Տրանս (ֆիլմ)
Տրանս անգլ.՝ Trance | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին, նեո նուառ, միստիկ ֆիլմ[1][2], քրեական ֆիլմ և դրամա |
Թվական | 2013, օգոստոսի 8, 2013[3] և հունիսի 6, 2013[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեննի Բոյլ[5][1][6][…] |
Պրոդյուսեր | Դեննի Բոյլ և Քրիստիան Կոլսոն |
Սցենարի հեղինակ | Joe Ahearne? |
Դերակատարներ | Ռոզարիո Դոուսոն[7][6][8][…], Վենսան Կասել[7][6][8][…] և Ջեյմս Մաքէվոյ[5][7][6][…] |
Օպերատոր | Էնթոնի Դոդ Մենթլ |
Երաժշտություն | Ռիք Սմիթ |
Մոնտաժ | Ջոն Հարիս |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Կինոընկերություն | Pathé և Film4 Productions |
Տևողություն | 101 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Տրանս» (անգլ.՝ Trance), դետեկտիվ թրիլեր, ռեժիսոր՝ Դեննի Բոյլ, նկարահանվել է Ջո Էհիրնի և Ջոն Հոջի սցենարի հիման վրա, 2001 թվականին նկարանհանված համանուն ֆիլմի վերափոխումը[9]։ ՄեԾ Բրիտանիայում ֆիլմի պրիմերան կայացել է 2013 թվականի մարտի 27-ին, ԱՄՆ-ում ֆիլմը լայն վարձույթի է հանվել 2013 թվականի ապրիլի 5-ին, Ռուսաստանում՝ 2013 թվականի ապրիլի 4-ին[10][11]։
Գլխավոր դերերը կատարել են՝ Ջեյմս Մաքէվոյը, Ռոզարիո Դոուսոնը։ Ֆիլմը դրական արձագանքի է արժանացել համաշխարհային կինոքննադատների շրջանում, ընդգծելով նրբամտորեն գրված սցենարը, տեսողական հզոր ոճավորումը, դերասանական խաղը և Underworld խմբի դաշնակահար՝ Ռիկ Սմիթի երաժշտությունը[12]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճուրդային տան աշխատակից Սայմոնը համախող-ավազակների հետ կազմակերպում է Ֆրանցիսկո Գոյայի «Վհուկները օդում» կտավի առևանգումը, շուրջ 27 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ։ Սակայն հանցագործության ընթացքում նա գլխին հարված է ստանում։ Գանգուղեղային վնասվածքը հանգեցնում է ամնեզիայի, որը դրսևորվում է նրանում, որ Սայմոնը չի կարողանում հիշել որտեղ է թաքցրել նկարը։ Հանցագործները, ովքեր մասնակցել էին գողությանը, բայց մնացել էին առանց շաահույթի, խորհրդավոր Ֆրենկի գլխավորությամբ, վարձում են կին հիպնոտիզյոր Էլիզաբեթին, ով պետք էր օգներ Սայմոնին վերականգնել հիշողությունը։
Հիպնոզի բազմաթիվ անհաջող փորձերից հետո Էլիզաբետը գայթակղում է Սայմոնին, պարզելու համար, թե որտեղ է գտնվում նկարը։ Սայմոնը երազ է տեսնում, որտեղ նա սպանում է Ֆրենկին և համախողներին, և Էլիզաբեթին հայտնում է նկարի գտնվելու վայրը։ Երբ նա արթնանում է զանգահարում է Էլիզաբեթին, և տեղեկանում, որ պատմել է նրան նկարի գտնվելու վայրի մասին և Էլիզաբեթը գնում է նկարի հետևից։ Ֆրենկի մարդիկ բռնում են Էլիզաբեթին և հետ տանում նրա բնակարան։ Ֆրենկը ավազակներին թողում է նրա հետ և ուժով Սայմոնին ստիպում է տանել նրան նկարի մոտ։ Սայմոնին հաջողվում է փախչել, վիրավորում է Ֆրենկին և սպանում է երեք համախողներին, նրանցից մեկին չթողնելով բռնաբարել Էլիզաբեթին։ Ֆրենկը Սայմոնին և Էլիզաբեթին տանում է նկարի մոտ։
Ճանապարհին Էլիզաբեթը Սայմոնին պատմում է ողջ ճշմարտությունը։ Իրականում Սայմոնը ճանաչում էր նրան մինչև այցելությունը, իր ամբողջ գումարը Սայմոնը ծախսել էր մոլախաղերի վրա։ Նրանք սկսել են հանդիպել և աստիճանաբար Սայմոնը համակվում էր նրանով։ Որպեսզի ազատվի նրանից, Էլիզաբեթը դիմում է հիպնոզի, ստիպելով նրան վերջնականորեն մոռանալ իրեն։ Սայմոնը վերադառնում է մոլախաղերի աշխարհ, ընկնում է պարտքերի մեջ, ինչն էլ հանգեցնում է նկարի առևանգման գաղափարին։
