Թագուհի Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թագուհի Շահնազարյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1887(1887-10-28)
Կոստանդնուպոլիս
Երկիր Օսմանյան կայսրություն և  Իտալիա
Մահացել էհունիսի 10, 1962(1962-06-10) (74 տարեկան)
Հռոմ, Իտալիա
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՎենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա
ԱմուսինԿոստան Զարյան

Թագուհի Շահնազարյան (Թագուհի Շահնազարյան-Զարյան, հոկտեմբերի 28, 1887(1887-10-28), Կոստանդնուպոլիս - հունիսի 10, 1962(1962-06-10), Հռոմ, Իտալիա), հայ դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Շահնազարյանը ծնվել է Կոստանդնուպոլսում՝ «Հայրենիք» օրաթերթի հիմնադիր, մտավորական և հանրային գործիչ Հովհաննես Շահնազարի եղբոր ընտանիքում։ Սովորել է Վենետիկի Բենեդետտո Մարչելլո երաժշտանոցում։ Վենետիկ գնալիս «Մոնտենեգրո» նավում ծանոթացել է Կոստան Զարյանի հետ, և նրանք ամուսնացել են 1912 թ.։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ դասավանդել է ամերիկյան քոլեջում, հանդես եկել համերգներով։ 1916-1921 թվականներին բնակվել է Իտալիայում։

1921-1922 Կ. Պոլիս վերադառնալուց հետո, 1922 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում։ Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է դաշնամուր, հարմոնիա և երաժշտության տեսություն։ Հանդես է եկել նաև մենահամերգներով։ 1924 թվականին վերադարձել է Եվրոպա, ունեցել համերգներ։ 1929 թվականին Կ. Զարյանը հեռացել է Թագուհի Զարյանից և ամուսնացել ամերիկացի նկարչուհի Ֆրանսիս Բրուքսի (1900-1963 թվականներ) հետ։ Կյանքի վերջին տարիներին Թագուհի Զարյանը մանրամասն գրի է առել գրողի և իր համատեղ կյանքի հանգամանալից պատմությունը, ինչպես նաև գրողի կյանքի 1930 թվականից հետո ընկած ժամանակի դեպքերն ու իրադարձությունները։ 1936 թվականին հաստատվել է Հռոմում, որտեղ էլ մահացել է 1962 թվականի հունիսի 10-ին[1][2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թագուհի Շահնազարյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. Փախուստ Կոստանդնուպոլսից