Թթենի սև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թթենի սև
Թթենի սև
Թթենի սև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թթազգիներ (Moraceae)
Ցեղ Թթենի (Morus)
Տեսակ Թթենի սև (M. nigra)
Միջազգային անվանում
Morus nigra

Թթենի սև (լատին․՝ Morus nigra), թթազգիների ընտանիքի թթենիների ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ և վրանաձև սաղարթով։ Տերևները ձվաձև են, ամբողջաեզր կամ 2-3 բլթակավոր, բութ սղոցաատամնաեզր, խոր սրտանման հիմքով և կարճ սրածայր գագաթով, 5-14 սմ բարձրությամբ և 4-12 սմ լայնությամբ, կոշտ են, վերևից խիստ կնճռոտ, ներքևից մազմզուկապատ։ Կոթունները կարճ են, 1-3 սմ երկարությամբ։

Ծաղկաբույլերը գրեթե նստադիր են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտղաբույլերը սևամանուշակագույն են, 2-2,5 սմ երկարությամբ, խիստ հյութալի, քաղցրաթթվաշ, հասունանում են հունիս-հուլիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում աճող սև թթի հատիկ

Տարածված է Իրանում և Աֆղանստանում։

Հայաստանում բավականին շատ է մշակվում, ընդ որում երբեմն վայրիանում է։ Սպիտակ թթենու հետ համեմատած պակաս ցրտադիմացկուն և պակաս երաշտադիմացկուն է։ Այդ պատճառով էլ տարածված է հիմնականում միայն հանրապետության ցածրադիր, տաք շրջաններում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ առանձնահատկությունները բարձր են։ Տերևները պիտանի չեն շերամի որդի կերակրման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 163։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթենի սև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթենի սև» հոդվածին։