Թերի ՄքԼոուլին
Թերի ՄքԼոուլին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | St. Michael's College School? |
Մասնագիտություն | ծովագնաց |
Թերի ՄքԼոուլին (անգլ.՝ Terry McLaughlin, հուլիսի 24, 1956, Տորոնտո, Կանադա), կանադացի նավաստի, որը մասնակցել է Օլիմպիական խաղերին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄքԼոուլինը ծնվել է 1956 թվականի հուլիսի 24-ին, Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում[2]։ Նրա հայրը Փոլ ՄքԼոուլինն էր, որը մասնակցել է 1948 թվականի Օլիմպիական խաղերի առագաստանավերի մրցույթին։ Նրա եղբայրը Ֆրանկ ՄքԼոուլինն էր, որը բրոնզե մեդալ է հաղթել 1988 թվականի Ամառային օլիմպիադայի Թռչող հոլանդացի մրցաշարում։
ՄքԼոուլինը հաճախել է Սուրբ Միքայելի քոլեջ և հետո ուսումը շարունակել է Քուինի համալսարանի տնտեսագիտության բաժնում[3]։
ՄքԼոուլինը պետք է մասնակցեր Մոսկվայի 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերին, սակայն չի մասնակցել արևմտյան երկրների կողմից այդ միջուցառումը բոյկոտելու պատճառով[1]։
ՄքԼոուլինը հաղթել է արծաթե մեդալ Թռչող հոլանդացի մրցաշարում` Լոս Անջելեսում անցկացվող 1984 թվականի օլիմպիական խաղերում, Էվերթ Բասթեթի հետ։
ՄքԼոուլինը հինգ անգամ հաղթել է Յորքի գավաթի մրցաշարը[3]։
ՄքԼոուլինը եղել է Canada One նավի նավապետը 1983 թվականի Լուի Վիտոնի գավաթում[1]։
Եղել է Defiant նավի նավապետը և հաղթել է 2001 և 2003 թվականների Կանադայի գավաթը։
ՄքԼոուլինը եղել է 2001 թվականի Ռոլեքսի տարվա նավաստին[4]։
ՄքԼոուլինը եղել է Կանադայի արքայական զբոսանավերի ակումբի Daring զբոսանավի նավապետը` հաղթելով 2011[5][6] և 2013 թվականների Նյու Յորքի զբոսանավերի ակումբի Հրավիրված գավաթը և 2013 թվականի Swan քառասուներկու ազգային առաջնությունները[7][8]։ Արդյունքում, նա դարձել է 2013 թվականի Կանադա Ռոլեքսի տարվա նավաստին[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Terry McLaughlin». SR/Olympic Sports. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ sports-reference.com: "Paul McLaughlin "
- ↑ 3,0 3,1 "Terry McLaughlin - Profile"
- ↑ «Terry McLaughlin Honoured as Rolex Sailor of the Year». Sailing.org.
- ↑ «New York Yacht Club Home». NYYC.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ nauticwebnews.com: "Canadians winner of the Rolex New York Yacht Club Invitational Cup 2011" Արխիվացված 2018-11-26 Wayback Machine, September 18, 2011
- ↑ «Royal Canadian Yacht Club Succeeds in Defending Title». NYYC.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Daring Grinds Out 2013 Swan 42 National Title». NYYC.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Terry McLaughlin named Rolex Sailor of the Year 2013». Sail-World.com.
- ↑ sailingscuttlebutt.com: "Terry McLaughlin awarded Sail Canada’s Rolex Sailor of the Year", March 4 2014
|