Jump to content

Թարգմանության դժվարությունները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարգմանության դժվարությունները
անգլ.՝ Lost in Translation
Երկիր ԱՄՆ[1]
 Ճապոնիա[1]
Ժանրռոմանտիկ կատակերգություն[2], անկախ ֆիլմ[3][4][5] և դրամա
Թեմաթռուցիկ հարաբերություններ[6] և ընկերություն[1]
Թվականօգոստոսի 29, 2003[7], օգոստոսի 31, 2003[7], սեպտեմբերի 5, 2003[7], հոկտեմբերի 3, 2003[7], հոկտեմբերի 17, 2003[7], նոյեմբերի 7, 2003[7], դեկտեմբերի 5, 2003[7], դեկտեմբերի 19, 2003[7], դեկտեմբերի 25, 2003[7], դեկտեմբերի 26, 2003[7], հունվարի 7, 2004[8][7], հունվարի 8, 2004[9], հունվարի 9, 2004[7] և հունվարի 14, 2004[7]
Լեզուանգլերեն, ճապոներեն[10], ֆրանսերեն[11] և գերմաներեն[11]
ՌեժիսորՍոֆյա Կոպպոլա[12][13][14][…]
ՊրոդյուսերՍոֆյա Կոպպոլա[3][1] և Ռոս Կաց[3][1]
Սցենարի հեղինակՍոֆյա Կոպպոլա[14][1]
ԴերակատարներԲիլ Մյուրեյ[12][13][15][…], Սքարլեթ Յոհանսոն[12][13][15][…], Ջովաննի Ռիբիզի[12][15][16][…], Աննա Ֆերիս[12][16][17][…], Ակիկո Տակեսիտա[16][18][1], François Du Bois?[16], Ակիրա[16], Նենսի Շտայներ[16], Հիրոմիքս[16], Տակասի Ֆուջիի[16], Ակիկո Մոնո, Դայմոնդ Յուկաի[16], Ակիրա Յամագուտի[16][18], Ֆումիհիրո Հայասի[1] և Հիրոկո Կավասակի[1]
ՕպերատորԼենս Աքորդ[1]
ԵրաժշտությունՔևին Շիլդս[1]
ՄոնտաժՍառա Ֆլեք[1]
Պատմվածքի վայրՏոկիո, Ճապոնիա և Կիոտո
Նկարահանման վայրՃապոնիա, Տոկիո և Կիոտո
ԿինոընկերությունAmerican Zoetrope և Tohokushinsha Film
Տևողություն97 րոպե
Բյուջե4 000 000 $
Շահույթ119 000 000 $
Պաշտոնական կայքէջ
 Lost in Translation (film) Վիքիպահեստում

«Թարգմանության դժվարությունները» (անգլ.՝ Lost in Translation, բառացի՝ «Թարգմանության արդյունքում կորցվածը»), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Սոֆիա Կոլոպայի մելոդրաման, որի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի օգոստոսի 29-ին Թելուրիդի Միջազգային կինոփառատոնում (անգլ.՝ Telluride Film Festival)[19]։ Ֆիլմը դուրս եկավ սահմանափակ վարձույթով, Focus Features-ի հովանավորությամբ 2003 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ում[20] և առաջին իսկ վարձույթից $925 087 շահույթ ստացավ։ Երեք շաբաթ անց դիստրիբյուտորը ֆիլմը թողարկեց լայն վարձույթով և 2004 թվականի մարտի 21-ի դրությամբ այն արդեն $119 մլն շահույթ ուներ՝ $4 մլն բյուջետի պարագայում[20]։

Գլխավոր դերերում եմ Բիլլ Մյուրեյն ու Սկարլետ Յոհանսոնը։ Ֆիլմը լավ ընդունելություն է ստացել համաշխարհային կինոքննադատներից։ Ավելի քան 235 կինոքննադատներ ամբողջ աշխարհից «թարգմանության դժվրությունները» ֆիլմը 2003-ի լավագույն ֆիլմ են համարել[21]։ Հատկապես մեծ գովասանքի են արժանացել Բիլլ Մյուրեյի «աներևակայելի» դերասանական խացղն ու «շատ ուժեղ» սցենարը[22]։ Մինչև այժմ ֆիլմըհամարվում է ամերիկյան անկախ կինոյի լավագույն նմուշներից[23]։

Ժապավենը ներկայացված էր «Օսկար»-ի չորս անվանակարգերում (ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Բիլ Մյուրեյ)), բայց հաղթել է միայն մեկը՝ «Լավագույն օրիգինալ սցենար»։ «Ոսկե գլոբուսը» ևս ֆիլմն առանց ուշադրության չթողեց. մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը հաղթող ճանաչվեց երեք կատեգորիաներում (ներառյալ՝ «Լավագույն ֆիլմ՝ կոմեդիա կամ մյուզիքլ») և ներկայացված էր ևս երկու անվանակարգերում։ Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 77 ամենատարբեր կինոմրցանակների և ներկայացված է եղել ևս 66 անվանակարգերում։

