Jump to content

Թեոդոր Բլանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Բլանկ
 
Կուսակցություն՝ Քրիստոնեական-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Հանովերի համալսարան և Մյունստերի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 19, 1905(1905-09-19)[1][2][3][…]
Ծննդավայր Էլց, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[4]
Վախճանի օր մայիսի 14, 1972(1972-05-14)[1][2][5] (66 տարեկան)
Վախճանի վայր Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Թաղված St. Evergislus (Plittersdorf)
Քաղաքացիություն  Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
 
Պարգևներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ

Թեոդոր Բլանկ (գերմ.՝ Theodor Blank, սեպտեմբերի 19, 1905(1905-09-19)[1][2][3][…], Էլց, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[4] - մայիսի 14, 1972(1972-05-14)[1][2][5], Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի քաղաքական և պետական գործիչ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը։

1957-1965 թվականներին աշխատել է որպես Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության աշխատանքի և հասարակայնության հետ կապերի նախարար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945 թվականին, Թեոդորը կարևոր դեր է ունեցել Գերմանիայի քրիստոնեա-ժողովրդական Միության կազմավորման գործում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 19-ին Գերմանիայում։ 1939-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և կրվել է գերմանական ռայխում։

Մասնակցել է Գերմանիայի կողմից Նիդերլանդների, Բելգիայի և Ֆրանսիայի օկուպացմանը։ Պատերազմից հետո զբաղվել է քաղաքական բնույթի հարցերով։

1949-1972 թվականներին աշխատել է Գերմանիայի Բունդեսթագի պալատում, իսկ 1965-1969 թվականներին եղել է գերմանական քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալիսական կուսակցությունների առաջնորդը։

1955 թվականին դարձել է Գերմանիայի առաջին հետպատերազմյան պաշտպանության նախարար։ Այս պաշտանում սակայն հանդես եկավ մեկ տարի։

1956 թվականից դարձավ Գերմանիայի աշխատանքի և հասարակայնության հետ կապերի նախարար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Բլանկ» հոդվածին։