Թթվախոտ զսպանակավոր
Թթվախոտ զսպանակավոր | |
![]() Թթվախոտ զսպանակավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հնդկացորենազգիներ (Polygonaceae) |
Ենթաընտանիք | Հնդկացորենայիններ (Polygonoideae) |
Տրիբա | Rumiceae |
Ցեղ | Թթվախոտ (Oxyria) |
Տեսակ | Թթվախոտ զսպանակավոր (O. digyna) |
Միջազգային անվանում | |
Oxyria digyna |
Թթվախոտ զսպանակավոր (լատ.՝ Oxyria elatior), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաստ կոճղարմատով և ուղիղ պարզ ցողունով բազմամայա խոտաբույս է, որի բարձրությունը 9-50 սմ է։ Սրտաձև հիմքով, երիկամաձև, երկար կոթուններով տերևները արմատամերձ են։ Նեղ հուրաններում հավաքված են եկսեռ չորսանդամ սպիտակ կամ վարդագույն ծաղիկները։ Ծաղկապատը կազմված է հավասար բաժակակերպ թերթիկներից։ Գնդաձև պտուղը թևավոր ընկուզիկ է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ալպյան գոտու քարքարոտ, ժայռոտ վայրերում, սովորաբար աղբույների մոտ, խոնավ տեղերում կամ հալվող ձյան հարևանությամբ։ Հանդիպում է Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերեում և Արցախում։ Զսպանակավոր թթվախոտը գրանցված է Հայաստանի բույսերի «Կարմիր գրքում»[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի կանաչ զանգվածը արմատամերձ տերևներով։ Տերևների թուրմն օգտագործում էին որպես կանաչ և դեղին ներկանյութ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|