Էրիկ Բրեյվիգ
Էրիկ Բրեյվիգ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | 1957[1][2][3] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0108094 |
Էրիկ Բրեյվիգ (անգլ.՝ Eric Brevig, 1957[1][2][3]), ամերիկացի ռեժիսոր և վիզուալ էֆեկտների մասնագետ, որը հայտնի է թատերական ֆիլմերի և հեռուստատեսային ցուցադրությունների մի քանի հիմնական աշխատանքներով։ Եղել է 2001 թվականին Ջերրի Բրուքհեյմերի և Մայքլ Բեյի կողմից նկարահանված Պեռլ Հարբոր ֆիլմի տեսողական էֆեկտների ղեկավարն ու երկրորդ պլանի ռեժիսորը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում կինոյի դպրոցից հետո Բրեյվիգն աչքի է ընկել 3D էքշն ֆիլմեր նկարահանելու իր պոտենցիալով և այդ մասիս սովորել է հնարավոր ամեն ինչ։ 1986 թվականին «Կապիտան ԻՕ» կարճամետրաժ ֆիլմում նա պատասխանատու էր 3D լուսանկարչության տեխնիկական ասպեկտների համար։ Տեսողական էֆեկտների առումով մի քանի այնպիսի ծանր ֆիլմերից հետո, ինչպիսիք էին Սևազգեստ մարդիկ և Պեռլ Հարբոր ֆիլմերը, Բրեյվիգի ունեցած 3D փորձը հնարավորություն է տվել նրան 2008 թվականի «Ճամփորդություն դեպի երկրի կենտրոն 3-D» ֆիլմում լինել հիմնական ռեժիսորը։ Այնուհետև նա նկարահանել է Արջուկ Յոգի 3D ֆիլմը Warner Bros.-ի համար։ Դրանից հետո նա ընտրվել է Կորեական պատերազմի մասին պատմող «Ձմռան 17 օրերը» 3D դրաման նկարահանելու համար[4]։ Ֆիլմը, որի հեղինակը Ֆրանկ Պիերսոնն էր և որի բյուջեն կազմում էր 100 միլիոն ամերիկյան դոլար, նախատեսված էր նկարահանել 2011 թվականի վերջին Հարավային Կորեայում և թողարկել 2013 թվականին[5], ինչը, սակայն, տեղի չի ունենում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեյվիգը 1991 թվականին Օսկար հատուկ մրցանակը կիսել է իր երեք գործընկերների հետ` «Հիշել բոլորը» ֆիլմում կատարած աշխատանքի համար։ 1992 և 2002 թվականներին առաջադրվել է Օսկար մրցանակի` Լավագույն էֆեկտներ և տեսողական էֆեկտներ անվանակարգերում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
- Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն (2008)
- Արջուկ Յոգի (2010)
Տեսողական էֆեկտներ
- Մարդը, որ այնտեղ չէր (1983)
- D.A.R.Y.L. (1985)
- Ստյուրդների դպրոցը (1986)
- Կապիտան Իո (1986)
- Տուն II. Երկրորդ պատմությունը (1987)
- Կորած տղաները (1987)
- 17-րդ նշան (1988)
- Մեծ գործ (1988)
- Երկրային աղջիկները մատչելի են (1988)
- Նոր սուրբծննդյան հեքիաթ (1988)
- Անդունդ (1989)
- Հիշել բոլորին (1990)
- Հուք (1991)
- Մարդուկ-Ջարդուկը (1993)
- Գայլ (1994)
- Սիրելիս, ես հեռացել եմ հանդիսատեսից (1994)
- Հայտնաբերում (1994)
- Հնդիկը պահարանում (1995)
- Սևազգեստ մարդիկ (1997)
- Օձի աչքեր (1998)
- Վայրի, վայրի Ուեսթը (1999)
- Պեռլ Հարբոր (2001)
- K-19 (2002)
- Նշաններ (2002)
- Որսվածը (2003)
- Փիթեր Պան (2003)
- Ամնեզիա (2004)
- Վաղը չէ մյուս օրը (2004)
- Գյուղը (2004)
- Կղզին (2005)
- Ջոն Քարթեր (2012)
- Լաբիրինթոսում վազողը (2014)
Երկրորդ պլանի ռեժիսոր
- Հնդիկը պահարանում (1995)
- Սևազգեստ մարդիկ (1997)
- Վայրի, վայրի Ուեսթը (1999)
- Պեռլ Հարբոր (2001)
- Կղզին (2005)
- Ջոն Քարթեր (2012)
Հատուկ մրցանակ
- Վինսենտ (1982)
- Վերջնակետ' (2009)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ Cohen, David S.; Han, Sunhee (2010 թ․ փետրվարի 16). «A forgotten fight in 3D». Variety.
- ↑ «Hollywood Director to Portray Battle of Chosin Reservoir in 3D Film». The Chosun Ilbo. 2011 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրիկ Բրեյվիգ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Բրեյվիգ» հոդվածին։ |
|