Jump to content

Թադևոս Կատարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադևոս Կատարյան
Ծնվել էհունվարի 5, 1905(1905-01-05)[1]
Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 27, 1967(1967-11-27)[1] (62 տարեկան)
Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունայգեգործ և գինեգործ
Հաստատություն(ներ)Բուսաբանության ինստիտուտ[2], ՀՀ ԳԱԱ[2] և Խաղողի և գինու ինստիտուտ «Մագարաչ»[2]
Ալմա մատերԴոնի պետական ​​ագրարային համալսարան (1928)[2]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[2] (1966)
Պարգևներ
Լենինի շքանշան[2] Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]

Թադևոս Գևորգիի Կատարյան (հունվարի 5, 1905(1905-01-05)[1], Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 27, 1967(1967-11-27)[1], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային այգեգինեգործ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1966

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Դոնի գյուղատնտեսության և հողաբարելավման ինստիտուտը։ Եղել է ՀԽՍՀ հողժողկոմի տեղակալ (1941-1942), ՀԽՍՀ ԳԱ բուսաբանական ինստիտուտի տնօրեն (1947-1949), ՀԽՍՀ ԳԱ Նախագահության գլխավոր գիտնական քարտուղար (1949-1950), Յալթայի «Մաղարաչ» խաղողագործության և գինեգործության համամիութենական ԳՀԻ-ի տնօրեն (1950-1967)։ Աշխատանքները նվիրված են ցիտրուսային կուլտուրաները, թեյը, եղրիզենին հյուսիսային շրջաններում մշակելու, էկոլոգիական տարբեր գոտիներում խաղողի բերքատվության բարձրացումն ապահովող ագրոտեխնիկական և ագրոքիմիական գործոնների ազդեցության, խաղողագործության շրջանացման, տեղաբաշխման հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

  • Մերձարևադարձային պտղատու կուլտուրաները Հայաստանում, 1949։
  • Ձիթենի, 1950։
  • Сорт винограда и качество уражай, 1963.
  • Нагрузка и уражай винограда, 1964.
  • Влияние климатических условий на вегетацию винограда и качество его урожая, Симферополь, 1967. (համահեղինակ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 287