Jump to content

Թավերղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Թավերղա
արաբ․՝ تاورغاء‎‎
ԵրկիրԼիբիա Լիբիա
ՀամայնքMisrata District?
Բնակչություն24 223 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2[1]
Թավերղա (Լիբիա)##
Թավերղա (Լիբիա)

Թավերղա (բերբերերեն՝ ⵜⴰⵡⴻⵔⵖⴰ, արաբ․՝ تاورغاء‎‎, նաև Թավարգա, Թավորղա, Թավուրղա կամ Թաուորգա), 2021 թվականի մայիսի դրությամբ[2][3] նախկին քաղաք-ուրվական Լիբիայում, որը գտնվում է 38 կմ հեռավորության վրա գտնվող Միսրատա քաղաքի վարչական իրավասության տակ։ Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նախքան 2011 թվականի օգոստոսին քաղաքի գրավումն ու հակակադդաֆիական ուժերի կողմից բնակչության բռնի տարհանումը, այն եղել է ինտենսիվ մարտերի վայր։

Մինչև պատերազի ավարտը՝ 2011 թվականի հոկտեմբերին Ազգային անցումային խորհրդի զինված խմբերը մաքրել են քաղաքի իր բնակչության մեծ մասից[4]։ Ինչպես ներկայացվում է, Լիբիայի քաղաքական անցումային շրջանում Ընդհանուր ազգային կոնգրեսի անդամները նշել են, որ կցանկանան տեսնել թավերղացի փախստականների վերադարձը իրենց տներ, սակայն մտահոգություն են հայտնել վերջիններիս անվտանգության համար։ Բազմաթիվ տեղեկություններ են եղել այն մասին, որ Տրիպոլիում հաստատված կառավարության վերահսկողությունից դուրս գործող զինյալները սպառնացել են այն թավերղացիներին, ովքեր փորձ են կատարել վերադառնալ Թավերղա[5]։

Բերբերների լեզվով Թավերղա նշանակում է «կանաչ կղզի»։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է իր արմավենիներով, որոնք ինչ-որ պահի հանդիսացել են քաղաքի իսկական հարստությունը։ Քաղաքն արտադրել է նաև զգալի քանակությամբ արմավ, այդ թվում Բերսիելի արմավ, որն օգտագործվում է որպես նյութ պարանների և այլ ապրանքների համար։

Նախագաղութատիրական ժամանակաշրջանում տասը հազարավոր սևամորթ ստրուկներ են աշխատել պլանտացիաներում՝ դարձնելով Թավերղան Լիբիայի ափամերձ շրջաններում սևամորթ մեծամասնությամբ միակ քաղաքը։ Գաղութատիրական ժամանակաշրջանում այս մարդիկ անվանապես ազատվել են ստրկությունից, սակայն նրանց տնտեսական կարգավիճակը շարունակել է մնալ շատ ցածր մակարդակի վրա։ Կադդաֆիի ղեկավարության շրջանում նրանց ավելի լավ են վերաբերվել, նրանք հնարավորություն են ունեցել զարգանալ և կրթություն ստանալ։ Այս բնակիչներից շատերը կարողացել են բանակում և քաղաքացիական ծառայության մեջ բարձր պաշտոնների հասնել։

Քաղաքի տնտեսության կարևոր մասն են կազմել անասունների և հավերի բուծումը, տավարի մսի, կաթնամթերքի և մասնավորապես հավկիթի արտադրությունը՝ շնորհիվ Նիդերլանդներից HVA International-ի կատած ներդրումների։

Հռոմեական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում Թավերղան մեծ ուշադրության է արժանացել իր դիրքի և Միջերկրական ծովի ափին գտնվող Սիրթ քաղաքը Եգիպտոսին կապող ավազային ճանապարհի շնորհիվ։ Թավերղայի նկատմամբ վերահսկողությունը հռոմեացիներին թույլ է տվել իրենց գերիշխանության տակ պահել Լիբիան։

Լիբիայի քաղաքացիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավերղան գտնվում է Սիթրից (Մուամմար Կադդաֆիի ծննդավայրը) Միսրատա տանող ճանապարհի վրա։ Արդյունքում Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն օգտագործվել է որպես Միսրատայի դեմ ռազմական գործողությունների կենտրոն, որը 2011 թվականի փետրվարին ոտքի է կանգնել ընդդեմ լիբիական բռնապետ Մուամմար Կադդաֆիի։ Այս ընթացքում միսրատացիները մեղադրել են թավերղացիներին Միսրատայի երկամսյա պաշարման համար, ինչպես նաև իրենց կանանց բռնաբարելու և գերի տղամարդկանց առնանդամները կտրելու համար[6]։

