Ինչպե՞ս գողանալ ադամանդը
Ինչպե՞ս գողանալ ադամանդը անգլ.՝ The Love Punch | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա |
Ժանր | կինոկատակերգություն[1][2] և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 2013, հոկտեմբերի 16, 2014[3] և ապրիլի 24, 2014[4][5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոել Հոփքինս[1] |
Սցենարի հեղինակ | Ջոել Հոփքինս |
Դերակատարներ | Փիրս Բրոսնան, Էմմա Թոմփսոն, Ժան-Լուի Բարսելոնա, Լորան Լաֆիտ, Լուիզա Բուրգուեն, Մարիսա Բերենսոն, Olivier Chantreau?, Սաբին Կրոսեն, Թիմոթի Սփոլ, Թափենս Միդլթոն, Սելիա Իմրի[6], Էլեն Թոմաս[6], Էլեանոր Մացուուրա[6], Ջուլի Օրդոն[6], Վանեսա Գուիդ[6] և Լինդա Հարդի[6] |
Օպերատոր | Ժերոմ Ալմերաս |
Երաժշտություն | Ժան Միշել Բեռնար |
Մոնտաժ | Սուսան Լիթենբերգ |
Տևողություն | 95 րոպե |
Ինչպե՞ս գողանալ ադամանդը (անգլ.՝ The Love Punch, բառացի «Սիրո հարված»), բրիտանական կատակերգական ֆիլմ, որի գլխավոր դերակատարներն են Փիրս Բրոսնանն ու Էմմա Թոմփսոնը։ Ֆիլմի ռեժիսորը Ջոել Հոփքինսն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին, Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդն ու Քեյթը բաժանված են և նրանց կապում են միայն նրանց երեխաները՝ Սոֆին և Մեթը։ Երբ ընկերությանը, որտեղ աշխատում էր Ռիչարդը, «կուլ է տալիս» խարդախ Վինսենթ Քրյուգերի ընկերությունը, նրանք կորցնում են իրենց ամբողջ խնայողությունը։ Նրանք իրենց գումարը վերադարձնելու հույսով մեկնում են Փարիզ, որտեղ գտնվում է Քրյուգերի շտաբ-բնակարանը։ Բայց պարզվում է, որ Քրյուգերը դրանք արդար ճանապարհով է սեփականացրել։ Այդ ժամանակ նրանք որոշում են գողանալ 10 մլն դոլար արժողությամբ ադամանդ, որը Քրյուգերը, որպես հարսանեկան նվեր, գնել էր իր հարսնացուի` Մանոնի համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Փիրս Բրոսնան | Ռիչարդ Ջոունս |
Էմմա Թոմփսոն | Քեյթ Ջոունս |
Թոփենս Միդլթոն | Սոֆի Ջոունս |
Թիմոթի Սփոլ | Ջերի |
Սելիա Իմրի | Պենելոպա |
Լուիզա Բուրգուեն | Մանոն Ֆոնտեն |
Լորան Լաֆիթ | Վինսենթ Քրյուգեր |
Մարիսա Բերենսոն | Քեթրին |
Թոմ Մորթոն | Տիմ |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում ֆիլմի 54 ակնարկների 28 %-ը դրական են, ֆիլմի միջին գնահատականը 10-ից կազմում է 4,7։ Քննադատների կարծիքով ֆիլմի գլխավոր արժանիքը դերասանների տաղանդավոր խաղն է, թերություններից նշվում է կանխատեսելի սյուժեն և սրության պակասը, որը նկատվել է ռեժիսոր Ջոել Հոփքինսի և դերասանուհի Էմմա Թոմփսոնի նախորդ համատեղ աշխատանքում՝ «Հարվիի վերջին շանսը» ֆիլմում[7]։
Metacritic կայքում ֆիլմը 20 ակնարկների հիման վրա 100 միավորից հավաքել է 44-ը[8]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Status Quo — Whatever You Want
- Phil Pendlebury — Come Together in the Morning
- Զազ — Je Veux
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ — Cise an Tutte — La MianDForabella
- Free — All Right Now
- Young Money — Pass the Dutch
- The Clash — I Fought the Law
- Whiskey Dix — Taking Care of Business
- Ron Meza — Joy
- Ron Meza — Latin Punch
- Ron Meza — Sucker Punch
- Ron Meza — Love in a Punchbowl
- Kimiko Ono — Mon Désarroi
- Kimiko Ono — La Ballade de Gibraltar
- Billy Paul — Me and Mrs Jones
- Բարրի Ուայթ — What Am I Gonna Do With You
- V.V. Brown — L.O.V.E.
- Free — Come Together in the Morning
- Teddy Thompson — In My Arms
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2234261/
- ↑ http://www.metacritic.com/movie/the-love-punch
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «The Love Punch» (անգլերեն). Rotten Tomatoes, Flixster, Inc. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «The Love Punch». Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Как украсть бриллиант» на сайте Rotten Tomatoes(անգլ.)
- «Как украсть бриллиант» на сайте Metacritic(անգլ.)
|