Առեվանգման օրը, Սայմոնը արթնանալով Ֆրենկի հարվածից, կտավից կտրված նկար է գտնում իր բաճկոնում։ Պատկերասրահից հեռանալուց նա հաղորդագրություն է ստանում և նրան հարվածում է կարմիր ավտոմեքենա, որի ղեկին երիտասարդ աղջիկ էր։ Նա որոշում է Սայմոնին հիվանդանոց տանել, բայց Սայմոնը նրան Էլիզաբեթի տեղն է դնում և խեղդում աղջկան։ Նա աղջկա դին թաքցնում է բագաժատեղում, այնտեղ է դնում նաև նկարը և մեքենան տանում ավտոտնակ։
Գործողությունները վերադառնում են ներկա ժամանակ։ Ֆրենկը մեքենան կանգնեցնում է հին պահեստում, Էլիզաբեթը բագաժատեղում գտնում է դիակ և կտավը։ Սայմոնը Ֆրենկին նախապես շղթայելով ղեկին, ավտոմեքենայի վրա բենզին է լցնում և այրում։ Էլիզաբեթը վերցնում է նկարը և վերադառնում է բեռնատարի ղեկի հետևից, որը հարվածում է Սայմոնին և փրկում Ֆրենկին՝ վառվող մեքենան գցելով գետը։
Ֆրենկին հաջողվում է ողջ մնալ, Սայմոնը զոհվում է։ Որոշ ժամանակ անց Ֆրենը հղում է ստանում iPad -ին, որտեղ վերարտադրվում է Էլիզաբեթի ձայնագիրած տեսանյութը։ Նա ցույց է տալիս, որ նկարը ապահով կախված է իր բնակարանում, և խոստովանում է, որ երբ նա հիպնոզացնում էր Սայմոնին ծանոթության ժամանակ, նա հրամայել էր Սայմոնին գողանալ նկարը և տալ նրան։ Հաղորդագրության մեջ, որը Սայմոնը ստացել էր պատկերասրահից դուրս գալու ժամանակ, 3 բառ կար. «Տուր այն ինձ»։ Էլիզաբեթը հիպնոսի իր մասնագիտական ծառայությունն է առաջարկում նրան, ամեն ինչ մոռանալու համար և սեղմել «Տրանս» կոճակը, որը հայտնվել էր էկրանին։
Ֆիլմը ավարտվում է բաց վերջաբանով. Ֆրենկը մտածում է, սեխմել կոճակը, թե ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Մաքէվոյ — Սայմոն Նյուտոն[13]
- Վենսան Կասել — Ֆրենկ[14]
- Ռոզարիո Դոուսոն — Էլիզաբեթ Լեմբ[14]
- Տապենս Միդլթոն — կարմիր մեքենայի կինը
- Դենի Սապամի — Նեյթ
- Վահաբ Շեյխ — Ռազ
- Մեթ Կրոս — Դոմինիկ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերը, որը արդյունքում ստացավ Վենսան Կասելը, քննարկվել են՝ Մայքլ Ֆասբենդերը և Քոլին Ֆերթը[15][16]։
- Հիպնոտիզյոր Էլիզաբեթի դերը առաջարկել էին Սքարլեթ Յոհանսոնին, ՄելանիՏյերիին, Զոյի Սալդանային[16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1924429/
- ↑ http://www.metacritic.com/movie/trance
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film746574.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=193485.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.imdb.com/title/tt1924429/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ 8,0 8,1 http://www.bbfc.co.uk/releases/trance-2013-0
- ↑ Danny Boyle To Squeeze In 'Trance' Before Summer Olympics
- ↑ Danny Boyle’s Trance Heads to UK Cinemas
- ↑ Trance (2013) — Release dates
- ↑ «Trance (2013)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «James McAvoy Wants To Get In A 'Trance' For Danny Boyle». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 14,0 14,1 Rosario Dawson And Vincent Cassel To Join James McAvoy In Danny Boyle’s 'Trance'
- ↑ Michael Fassbender in Talks to Join Danny Boyle’s 'Trances'
- ↑ 16,0 16,1 «Fassbender Out Of Boyle's TRANCE, Boyle Wants Firth And Johansson». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Zoe Saldana Reportedly Being Considered For Role In Danny Boyle’s Heist Thriller «Trance»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տրանս»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Տրանս»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Տրանս»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Տրանս»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2013 դրամա ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական քրեական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր