Երիտասարդություն (կինոփառատոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երիտասարդություն
Տեսակկինոփառատոն
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
ՎայրԿիև
Առաջինը1970
molodist.com

Կիևի Molodist (Երիտասարդություն) միջազգային կինոփառատոն (ուկրաիներեն՝ Київський Міжнародний Кінофестиваль "Молодість"), յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվող միջազգային կինոփառատոն։ Սկիզբ է առել 1970 թվականին՝ որպես Կիևի թատերական արվեստի ինստիտուտի ուսանողների նկարահանած ֆիլմերի երկօրյա փառատոն։ Եթե առաջին տարում փառատոնին ներկայացվել է 33 կինոնկար, ապա 2010 թվականին այդ ցուցանիշը հասել է 439-ի, և այն դարձել է Ուկրաինայում անցկացվող խոշորագույն կինոփառատոնը, որի այցելուների թիվն անցել է 127 հազարից։ Փառատոնի նախագահը Անդրիյ Խալպախչին է (Андрій Халпахчі)[1][2][3][4]: Դա ուկրաինական միակ կինոփառատոնն է, որ հավաստագրվել է FIAPF-ի (կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի) կողմից (1993 թվականից) և համարվում է աշխարհում անցկացվող մասնագիտացված, միջազգային, մրցութային 26 կինոփառատոներից մեկը։ Molodist-ի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր կինոգործիչների և նպաստել նրանց հետագա առաջընթացին։ Մրցութային գլխավոր անվանակարգերն են՝

  • Գրան պրի մրցանակ՝ «Սկյութական եղնիկ» (Скіфський олень).
  • Լավագույն առաջին լիամետրաժ ֆիլմ
  • Լավագույն առաջին կարճամետրաժ ֆիլմ
  • Լավագույն առաջին փաստավավերագրական ֆիլմ
  • Լավագույն առաջին ուսանողական ֆիլմ

Կիևյան այդ կինոփառատոնում արդեն իսկ կայացել են հետագայում լայն ճանաչում ու համբավ նվաճած եվրոպացի մի շարք կինոգործիչների առաջին ստեղծագործությունների պրեմիերաներ։ Նրանց թվում են Ֆրեդ Քելեմենը, Թոմ Տիկվերը, Դենի Բոյլը, Ֆրանսուա Օզոնը, Անդրաշ Մոնորին, Իլդիկո Էնիեդին, Գերա Պոպելաարսը, Ժակ Օդիարը, Սերգեյ Մասլոբոյչիկովը, Ալեքսեյ Բալաբանովը, Դենիս Եվստիգնեևը, Սթիվեն Դոլդրին... Molodist-ի մրցույթի մի քանի մասնակիցներ հետագայում արժանացել են «Ոսկե արմավենու ճյուղի» (Բրյունո Դյումոն), «Օսկարի» (Ալեն Բեռլիներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cita web |url=http://molodist.com/en/statistics2010 |título=Facts & figures of Molodist 2010 |fechaacceso=27 de febrero de 2021 |fechaarchivo=3 de marzo de 2016 |urlarchivo=https://web.archive.org/web/20160303222923/http://molodist.com/en/statistics2010 |deadurl=yes
  2. Cita web|url=http://uatoday.tv/society/ut-exclusive-molodist-film-festival-opens-in-kyiv-520259.html%7Ctítulo=UT Exclusive: Molodist Film Festival opens in Kyiv|fechaacceso=2016-05-12|sitioweb=uatoday.tv
  3. Cita web|url=http://filmitalia.org/p.aspx?t=festival&l=en&did=43184%7Ctítulo=Molodist - Kyiv International Film Festival - festivals|fechaacceso=2016-05-12|sitioweb=Filmitalia
  4. Cita web|url=https://www.theguardian.com/film/2013/oct/30/ukraine-film-festival-anti-lgbt-molodist-gay-propoganda%7Ctítulo=Ukraine film festival targeted by anti-LGBT protesters|fechaacceso=2016-05-12|autor=Pulver|nombre=Andrew|fecha=2013-10-30|sitioweb=the Guardian

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]