят подать пример школьникам с помощью наркотестов». Московские Новости. 06 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Госдума приняла закон о тестировании учащихся на наркотики». Грани. 15.05.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Владимир Менделевич (22 апреля 2011). «"Вся антинаркотическая паника - это игры взрослых"». Мама.Ру, Медновости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Ведущий Игорь Гмыза, Гость Лев Семенович Левинсон (20 июня 2013). «Экзамен на "чистоту"». программа "Особое мнение". Радио России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. «В своё время глава МВД Колокольцев выступил с предложением обязать органы здравоохранения сообщать силовикам о выявленных случаях употребления наркотиков. Поэтому нельзя исключить того, что МВД не будут информировать или школы, или медицинские учреждения по итогам тестирования. Поэтому, считает Л. Левинсон, так важно, что будет написано в положениях. Ибо угроза подобного существует.»
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Александр Баринов (18/01/2013). «Проверка на уроках: что даст тестирование на наркотики школьников и студентов». РАПСИ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. «Но, понятно, что в российских условиях на деле тестирование станет фактически обязательным и повальным: отказ окружающими будет рассматриваться как фактическое признание в "знакомстве" с наркотиками...что тестирование на наркотики в школах не только не эффективно, но даже вредно с разных точек зрения.»
- ↑ Лев Левинсон. «Тестирование на наркотики. Аргументы против». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Определена методика добровольного тестирования школьников на наркотики». менеджер Образования. 29.11.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Handbook of Drug Monitoring Methods: Therapeutics and Drugs of Abuse - 2007, ISBN 1-58829-780-2. Глава 16 «Introduction to Drugs of Abuse», Testing, Tai C. Kwong, PhD, стр 297
- Drug Testing in Treatment Settings: Guidelines for Effective Use - Hazelden Publishing, 2005 - ISBN 1-59285-179-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вопрос тестирования на наркотики на базе школ // Вопросы наркологии, 2012 № 3 С.63-79;
- перевод публикации К. Хэллема: Christopher Hallam, «Briefing Paper- Jar Wars: The Question of Schools-Based Drug Testing», International Drug Policy Consortium, 2010
- Publication - Drug testing at school and in the workplace, opinion and related reports as appendix, by Committee on ethical issues and professional standards on the subject // Pompidou Group: P-PG/Ethics(2008)5 E 01 March 2008 (pdf)(անգլ.)
- Drug Testing in Schools: Guidelines for Effective Use - ISBN 978-1-59285-180-5 - Hazelden 2005(անգլ.)
- Drug Testing Արխիվացված 2020-05-29 Wayback Machine // National Institute on Drug Abuse(անգլ.)
- Substance Abuse Detection // MeSH(անգլ.)
- Rapid testing methods of drugs of abuse. Manual for use by national law enforcement and narcotics laboratory personnel / United NAtions, 1994 (ST/NAR/13/REV.1)(անգլ.)
Ասոցիացիաներ։
- US Substance Abuse and Mental Health Services Administration (SAMHSA) Website Արխիվացված 2021-03-21 Wayback Machine(անգլ.)
- European Workplace Drug Testing Society(անգլ.)
- The Drug and Alcohol Testing Industry Association Արխիվացված 2023-08-12 Wayback Machine(անգլ.)
|