Թայլեր Հեքլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայլեր Հեքլին
Ծնվել էսեպտեմբերի 11, 1987(1987-09-11) (36 տարեկան)
ԾննդավայրՔորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնա նահանգի համալսարան և Santiago High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, բեյսբոլիստ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ծնողներհայր՝ Դոն Հեքլին

Թայլեր Հեքլին (անգլ.՝ Tyler Hoechlin, սեպտեմբերի 11, 1987(1987-09-11), Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով հայտնի է դարձել խաղալով Ջուդ Լոուի և Թոմ Հենքսի հետ «Ճանապարհ դեպի մահ» ֆիլմում։ Հեռուստատեսությունում հայտնի է «7-րդ երկինք» սերիալից, որտեղ մարմնավորել է Մարթին Բրյուերի կերպարը։ Խաղացել է «Պատանի գայլը» սերիալում՝ Դերեկ Հեյլի դերով մինչ 2015 թվականը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքլինը սկսել է բեյսբոլ խաղալ 7 տարեկանից։ Նա խաղացել է Արիզոնա նահանգի համալսարանի և Նորվուդյան լիգայի «Battle Creek Bombers» թիմերում։ 2008 թվականին խաղացել է Կալիֆորնիայի Իրվայն քաղաքի «Anteaters» թիմում։

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլերը սկսել է իր դերասանական կարիերան 9 տարեկանց։ Շնորհիվ «Անիծված ճանապարհ» ֆիլմում Մայքլ Սալլիվան Կրտսերի դերի նա 2003 ովականին «Յոթերորդ երկինք» հեռուստասերիալում ստանում է Մարտին Բրյուերի դերը։ 2004 թվականին ստանում է «Teen Choice Awards» մրցանակաբաշխությանը նոմինացվոմ է «Դերասան-առաջընթաց» կատեգորիայում։ 2007 թվականին խաղացել է Դեվիդ Դե Կոտոյի «Գրիզլիի զայրույթ» և 2008 թվականին «Արևադարձ» ֆիլմերում։ Նկարահանվել է «Կասլ», «Լինկոլն-Հեյտս», «Իմ թիմը» և «C.S.I.: Հանցագործության վայրը` Մայամի»։ 2011 թվականին «Բաց դարպասներ» ֆիլմում կատարում է գլխավոր դերը։ Այս պահին դերասանը շարունակում է նկարահանվել «Պատանի գայլը» հեռուստասերիալում, որտեղ կատարում է Դերեկ Հեյլի դերը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայլեր Հեքլին» հոդվածին։