2000-ականների ավարտին ամենահանրահայտ կինոքննադատներից ու կինոհրատարակություններից շատերը ֆիլմը համարել են նախորդ տասնամյակի լավագույն ֆիլմերից[24].(անգլ.)։

Ֆիլմը սկսվում է այն պահից, երբ ամերիկացի հանրահայտ դերասան Բոբ Հարիսը՝ (Բիլ Մյուրեյ)ը գալիս է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո և հաստատվում է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հյուրանոցներից մեկում։ Հարիսի աշխատանքը բարձր վարձատրվող է և ոչ բարդ. նա գովազդում է «Սանտորի» վիսկին։

Նույն այդ հյուրանոցում ապրում էր նաև քոլեջի նոր շրջանավարտ Շարլոտան (Սկարլետ Յոհանսոն), ով Տոկիո էր եկել իր ամուսնու՝ լուսանկարիչ Ջոնի (Ջովաննի Ռիբիզիի) հետ։ Շարլոտան գրեթե չի տեսնում իր ամուսնուն, ով ժամանակի մեծ մասն անցկացնում էր աշխատելով։ Բոբ էլ իր հերթին իր ուսերին ունենալով 25 տարվա ամուսնություն, ռոմանտիկ հարաբերությունների պակաս էր զգում և տառապում էր միջին տարիքի ճգնաժամից։

Գիշերը, երբ հերթական անգամ Բոբը չէր կարողանում քնել, նա իջնում է հյուրանոցի բար, որտեղ հանդիպում է Շարլոտային, ով այդտեղ էր իր ընկերների հետ։ Նրանք ժպտում էին միմյանց, և շուտով Շարլոտան կանչում է մատուցողին և խնդրում, որ նա Բոբին մի բաժակ սակե տանի։ Այդ օրվանից Հարիսն ու Շարլոտան ամեն օր հայտնվում են նույն բարում, նույն սեղանի շուրջ։ Հերթական հանդիպումից հետո աղջիկը Հարիսին հրավիրում է խնջույքի իր ընկերների հետ։ Ամբողջ գիշեր միասին պարելուց, երգելուց, զբոսանքից հետո նրանց միջև փոխադարձ ջերմ զգացումներ ու համակրանք է առաջանում։

Հաջորդ օրերի ընթացքում նրանց հետ մի քանի արկածներ են տեղի ունենում. հիվանդանոց ու գիշերային ակումբ գնալուց մինչև հրդեհային տագնապ հյուրանոցում։ Հերոսների մեջ անընդհատ շփոթություն է առաջանում, ինչպես լինում է մարդկանց մոտ, ովքեր միմյանց նկատմամբ զգում են ավելին, քան պարզապես ընկերությունը, բայց չեն կարող խոսել իրենց զգացմունքների մասին մի շարք պատճառներով։ Վերջին գիշերներից մեկը նրանք անց են կացնում միասին, նույն համարում՝ ֆիլմ դիտելով ու իրենց կյանքից խոսելով։ Վերջին ժամանակներում առաջին անգամ երկուսն էլ հանգիստ քնում են։

Հասնում է Բոբի՝ Տոկիոյից գնալու օրը։ Նա զանգում է Շարլոտային և խնդրում իջեցնել իր վերարկուն, բայց նա սենյակում չէր։ Մի որոշ ժամանակ անց նա ամեն դեպքում հայտնվում է՝ վերարկուն ձեռքին, ու հրաժեշտ տալիս։ Տաքսիում՝ ճանապարհին, Բոբը հասկանում է, որ հրաժեշտի ժամանակ իրականում չասաց այն ամենը, ինչ ուզում էր։ Մեծ ամբոխի մոտով անցնելից Բոբը նկատում է Շարլոտային ու վարորդին խնդրում կանգնեցնել մեքենան։ Հարիսը հասնում է աղջկան ու գրկում։ Հրաժեշտի ժամանակ ինչ-որ բան է շշնջում Շարլոտայի ականջին ու հեռանում։ Ինչ-որ բան պակաս ասած լինելու զգացողությունն անհետանում է։

Ֆիլմի եզրափակիչ տեսարանում Բոբը գնում է օդանավակայան, որպեսզի մեկընդմիշտ լքի Տոկիոն։

Դերակատար Դեր
Բիլ Մյուրեյ Բոբ Հարիս Բոբ Հարիս
Սքարլեթ Յոհանսոն Շարլոտա Շարլոտա
Ջովաննի Ռիբիզի Ջոն (Շարլոտայի ամուսինը) Ջոն (Շարլոտայի ամուսինը)
Աննա Ֆերիս Քեփլի Քեփլի
Ֆումիպիրո Խայասի Չարլի Չարլի
Ատիկո Տակեսիտա միսիս Կավասակի միսիս Կավասակի

