Թափենս Միդլթոն
Թափենս Միդլթոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1987[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ և Bristol Grammar School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Թափենս Միդլթոն (անգլ.՝ Tuppence Middleton, փետրվարի 21, 1987[1][2], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Նա նկարահանվել է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Տանջված» (2009), «Չաթ» (2010), «Մաքուր մաշկ» (2012), «Տրանս» (2013), «Տիկինն անհետանում է» (2013), «Իմիտացիայի խաղ» (2014) և «Յուպիտերի վերելքը» (2015) ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկորներ» (2008), «Նոր հնարքներ» (2010), «Ընթրիք ուրբաթ երեկոյան» (2011), «Սինբադ» (2012), «Վարշավայի լրտեսներ» (2013), «Սև հայելի» (2013) և «Ֆիլիպ Ք․ Դիքի էլեկտրական երազներ» (2017) հեռուստասերիալներ։ 2015-2018 թվականներին նա կերտել է Ռայլի Բլուի կերպարը Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալում։
Միդլթոնը միաժամանակ նկարահանվել է երկու բրիտանական պատմական դրամայում՝ «Դիքենսյան» (2015-2016), որտեղ կատարել է Միս Հավիշամի դերը, և «Պատերազմ և խաղաղություն» (2016), որտեղ կատարել է ռուս արքայադստեր և չարագործ Հելեն Կուրագինայի դերը։ Բացի այդ՝ նա ստացել է Լյուսի Սմիթի դերը 2019 թվականի «Դաունթոն աբբայություն» ֆիլմում։ 2010 թվականին Միդլթոնն առաջադրվել է London Evening Standard Film Awards մրցանակի «Ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թափենս Միդլթոնը ծնվել է 1987 թվականի փետրվարի 21-ին Անգլիայի Բրիստոլ քաղաքում՝ Նայջել և Թինա Միդլթոնները ընտանիքում[4]։ Նրան անվանել են «Թափենս»՝ ի պատիվ մանկական մականվանը, որը նրա տատիկը տվել էր նրա մորը[5]։ Միդլթոնն իր ավագ քրոջ՝ Էնջելի, և կրտսեր եղբոր՝ Ջոշի հետ միասին մեծացել է Սոմերսեթ կոմսության Քլիվդոն քաղաքում[4]։
Նա հաճախել է Բրիստոլի գրագիտական դպրոցը՝ անկախ ցերեկային դպրոցը, որտեղ նա մասնակցել է տարբեր դպրոցական ներկայացումների, ներառյալ «Տղաներ և տիկնիկներ»[6]։ Միդլթոնը նաև հաճախել է Սթեյջքեուչը՝ Փորթիսհեդի կատարողական արվեստների դպրոցը։ Նա մասնակցել է տեղի դրամա ներկայացումներին, ներառյալ պանտոմիմը Քլիվդոնի Փրինցես Հոլում՝ իր քրոջ հետ[4]։
Հետագայում նա դերասանական վարպետություն է ուսումնասիրել Լոնդոնի Չիշվիք շրջանում գտնվող Արվեստների կրթական դպրոցը՝ ստանալով դերասանական վարպետության գերազանցության դիպլոմ[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միդլթոնը հետևորդներ է ստացել 2009 թվականի «Տանջված» բրիտանական սարսափ/կատակերգություն ֆիլմում հայտնվելու համար[7]։ Նրա կերտած կերպարը՝ Ջասթին Ֆիլդինգը, հանդիպում է դպրոցում ամենահայտնի տղաներից մեկի հետ միայն պարզելու համար, արդյո՞ք վերջինս և նրա ընկերները պատասխանատու են իր դասընկերոջ մահվան համար։ Միդլթոնը նաև նկարահանվել է Էքստրա մաստակի և Sky TV-ի գովազդներում։ 2010 թվականին նա առաջադրվել է London Evening Standard Film Awards մրցանակի «Ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում և նկարահանվել