Jump to content

Թերի Բլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերի Բլեր
Պատկեր
Ծննդյան ամսաթիվՍեպտեմբերի 16, 1961 (57 տարեկան)
ԾննդավայրՄիսսուրի նահանգ, ք. Կանզաս Սիթի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվմայիսի 11, 2024(2024-05-11)[1] (62 տարեկան)
Մահվան վայրPotosi, Միսսուրի, ԱՄՆ
Սպանություն
Զոհերի թիվ7-9
Ձերբակալության ամսաթիվՍեպտեմբերի 14, 2004

Թերի Բլեր (անգլ.՝ Terry Blair, սեպտեմբերի 16, 1961(1961-09-16), Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ - մայիսի 11, 2024(2024-05-11)[1], Potosi, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան։ Բռնաբարել և սպանել է շուրջ յոթ կանանց՝ Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։

Թերի Բլերը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 16-ին մի ընտանիքում, որը բազմիցս առնչվել է քրեական արդարադատության համակարգի հետ։ Նրա մայրը, որը Բլերից բացի, լույս աշխարհ էր բերել ևս ինը տղա և աղջիկ, իննամյա կրթություն ուներ և տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Թերին ընտանիքի չորրորդ զավակն էր։ Հաճախել է «Լինքոլն» ավագ դպրոց, սակայն կարգապահության և առաջադիմության պատճառներով, 17 տարեկանում կիսատ է թողել կրթությունը։ 1978 թվականի օգոստոսին ականատես է եղել իր մոր սիրեկանի սպանությանը, որի վրա կրակել և սպանել է հենց մայրը` Ջենիս Բլերը։ Այս հանցագործության հետևանքով ձեռք բերած հոգեկան շեղման արդյունքում, վերջինս 5 տարով տեղափոխվել է հոգեբուժարան։ Թերիի ավագ եղբայրը՝ Ուոլտեր Բլերը, 1979 թվականին առևանգել, բռնաբարել և սպանել է 21-ամյա ուսանողուհու։ Այս հանցագործության համար 1993 թվականին Ուոլտեր Բլերը մահապատժի ենթարկվել[2]։ Թերի Բլերն ունի երկու որդի` Թերի Բլեր կրտսերը և Մարսել Ջոնսոնը, և երկու թոռ` Դեմարկուս և Քեմոն Ջոնսոնները[3]։

Հանցագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելա Մոնրոյի սպանությունը 1982 թվականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի մայիսի 15-ին Բլերը զանգահարեց ոստիկանություն և հայտնեց իր 19-ամյա նախկին ընկերուհի, բայց և երկու երեխաների մայր Անջելա Մոնրոյի (ով հղիության 7-րդ ամսում էր, հղի էր երրորդ երեխայով) դին հայտնաբերելու մասին[4]։ Թերին սպանության մեղադրյալն էր և բնավ չէր հերքում դա. նա հայտարարեց, որ փայտով հարվածել է կնոջը՝ իմանալով, որ նա մարմնավաճառությամբ է զբաղվում։ Չնայած այն հանգամանքին, որ Բլերը հետագայում հրաժարվեց իր տված ցուցմունքից, 1982 թվականի նոյեմբերին նա մեղավոր ճանաչվեց երկրորդ աստիճանի սպանության համար և դատապարտվեց 24 տարվա ազատազրկման։ Բանտարկության ընթացքում նա ստացել է 67 կարգապահական նկատողություն՝ կռիվներ հրահրելու, հրամաններին չենթարկվելու, այլ բանտարկյալների վրա հարձակվելու, գողության, արգելված իրերի մաքսանենգության համար, որի արդյունքում էլ մի անգամ չէ, որ մի բանտից մեկ այլ բան է տեղափոխվել։ Այնուամենայնիվ, Թերի Բլերը 2003 թվականին պայմանականորեն ազատ է արձակվում՝ բանտում անցկացնելով 21 տարի[5]։

Բլերն ընդամենը երկու շաբաթ էր ազատության մեջ, երբ գործել է իր երկրորդ սպանությունը։ Նրան կրկին ազատազրկել են, երբ միաժամանակ հայտնի են դարձել նաև նրա այլ հանցանքներ։

Զոհերի ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Թերի Բլերի զոհերի ցուցակը`

  • Անջելա Մոնրո
  • Աննա Յուինգ, 42 տարեկան, խեղդել է և վիզը կոտրել հուլիսի 14-ին (կամ մինչ), 2004 թ.[6][7]
  • Պատրիսիա Ուիլսոն Բաթլեր, 58 տարեկան, սպանվել է նույն կերպ սեպտեմբերի 2-ին (կամ մինչ), 2004 թ.[7]
  • Շելիա Մակքինզի, 38 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 2-ին (կամ մինչ), 2004 թ.[7]
  • Դարսի Ի. Ուիլյամս, 25 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 4-ին (կամ մինչ), 2004 թ.[7]
  • Կարմեն Հանթ, 40 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 4-ին (կամ մինչ), 2004 թ.[4]
  • Կլոդետտ Ջունիլ, 31 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 4-ին (կամ մինչ), 2004 թ.[4]:

