Թթենի սև
Թթենի սև | |
Թթենի սև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թթազգիներ (Moraceae) |
Ցեղ | Թթենի (Morus) |
Տեսակ | Թթենի սև (M. nigra) |
Միջազգային անվանում | |
Morus nigra |
Թթենի սև (լատին․՝ Morus nigra), թթազգիների ընտանիքի թթենիների ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ և վրանաձև սաղարթով։ Տերևները ձվաձև են, ամբողջաեզր կամ 2-3 բլթակավոր, բութ սղոցաատամնաեզր, խոր սրտանման հիմքով և կարճ սրածայր գագաթով, 5-14 սմ բարձրությամբ և 4-12 սմ լայնությամբ, կոշտ են, վերևից խիստ կնճռոտ, ներքևից մազմզուկապատ։ Կոթունները կարճ են, 1-3 սմ երկարությամբ։
Ծաղկաբույլերը գրեթե նստադիր են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտղաբույլերը սևամանուշակագույն են, 2-2,5 սմ երկարությամբ, խիստ հյութալի, քաղցրաթթվաշ, հասունանում են հունիս-հուլիսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Իրանում և Աֆղանստանում։
Հայաստանում բավականին շատ է մշակվում, ընդ որում երբեմն վայրիանում է։ Սպիտակ թթենու հետ համեմատած պակաս ցրտադիմացկուն և պակաս երաշտադիմացկուն է։ Այդ պատճառով էլ տարածված է հիմնականում միայն հանրապետության ցածրադիր, տաք շրջաններում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկորատիվ առանձնահատկությունները բարձր են։ Տերևները պիտանի չեն շերամի որդի կերակրման համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 163։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթենի սև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթենի սև» հոդվածին։ |
|