է Սեմյուել Աբրահամսի՝ BAFTA մրցանակի համար առաջադրված «Միացնել» կարճամետրաժ ֆիլմում[8]։ 2011 թվականին նա կատարել է Տանյա Գրինի դերը բրիտանական՝ «Ընթրիք ուրբաթ երեկոյան» սիթքոմում[9] և Սառայի դերը՝ «Շչակներ» սերիալում։ 2012 թվականին Միդլթոնը նկարահանվել է «Մաքուր մաշկ» ահաբեկչական թրիլերում[10]։ 2013 թվականի մարտին նա կատարել է իր մասնագիտական թատրոնային նորամուտը «Հյուրասենյակը» ներկայացմանը[11]։ Բացի այդ՝ նա փոքր դեր է կատարել Դեննի Բոյլի «Տրանս» ֆիլմում։ 2015 թվականին Միդլթոնը կատարել է գլխավոր՝ Ռայլի Բլուի դերը, Նեթֆլիքսի բնօրինակ՝ «Sense8» սերիալում։
Նա կատարել է Հելեն Կուրագինայի դերը BBC-ի 2016 թվականի «Պատերազմ և խաղաղություն» հեռուստասերիալում։ Սերիալը քննադատների դրական արձագանքի է արժանացել[12] և ներառել է նաև Լիլի Ջեյմսին՝ երիտասարդ դերասանուհու, որը նույնպես հայտնի է իր մասնակցությամբ պատմական դրամաներում։ Էնդրյու Դևիսը, որը գրել է վեպի էկրանավորման սցենարը, Միդլթոնի Հելենին նկարագրել է որպես «այս պահի դրությամբ՝ հեռուստատեսության ամենախիստ կինը»[13]։ 2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Միդլթոնն միանալու է նոր դերասաններին, որոնք միանալու են բնօրինակ սերիալի դերասանական կազմին՝ «Դաունթոն աբբայություն» ֆիլմում նկարահանվելու համար[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարցազրույցներից մեկում Միդլթոնը նկարագրել է ինքն իրեն երիտասարդ ժամանակ որպես ամաչկոտ, փակ և «գիք» դպրոցում, բայց «բավականին աղմկոտ և հանդուգն»՝ տանը։ Նրա կարծիքով թատրոնը «ելք» է եղել, որտեղ նա կարող էր վստահ լինել[5][15]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2009 | Տանջված | Tormented | Ջասթին Ֆիլդինգ | |
2010 | Կմաղքներ | Skeletons | Ռեբեկա | [16] |
Երբ ես այստեղ լինեմ | Ever Here I Be | Վալերի | [17] | |
Չաթ | Chatroom | Քենդի | ||
2012 | Մաքուր մաշկ | Cleanskin | Քեյթ | |
2013 | Տրանս | Trance | Երիտասարդ կին կարմիր մեքենայում | |
Ծուղակ Մոխրոտի համար | Trap for Cinderella | Միքի | ||
Ինչպե՞ս գողանալ ադամանդը | The Love Punch | Սոֆի | ||
2014 | Երկար անկում | A Long Way Down | Քեթի | |
Իմիտացիայի խաղ | The Imitation Game | Հելեն Սթյուարտ | ||
2015 | Յուպիտերի վերելքը | Jupiter Ascending | Կալիքա Աբրասաքս | |
Տեսիլքներ։ Lավագույն բարիքը | Spooks: The Greater Good | Ջյուն Քիթոն | ||
2017 | Հոսանքների պատերազմ | The Current War | Մերի Էդիսոն | |
2019 | Ձկնորսի ընկերներ | Fisherman's Friends | Օլվին | |
Անհետացում Քլիֆթոն Հիլում | Disappearance at Clifton Hill | Էբի | ||
Դաունթոն Աբբայություն | Downton Abbey | Լյուսի Սմիթ | ||
2020 | Սեփականատեր | Possessor | Էյվա Փարս | |
ԿԱՈՒ | Մանկ | Mank | Սարա Մանկևիչ | Հետարտադրություն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2008 | Ոսկորներ | Bones | Վերա Ուոթերհաուս | Սերիաներ․ «Յանկերը Միացյալ Թագավորությունում (Մաս 1)», «Յանկերը Միացյալ Թագավորությունում (Մաս 2)» |
2010 | Նոր հնարքներ | New Tricks | Մելանի Հիգս | Սերիա․ «Նորաձևության զոհ» |
