Էրիկ Զոնկա
Էրիկ Զոնկա ֆր.՝ Érick Zonca | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1956[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Օռլեան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID 0957794 |
Էրիկ Զոնկա ( ֆր.՝ Érick Zonca, սեպտեմբերի 10, 1956[1][2], Օռլեան), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկ Զոնկան ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին Օռլեանում, որտեղ նրա հայրն աշխատում էր որպես շինարարության կապալառու[4]։ Տասնվեց տարեկանից հաճախել է Փարիզի դերասանական դպրոց։ Քսան տարեկանում մեկնել է Նյու Յորք, որտեղ սովորել է Հերբերտ Բերկոֆի արվեստանոցում[4]։ 1986 թվականից Զոնկան սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական, նաև վավերագրական ֆիլմեր է նկարահանել։
Նրա դեբյուտային լիամետրաժ գեղարվեստական «Հրեշտակների երևակայական կյանքը» ( Vie revee des anges ) ֆիլմը 1998 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին, և գլխավոր դերակատարները՝ Նատաշա Ռենյեն ու Էլոդի Բուշեն կիսել են լավագույն դերասանուհու մրցանակը[5][6][7]։ 1999 թվականին «Հրեշտակների երևակայական կյանքը» արժանացել է «Սեզար» մրցանակին՝ որպես տարվա լավագույն ֆրանսիական ֆիլմ, իսկ Էրիկ Զոնկային՝ իբրև լավագույն ռեժիսորի, նույն թվականին շնորհվել է «Լյումիեր» մրցանակ։
2014 թվականին Canal + -ի համար նա նկարահանել է հնդկաչինյան պատերազմի մասին պատմող «Սպիտակ զինվորը» հեռուստաֆիլմը[8], որը 2015 թվականին արժանացել է « Էմմի» միջազգային մրցանակի[9]։
2018 թվականի հուլիսին էլ թողարկել է Սև մակընթացություն / Fleuve noir, գեղարվեստական կինոնկարը, որի դերասանական կազմում ընդգրկված են Վենսան Կասելը, Ռոմեն Դուրիսը, Սանդրին Կիբերլենը, Էլոդի Բուշեն և Հաֆսիա Հերցին։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր
- 1993. Ռիվ / Rives — կարճամետրաժ
- 1994. Հավերժականը / Éternelles — կարճամետրաժ
- 1997. Միայնակ / Seule — կարճամետրաժ
- 1998. Հրեշտակների երազային կյանքը / La Vie rêvée des anges
- 1999. Փոքրիկ չարագործը / Le petit voleur
- 2008. Ջուլիա / Julia
- 2014. Սպիտակ զինվորը / Soldat blanc — հեռուստաֆիլմ
- 2018. Սև մակընթացություն / Fleuve noir
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Մրցանակը/անվանակարգը | Առաջադրված աշխատանքը | Արդյունքը | |
---|---|---|---|---|
Կաննի կինոփառատոն | ||||
1994 | Kodak մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար | Հավերժականը | Հաղթանակ | |
Ոսկե արմավենու ճյուղ | Հրեշտակների երևակայական կյանքը | Առաջադրված | ||
Բեռլինի կինոփառատոն | ||||
2008 | Ոսկե արջ | Ջուլիա | Առաջադրված | |
Վենետիկի կինոփառատոն | ||||
1998 | FIPRESSI մրցանակ | Հրեշտակների երևակայական կյանքը | Հաղթանակ | |
«Երիտասարդություն» կինոփառատոն (Կիև) | ||||
1998 | Լավագույն գեղարվեստական ֆիլմ | Հրեշտակների երևակայական կյանքը | Հաղթանակ | |
«Սեզար» | ||||
1998 | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Մեկը | Հաղթանակ | |
1999 | Լավագույն դեբյուտային ֆիլմ | Հրեշտակների երևակայական կյանքը | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ կամ ադապտացված սցենար </br> (Ռոջեր Բոբոյի հետ) |
Հաղթանակ | |||
Եվրոպական կինոակադեմիա | ||||
1998 | Տարվա եվրոպական բացումը | Հրեշտակների երևակայական կյանքը | Հաղթանակ | |
Լյումիերի մրցանակ | ||||
1999 | Լավագույն ֆիլմը | Հրեշտակների երևակայական կյանքը | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | |||
Ֆրանսիական կինոյի ոսկե աստղ (Étoile d'Or) | ||||
1999 | Լավագույն ֆիլմը | Հրեշտակների երևակայական կյանքը | Հաղթանակ | |
Ֆրանսիայի կինոքննադատների սինդիկատ | ||||
1999 | Լավագույն ֆրանսիական ֆիլմ | Հրեշտակների երևակայական կյանքը | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 https://www.acmi.net.au/creators/79124
- ↑ https://web.archive.org/web/20191009193802/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1998.75.0.html
- ↑ 4,0 4,1 «Le remarquable retour d'Erick Zonca». L'Express. 11.03.2008. Արխիվացված է օրիգինալից 24 червня 2016-ին. Վերցված է 15 квітня 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Festival de Cannes: The Dreamlife of Angels». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 20 серпня 2011-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Festival de Cannes: The Dreamlife of Angels». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Élisabeth Busser, Gilles Cohen -Comptes de la Vie Ordinaire 1998 p88 "Prix d'interprétation féminine : attribué ex-aequo à Élodie Bouchez et Natacha Régnier pour leurs rôles dans La Vie rêvée des anges d'Éric Zonca"
- ↑ « Zonca repart au combat avec Le Soldat blanc », L'Express, 30 mars 2014
- ↑ « Un International Emmy Award pour Soldat Blanc d’Erick Zonca » Արխիվացված 2016-01-02 Wayback Machine, Cap Digital, 26 novembre 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրիկ Զոնկա Internet Movie Database կայքում
- Ерік Зонка [Архівовано 15 квітня 2015 у Wayback Machine.] на сайті oKino.ua
- Ерік Зонка [Архівовано 13 березня 2015 у Wayback Machine.] на сайті AlloCiné(Ֆրանսերեն)
- Erick Zonca et son Soldat Blanc en pleine guerre d'Indochine pour Canal+ — News vidéo TV [Архівовано 15 квітня 2015 у Wayback Machine.](Ֆրանսերեն)
|