Նման ֆիլմի նկարահանման գաղափարը Սոֆիա Կոպոլայի մոտ առաջացել էր իր՝ դեպի Ճապոնիա, մասնավորապեսէ Տոկիո, կատարած տևական ճանապարհորդության ժամանակ[25]։ Նա այդ սցենարը սկսել էր գրել իր նախորդ ֆիլմի՝ «Կույս ինքնասպաններ»-ի պրոընկերությունից վերադառնալուց հետո[26]։ Սոֆիան նորից Տոկիո է գնում լրացուցիչ ոգեշնչման համար։[26]։ Ինչպես ավելի ուշ խոստովանում է ինքը՝ Կոպոլան, սցենարը գրելիս նա Բրայան Ռայտցել էր լսում։ Հենց նա էլ ավելի ուշ գրում է «Թարգմանության դժվարությունները» ֆիլմի երաժշտությունը[26]։

Ֆիլմի սցենարի աշխատանքների ավարտից հետո նա նկատում է, որ սցենարը չափազանց կարճ է՝ ընդամենը յոթանասուն էջ, ինչը չափազանց քիչ է լիամետրաժ ֆիլմի համար[26]։ Կոպոլան ստիպված է լինում մեծացնել այն, նորանոր հատվածներ ավելացնել[26]։ Բացի այդ, նա պաշտոնապես հայտարարում է, որ չի սկսի ֆիլմի նկարահանումները, եթե Բիլլ մյուրեյը չհամաձայնի խաղալ գլխավոր դերում[26]։ Առաջարկի մասին Մյուրեյը մտածեց հինգ ամիս, որից հետո ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ համաձայն է մասնակցել նկարահանումներին[26]։ Մյուրեյի նման աստղի մասնակցության շնորհիվ ֆիլմը մեծ շահույթ ստացավ համաշխարհային վարձույթից[26]։

Հատկանշական է, որ ֆիլմի գրեթե բոլոր հերոսները իրականում գոյություն ունեցող մարդկանց նմանությամբ են[26]։ Ջոնի՝ Շարլոտայի ամուսնու կերպարը հիմնված էր Կոպոլայի նախկին ամուսնու՝ ռեժիսոր Սփայք Ջոնսի վրա[26], իսկ Քելլին՝ նրա ընկերուհին՝ Քեմերոն Դիասի, ում հետ Ջոնսն աշխատում էր «Լինել Ջոն Մալկովիչը» ֆիլմի նկարահանման հրապարակում[26]։ Կոպոլան նախօրոք պայմանավորվել էր միջազգային դիստրիբյուտորների մեծամասնության հետ, որպեսզի նրանք վերցնեն իր ֆիլմի վարձույթը[27]։ Նա այդ քայլին դիմեց ելնելով իր նախորդ ֆիլմի՝ «Կույս ինքնասպաններ»-ի միջազգային վարձույթի ձախողումից[27]։

Ֆիլմի նկարահանւոմները տևել են 27 օր՝ 2002 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի հունվար, Տոկիոյում[28]։ Օպերատորը Լենս Ակորդն էր, որին ժամանակ առ ժամանակ փոխարինում էր Սոֆիա Կոպոլայի ավագ եղբայրը՝ Ռոմանը[29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 europeanfilmawards.eu
  2. http://www.tv-express.com/programme-television-d8-lost_in_translation-1539308-3-0.php
  3. 3,0 3,1 3,2 https://play.google.com/store/movies/details/Lost_in_Translation?id=hAk0ettFMHw
  4. http://www.empireonline.com/features/50-greatest-american-indies/p10
  5. http://www.virginmedia.com/movies/trailers-clips/scarlett-johansson-exposed/72477647001/?filter=shows
  6. https://web.archive.org/web/20200614203602/https://www.bfi.org.uk/news-opinion/news-bfi/lists/10-great-films-about-brief-encounters
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Internet Movie Database — 1990.
  8. https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/109407
  9. Internet Movie Database — 1990.
  10. http://www.indiewire.com/article/decade_sofia_coppola_on_lost_in_translation
  11. 11,0 11,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47395.html
  13. 13,0 13,1 13,2 http://www.the-numbers.com/movie/Lost-in-Translation
  14. 14,0 14,1 http://www.cinemarx.ro/filme/Lost-in-Translation-Rataciti-printre-cuvinte-1426.html
  15. 15,0 15,1 15,2 http://www.metacritic.com/movie/lost-in-translation
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 http://www.imdb.com/title/tt0335266/fullcredits
  17. http://stopklatka.pl/film/miedzy-slowami
  18. 18,0 18,1 http://www.ofdb.de/film/37624,Lost-in-Translation
  19. Mitchell, Elvis (2003 թ․ սեպտեմբերի 1). «Telluride Marks Its 30th Year With a Passing of Torches». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  20. 20,0 20,1 «Lost in Translation - Box Office Data, Movie News, Cast Information». The Numbers. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  21. King, 2010, էջ 22
  22. King, 2010, էջ 27
  23. King, 2010, էջ 3
  24. Bill Georgaris (3 января 2012). «The 21st Century's Most Acclaimed Films» (անգլերեն). They Shoot Pictures, Don't They?. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  25. King, 2010, էջ 6
  26. 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 King, 2010, էջ 7
  27. 27,0 27,1 King, 2010, էջ 8
  28. King, 2010, էջ 11
  29. King, 2010, էջ 12
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարգմանության դժվարությունները (ֆիլմ)» հոդվածին։