Էրազմի կամուրջ
| Անունով | Էրազմ Ռոտերդամցի |
|---|---|
| Երկիր | |
| Տեղանք | Ռոտերդամ |
| Տեսակ | բացվող կամուրջ, պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ |
| Նյութ | պողպատ |
| Թռիչքների քանակ | 4 |
| Հատում է | Nieuwe Maas? |
| Ճարտարապետ | Ben van Berkel? և UNStudio? |
| Երկարություն | 802 մետր |
| Բացման տարեթիվ | 1996 |
| Կոորդինատներ: 51°54′31.104000099994″ հս․ լ. 4°29′11.544000099999″ ավ. ե. / 51.90864000002777345° հս․. լ. 4.48654000002777753° ավ. ե. | |
Էրազմի կամուրջը (հոլ.՝ Erasmusbrug), կայմապարաններով կամուրջ, որն անցնում է Մաաս գետի վրայով։ Գտնվում է Ռոտերդամ քաղաքի կենտրոնում։ Ծովի կողմից առաջին կամուրջն է: Իր անսովոր դիզայնի և նշանավոր ասիմետրիկ խարիսխի շնորհիվ արագ դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը («Կամուրջ Կարապ»):
Կամրջի նախագիծը ներկայացրել է ճարտարապետ Վան Բերկելը: Կամրջի երկարությունը 802 մետր է, իսկ պիլոնի բարձրությունը` 139 մետր:
Գետի հարավային մասում, որը քաղաքի կենտրոնից ավելի հեռու, գտնվում է բացովի կամուրջ, որը համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծն ու ամենածանրը: Կամրջի շինարարության վրա ծախսվել է ավելի քան 163 միլիոն եվրո։ 1996 թվականի սեպտեմբերի 6-ին կամուրջը պաշտոնապես բացվել է և անվանվել Թագուհի Բեատրիկս[2]: 1996 թվականի հոկտեմբերին կամուրջը սպասարկում էր միայն ավտոմոբիլային երթուղին: Սակայն, շուտով պարզ դարձավ, որ Էրազմի կամուրջը բավականաչափ դիմացկուն չէ: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց կամուրջը ամրացնելու նպատակով ավելացնել լրացուցիչ ամուր ձգաձողեր:
Բովանդակություն
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջը կինոնկարներում և ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 թվականին կամրջի մոտ կատարվեցին «Ո՞վ եմ ես» ֆիլմի նկարահանումները՝ Ջեկի Չանի մասնակցությամբ:
- 2005 թվականին կամրջի վրայով թռան մի քանի ինքնաթիռներ՝ ժամանակակից Red Bull Air Race շրջանակներում:
- 2005 թվականին կամուրջը հարթակ հանդիսացավ DJ Tiesto ելույթների համար:
- 2010 թվականին Տուր դը Ֆրանս հեծանվորդների վազքուղին անցավ կամրջի վրայով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||