Հաստ կոճղարմատով և ուղիղ պարզ ցողունով բազմամայա խոտաբույս է, որի բարձրությունը 9-50 սմ է։ Սրտաձև հիմքով, երիկամաձև, երկար կոթուններով տերևները արմատամերձ են։ Նեղ հուրաններում հավաքված են եկսեռ չորսանդամ սպիտակ կամ վարդագույն ծաղիկները։ Ծաղկապատը կազմված է հավասար բաժակակերպ թերթիկներից։ Գնդաձև պտուղը թևավոր ընկուզիկ է[1]։