Առաջին լույս | First Light | Գրեյս | Հեռուստաֆիլմ | |
2011 | Ընթրիք ուրբաթ երեկոյան | Friday Night Dinner | Տանյա Գրին | Սերիաներ․ «Ժամադրությունը», «Զգեստը» |
Շչակներ | Sirens | Սառահ Ֆրեյզոր | Սերիաներ․ «Վերև, հուզված, ներքև», «I.C.E.» | |
2012 | Սինբադ | Sinbad | Թայգեր | 4 սերիան |
2013 | Լյուիս | Lewis | Վիկի Ուոլմսի | Սերիաներ․ «Ներքև վախենալիների մեջ – Մաս 1», «Ներքև վախենալիների մեջ – Մաս 2» |
Վարշավայի լրտեսները | Spies of Warsaw | Գաբրիելա | Մինի սերիալ | |
Սև հայելի | Black Mirror | Ջեմ | Սերիա․ «Սպիտակ արջ» | |
Տիկինն անհետանում է | The Lady Vanishes | Իրիս Քար | Հեռուստաֆիլմ | |
2015–2018 | Sense8 | Sense8 | Ռայլի Բլու Գունարսդոտիր | Գլխավոր դեր |
2015 | Դիքենսյան | Dickensian | Ամելիա Հավիշամ | Գլխավոր դեր |
2016 | Պատերազմ և խաղաղություն | War & Peace | Արքայադուստր Հելեն Կուրագինա | Մինի սերիալ |
2017 | Ֆիլիպ Ք․ Դիքի էլեկտրական երազներ | Philip K. Dick’s Electric Dreams | Լինդա | Սերիա․ «Ուղևորը» |
2019 | Ստվերների խաղ | Shadowplay | ԿԱՈՒ | Մինի սերիալ, նկարահանումներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ http://www.labaule-infos.net/la-baule-palmares-du-7eme-festival-du-cinema-et-musique-de-film-26-70-1550.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Pickstock, Heather (2013 թ․ մարտի 15). «Bristol actress Tuppence Middleton stars in Hitchcock TV thriller ...». Bristol Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- ↑ 5,0 5,1 Williams, Andrew (2013 թ․ հունվարի 9). «Tuppence Middleton: I'm not stuck in a period piece ghetto». Metro. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
- ↑ "Where did these 11 Bristol celebrities go to school?",Bristol Post, 2 April 2017 (Accessed 4 April 2017)
- ↑ «Tormented». United Kingdom: The Film Catalogue. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Film Award Winners». BAFTA.org.
- ↑ Friday Night Dinner – Episode 1.6. The Date, British Comedy Guide, Comedy.co.uk. Retrieved 3 July 2012.
- ↑ Cleanskin (2012). Internet Movie Database
- ↑ Billington, Michael. «The Living Room – review». The Guardian. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Debnath, Neela (2016 թ․ հունվարի 12). «War and Peace: Who's who character guide». www.express.co.uk.
- ↑ Thorpe, Vanessa (2016 թ․ փետրվարի 1). «Tuppence Middleton: from Tolstoy's seductress to a Dickensian victim». The Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Imelda Staunton, Geraldine James Join ‘Downton Abbey’ Movie
- ↑ Mottram, James (2013 թ․ հուլիսի 12). «Tuppence Middleton proves her worth to Hollywood». The Independent. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «IndieLondon: Tormented». United Kingdom: IndieLondon. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Ever Here I Be (2010)». BFI (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափենս Միդլթոն» հոդվածին։ |
|