Երբ լիբիական բանակը թուլացել է, Թավերղան դարձել է Ազգային անցումային խորհրդի Միսրատանի բրիգադների առաջին թիրախը, չնայած որոշ անհատներ, ովքեր կասկածվում էին Կադդաֆիի կողմնակից լինելու մեջ, սպանվել են վրեժխնդրության շարժառիթով՝ սկսած 2011 թվականի փետրվարից։ Ամնեսթի Ինթերնեշնլի համաձայն, հակակադդաֆիական ուժերը թույլ չեն տվել Թավերղայի բնակչությանը լքել քաղաքը[7]։ Օգոստոսի 12-ին հակակադդաֆիական ուժերը հայտարարել են, որ գրավել են Թավերղան[8]։

2011 թվականի սեպտեմբերին բրիտանացի լրագրող Էնդրյու Գիլիգան այցելել է Թավերղա և գտել քաղաքն իր բնակիչներից դատարկված։ Բնակչության թիվը նախքան պատերազմը կազմել է 30 000։ Նա հայտարարել է, որ Միսրատայի բրիգադը, որը հակակադդաֆիական Ազգային ազատագրական բանակի կիսանկախ միավոր էր, էթնիկ զտում է կատարել քաղաքում՝ ի պատասխան իրենց քաղաքի պաշարման ժամանակ Կադդաֆիին ցուցաբերած ենթադրյալ աջակցության։ Բազմաթիվ կարգախոսներ, որ նա տեսել է նկարված Թավերղայում և շրջակայքում, ինչպես նաև հակակադդաֆիական մարտիկների և հրամանատարների պատմությունները, որոնց նա մեջբերել է, առնչվում են Թավերղայի բնակիչների մաշկի մուգ գույնի հետ, իսկ մի նշան էլ Միսրատայի բրիգադին կոչել է «ստրուկներին [և] սև մաշկ մքարող բրիգադ»։ Նրա զեկույցը, որը տպագրվել է սեպտեմբերի 11-ին The Sunday Telegraph-ում, մեջբերում է բրիգադի հրամանատար Իբրահիմ ալ-Հալբուսին՝ «Թավերղան այլևս գոյություն չունի, միայն Միսրատան» և մեկ այլ անձի, ով պնդել է, թե քաղաքի նախկին բնակիչները կվերադառնան միայն «մեր դիակների վրայով»[4][9]։ 2012 թվականի փետրվարին Ամնեսթի Ինթերնեշնլը հայտարարել է, որ Թավերղան դատարկ է և վերահսկվում է, որպեսզի ոչ ոք չվերադառնա այնտեղ, իսկ միսրատացի զինյալները համակարգված ձևով ոչնչացրել և այրել են տները և ենթակառուցվածքները՝ կանխելու Թավերղայի բնակիչների վերադարձը։ Միսրատայի զինյալները շարունակել են ահաբեկել և հետապնդել Թավերղայի տեղահանված բնակիչներին Լիբիայի ողջ տարածքում։ Հարյուրավոր թավերղացիներ են ապօրինաբար ձերբակալվել և տանջանքների ենթարկվել Միսրատայի զինյալների կողմից[10]։ 2012 թվականի մայիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Քննիչ հանձնաժողովը զեկույց է հրապարակել միսրատացի զինյալների կողմից թավերղացիների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ, այդ թվում՝ սպանություններ, կամայական ձերբակալություններ և տանջանք՝ կոչելով դրանք ռազմական հանցագործություն[3]։

Human Rights Watch շահույթ չհետապնդող խումբը 2013 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ թավերղացիները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ՝ Միսրատայում կենտրոնցած զինյալների ահաբեկման և բռնությունների պատճառով։ Նույն զեկույցի համաձայն՝ թավերղացի փախստականների ճամբարը հաճախակի մնացել է առանց պաշտպանության և մի քանի անգամ, այդ թվում՝ երկու անգամ 2013 թվականի նոյեմբերին, հարձակման ենթարկվել զինված փոքր խմբերի կողմից[11]։