Բլերը մեղադրվել է նաև երկու այլ` Սանդրա Ռիդի և Նելիա Հարիսի սպանությունների, հարձակման և բռնաբարություն կատարելու մեջ. այս մեղադրանքները, սակայն, հանվել են[4]։

Ձերբակալություն և դատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունը Բլերի հետքերով գնաց՝ մի հեռախոսազանգից հետո։ Զանգահարողը հաղորդում էր դիակների առկայության մասին և իր վրա վերցնում սպանությունների պատասխանատվությունը։ Սպանությունները նա հիմնավորում էր նրանով, որ սպանել է մարմնավաճառների, հետևաբար՝ «ավելորդ» մարդկանց։

Հետաքննողները չկարողացան պարզել, որ զանգահարողը հենց Բլերն էր, բայց հաստատվեց, որ զանգը կատարվել էր նրա բնակության վայրին շատ մոտ ինչ-որ տեղից։ Արդյունքում փորձագետները, ծանոթանալով զանգի ձայնագրությանը և ուսումնասիրելով Բլերի ձայնը, եկան այն եզրահանգման, որ զանգել է հենց Բլերը։ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Բլերը կրկին ձերբակալվեց ոստիկանների կողմից։

2004 թվականի հոկտեմբերի 15-ին Բլերը մեղադրվեց ութ սպանությունների, մի շարք հարձակումների, երեք բռնաբարություն կատարելու մեջ։ Սպանության մեղադրանքներից երկուսը՝ բռնաբարության և հարձակման մեղադրանքները, հանվեցին։

Մեղադրանքի ապացույցները հիմնականում անուղղակի էին։ Կարևորագույն ապացույցը Բլերի սպերմայի հետքն էր, որ հայտնաբերվեց զոհերից մեկի վրա։ Բլերի պաշտպանությունը հաստատում էր, որ այդ ապացույցն ընդամենը զոհի հետ սեռական կապի վկայությունն է։ Մեղադրող կողմը հերքեց դա՝ հիմնավորելով, որ զոհը սեռական ակտից հետո չի փորձել հետքը մաքրել, որը և նշանակում է, որ մեղադրյալը վերջինն էր, ով տեսել էր նրան։ Բլերն ինքը մինչ օրս հերքում է իրեն վերագրվող բոլոր հանցագործությունները։

Մեղադրող կողմը հրաժարվեց մահապատժի պահանջից` Բլերին թողնելով երդվյալ ատենակալների դատին[4]։ Բլերը մեղադրվեց վեց սպանություն կատարելու մեջ` առանց հետագա պայմանական ազատման հնարավորության. մեղադրանքն առաջադրվեց դատավոր Ջոն Օ'Մալեի կողմից 2008 թվականի Մարտի 27-ին[8]։

Վերջին տեղեկությունների համաձայն` Բլերը գտնվում է Միսսուրիի Միներալ Փոյնթ գյուղի «Պոտոսի» ուղղիչ բանտում։

Բլերը բողոքարկել է վճիռը, սակայն 2009 թվականի օգոստոսին այն մերժվել է Միսսուրիի Վերաքննիչ դատարանի կողմից։

Լրատվական միջոցներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլերի յոթ սպանությունները նկարագրվել են հեռուստատեսային «The First 48» (Առաջին 48-ը) շոուի «Սերիական մարդասպանը զանգում է» և «Մարդասպանը խոսում է» դրվագներում[9]։

Մահացել է 2024 թվականի մայիսի 11-ին Միսսուրի նահանգի Պոտոսի քաղաքի հիվանդանոցում 62 տարեկան հասակում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Kansas City serial killer Terry Blair dies in prison
  2. «Family's history awash in blood».
  3. CourtTV news story Արխիվացված Մայիս 2, 2008 Wayback Machine
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Blair Found Guilty On All Murder Counts». KMBC.com. 2008 թ․ մարտի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  5. Twiddy, David (2008 թ․ մարտի 27). «Judge convicts Kansas City man of killing 6 women». Southeast Missourian. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  6. «Police Identify Woman Found Dead Outside KC Apartment». KMBC.com. 2004 թ․ հուլիսի 14. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «6th Body Linked To 5 Others Found In K.C. Neighborhood». KMBC.com. 2004 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  8. «Blair Sentenced To Life Without Parole». KMBC.com. 2008 թ․ ապրիլի 24. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.(չաշխատող հղում)
  9. IMDb
  10. Schmidt, Heidi (2024 թ. մայիսի 14). «Kansas City serial killer Terry Blair dies in prison». www.kctv5.com (անգլերեն). Վերցված է 2024 թ. մայիսի 16-ին.