Էրազմի կամուրջ
Էրազմի կամուրջ | |
---|---|
Անունով | Էրազմ Ռոտերդամցի |
Երկիր | Նիդերլանդներ[1][2] |
Տեղանք | Ռոտերդամ[2] |
Տեսակ | բացվող կամուրջ, պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ |
Նյութ | պողպատ |
Թռիչքների քանակ | 4 |
Հատում է | Nieuwe Maas? |
Ճարտարապետ | Ben van Berkel?[2] և UNStudio?[2] |
Երկարություն | 802 մետր |
Բացման տարեթիվ | սեպտեմբերի 6, 1996 |
Էրազմի կամուրջը (հոլ.՝ Erasmusbrug), կայմապարաններով կամուրջ, որն անցնում է Մաաս գետի վրայով։ Գտնվում է Ռոտերդամ քաղաքի կենտրոնում։ Ծովի կողմից առաջին կամուրջն է։ Իր անսովոր դիզայնի և նշանավոր ասիմետրիկ խարիսխի շնորհիվ արագ դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը («Կամուրջ Կարապ»)։
Կամրջի նախագիծը ներկայացրել է ճարտարապետ Վան Բերկելը։ Կամրջի երկարությունը 802 մետր է, իսկ պիլոնի բարձրությունը` 139 մետր։
Գետի հարավային մասում, որը քաղաքի կենտրոնից ավելի հեռու, գտնվում է բացովի կամուրջ, որը համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծն ու ամենածանրը։ Կամրջի շինարարության վրա ծախսվել է ավելի քան 163 միլիոն եվրո։ 1996 թվականի սեպտեմբերի 6-ին կամուրջը պաշտոնապես բացվել է և անվանվել Թագուհի Բեատրիկս[3]։ 1996 թվականի հոկտեմբերին կամուրջը սպասարկում էր միայն ավտոմոբիլային երթուղին։ Սակայն, շուտով պարզ դարձավ, որ Էրազմի կամուրջը բավականաչափ դիմացկուն չէ։ Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց կամուրջը ամրացնելու նպատակով ավելացնել լրացուցիչ ամուր ձգաձողեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կինոնկարներում և ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականին կամրջի մոտ կատարվեցին «Ո՞վ եմ ես» ֆիլմի նկարահանումները՝ Ջեկի Չանի մասնակցությամբ։
- 2005 թվականին կամրջի վրայով թռան մի քանի ինքնաթիռներ՝ ժամանակակից Red Bull Air Race շրջանակներում։
- 2005 թվականին կամուրջը հարթակ հանդիսացավ DJ Tiesto ելույթների համար։
- 2010 թվականին Տուր դը Ֆրանս հեծանվորդների վազքուղին անցավ կամրջի վրայով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.architectuur.org/bouwwerk/478/Erasmusbrug.html
- ↑ M de Jong, J Annema (2010). «The Erasmus Bridge; success factors according to those involved in the project». European Transport Conference. Retrieved 7 November 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրազմի կամուրջ» հոդվածին։ |
|