Թավերղայի բնակիչները ենթարկվել են բռնաբարության և տանջանքների՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ Կադդաֆիին աջակցելու համար[12]։

Միսրատանցիների կողմից թալանվելուց հետո Թավերղան վերածվել է քաղաք-ուրվականի։ Human Rights Watch-ի համաձայն՝ ավելի քան 40 000 բնակիչներ տեղահանվել են Թավերղայից[13]։

Վերաբնակեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի կողմից աջակցություն ստացող լիբիական կառավարությունը 2017 թվականի դեկտեմբերի 26-ին հայտարարել է, որ քաղաքից տեղահանված մարդիկ կարող են 2018 թվականի փետրվարին վերադառնալ իրենց տները։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում։ Կառավարությունը նաև ավելացրել է, որ կփոխհատուցի զոհվածների և կալանավորվածների հարազատներին, ինչպես նաև նրանց, ովքեր վիրավորվել են կամ ում տները ոչնչացվել են[13]։ Սակայն տեղական զինյալները թույլ չի տվել բնակիչների 2018 թվականի փետրվարին վերադառնալ իրենց տներ[14]։

2018 թվականի հունիսին այն բանից հետո, երբ Թավերղայի տեղական խորհրդի ղեկավարը և Միսրատայի քաղաքապետը ստորագրել են հաշտության պայմանագիր, որը Խալիֆա Հաֆթարի կողմնակից, Թավերղայից տեղահանված մարդիկ համարել են Մուսուլման եղբայրների քարոզչություն[15], ներքին տեղահանվածները ի վերջո սկսել են վերաբնակություն հաստատել Թավերղայում՝ առանց տեղական զինյալների դիմադրության[16][17]։ Չնայած պայմանավորվածություններին, 2019 թվականի հունվարի դրությամբ Թավերղայից տեղահանվածները չեն կարողացել վերադառնալ իրենց տներ՝ ըստ Human Rights Watch-ի՝ միսրատանցի զինյալների կողմից քաղաքի ենթակառուցվածների ոչնչացման, ինչպես նաև անվտանգության բացակայության պատճառներով[18]։ Թավերղայի ոստիկանատունը վերաբացվել է փետրվարին[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://ar.thetimenow.com/libya
  2. «Libya — Intention Survey Of Tawergha IDPs (May 2021) | DTM». dtm.iom.int. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 Murray, Rebecca: "One Year Later, Still Suffering for Loyalty to Gaddafi". Inter Press Service Retrieved 24 August 2012.
  4. 4,0 4,1 Gilligan, Andrew (2011 թ․ սեպտեմբերի 11). «Gaddafi's ghost town after the loyalists retreat». The Telegraph. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. Zaroug, Nihal (2012 թ․ դեկտեմբերի 4). «Tawerghans make desperate appeal to Libyan leaders as more families evicted». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «When bygones aren't». The Economist. 2013 թ․ հունիսի 22. ISSN 0013-0613. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. https://www.amnesty.org.uk/uploads/documents/doc_22353.doc Արխիվացված 2013-09-28 Wayback Machine page 28
  8. Stephen, Chris (2011 թ․ օգոստոսի 12). «Libyan Rebels Lay Claim to Most of Tawarga After Penetrating Qaddafi Lines». Bloomberg L.P. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. «Tawergha no longer exists, only Misrata». 2011 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2021-10-24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  10. https://www.amnesty.org.uk/uploads/documents/doc_22353.doc Արխիվացված 2013-09-28 Wayback Machine page 26-28
  11. «Libya: Displaced Camp Residents Need Immediate Protection». Human Rights Watch. 2013 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. Allegra, Cécile (2017 թ․ նոյեմբերի 3). «Revealed: male rape used systematically in Libya as instrument of war». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  13. 13,0 13,1 «Families chased from Libyan town in 2011 can go home: government». Reuters.
  14. «Libyan militias prevent residents returning home to 'Gaddafi' ghost town». The New Arab.
  15. «Misrata and Tawergha sign peace treaty». Libya Observer. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  16. «Libya ghost town: Residents of Tawergha return home». Al Jazeera.
  17. «Libya's Tawergha residents bring back craft as they return home |». AW (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. Human Rights Watch says return of Tawergha displaced population in Libya still faces hindrances, Libyan Express
  19. Tawergha reopens city's police station Արխիվացված 2021-10-26 Wayback Machine, Libya Observer