Թերի ՄքԼոուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերի ՄքԼոուլին
Ծնվել էհուլիսի 24, 1956(1956-07-24) (67 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա[1]
ԿրթությունSt. Michael's College School?
Մասնագիտությունծովագնաց

Թերի ՄքԼոուլին (անգլ.՝ Terry McLaughlin, հուլիսի 24, 1956(1956-07-24), Տորոնտո, Կանադա), կանադացի նավաստի, որը մասնակցել է Օլիմպիական խաղերին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄքԼոուլինը ծնվել է 1956 թվականի հուլիսի 24-ին, Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում[3]։ Նրա հայրը Փոլ ՄքԼոուլինն էր, որը մասնակցել է 1948 թվականի Օլիմպիական խաղերի առագաստանավերի մրցույթին։ Նրա եղբայրը Ֆրանկ ՄքԼոուլինն էր, որը բրոնզե մեդալ է հաղթել 1988 թվականի Ամառային օլիմպիադայի Թռչող հոլանդացի մրցաշարում։

ՄքԼոուլինը հաճախել է Սուրբ Միքայելի քոլեջ և հետո ուսումը շարունակել է Քուինի համալսարանի տնտեսագիտության բաժնում[4]։

ՄքԼոուլինը պետք է մասնակցեր Մոսկվայի 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերին, սակայն չի մասնակցել արևմտյան երկրների կողմից այդ միջուցառումը բոյկոտելու պատճառով[2]։

ՄքԼոուլինը հաղթել է արծաթե մեդալ Թռչող հոլանդացի մրցաշարում` Լոս Անջելեսում անցկացվող 1984 թվականի օլիմպիական խաղերում, Էվերթ Բասթեթի հետ։

ՄքԼոուլինը հինգ անգամ հաղթել է Յորքի գավաթի մրցաշարը[4]։

ՄքԼոուլինը եղել է Canada One նավի նավապետը 1983 թվականի Լուի Վիտոնի գավաթում[2]։

Եղել է Defiant նավի նավապետը և հաղթել է 2001 և 2003 թվականների Կանադայի գավաթը։

ՄքԼոուլինը եղել է 2001 թվականի Ռոլեքսի տարվա նավաստին[5]։

ՄքԼոուլինը եղել է Կանադայի արքայական զբոսանավերի ակումբի Daring զբոսանավի նավապետը` հաղթելով 2011[6][7] և 2013 թվականների Նյու Յորքի զբոսանավերի ակումբի Հրավիրված գավաթը և 2013 թվականի Swan քառասուներկու ազգային առաջնությունները[8][9]։ Արդյունքում, նա դարձել է 2013 թվականի Կանադա Ռոլեքսի տարվա նավաստին[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sports-Reference.com
  2. 2,0 2,1 2,2 «Terry McLaughlin». SR/Olympic Sports. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին.
  3. sports-reference.com: "Paul McLaughlin "
  4. 4,0 4,1 "Terry McLaughlin - Profile"
  5. «Terry McLaughlin Honoured as Rolex Sailor of the Year». Sailing.org.
  6. «New York Yacht Club Home». NYYC.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  7. nauticwebnews.com: "Canadians winner of the Rolex New York Yacht Club Invitational Cup 2011" Արխիվացված 2018-11-26 Wayback Machine, September 18, 2011
  8. «Royal Canadian Yacht Club Succeeds in Defending Title». NYYC.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  9. «Daring Grinds Out 2013 Swan 42 National Title». NYYC.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Terry McLaughlin named Rolex Sailor of the Year 2013». Sail-World.com.
  11. sailingscuttlebutt.com: "Terry McLaughlin awarded Sail Canada’s Rolex Sailor of the Year", March 4 2014