Էտորե Բուգատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտորե Բուգատի
իտալ.՝ Ettore Bugatti
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1881(1881-09-15)[1]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[2]
Մահացել էօգոստոսի 21, 1947(1947-08-21)[3][1] (65 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[2]
ԳերեզմանԴորլիսայմ, Պեր Լաշեզ և Bugatti's tomb
Քաղաքացիություն Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունճարտարագետ, ավտոարշավորդ, գյուտարար, ձեռնարկատեր և գործարանատեր
Ծնողներհայր՝ Carlo Bugatti?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներԺան Բուգատի
 Ettore Bugatti Վիքիպահեստում

Էտորե Բուգատի (իտալ.՝ Ettore Arco Isidoro Bugatti, սեպտեմբերի 15, 1881(1881-09-15)[1], Միլան, Իտալիայի թագավորություն[2] - օգոստոսի 21, 1947(1947-08-21)[3][1], Փարիզ[2]), իտալացի նախագծող և ձեռնարկատեր, ֆրանսիական Bugatti ավտոմոբիլաշինական ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտորը ծնվել է 1881 թվականի սեպտեմբերի 15-ին Միլանի Կաստելա-Դելլա-Սֆորցոյում, իտալացի կարմրափայտագործ, մոդեռն ոճի ոսկերչական դիզայներ Կառլո Բուգատիի (Carlo Bugatti) և Թերեզա Լորիոլի (Teresa Lorioli) ընտանիքում։ Հայտնի անիմացիոն քանդակագործ Ռեմբրանդտ Բուգատտիի ավագ եղբայրը՝ Էտորեն, նաև նկարիչ Ջովաննի Սեգանտինիի զարմիկն է, իսկ հայրական կողմից հայտնի քանդակագործ և ճարտարապետ Ջովաննի Լուիջի Բուգատտիի  (Giovanni Luigi Bugatti) թոռը։ Էտորեի մանկությունն անցել է Միլանում, որտեղ դասական կրթություն ստանալուց հետո սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում (ֆր. Académie des Beaux-Arts), հետո եղբոր՝ Ռեմբրանդտ Բուգատտիի հետ ուսումնասիրել է քանդակը։

Էտորեն ամուսնացել է 1907 թվականին Բարբարա Մարիա Ջուզեպպինա Բոլցոնիի հետ (Barbara Maria Guiseppina Mascherpa Bolzoni), որից ունեցել է չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։ Առաջին կնոջ մահից հետո Էտորեն երկրորդ անգամ ամուսնացավ Ժենևիև Մարգարիտա Դելկյուզի հետ (Geneviève Marguerite Delcuze): Երկրորդ ամուսնությունից 1942 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Թերեզան, իսկ 1945 թվականին՝ որդին Միխայիլը։

1933 թվականի Բուգատի

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուգատին իր առաջին մեքենան կառուցել է 17 տարեկանում։ Նրա համար Էտորը Միլանում կայացած ցուցահանդեսում ոսկե մեդալ է ստացել։ Մեքենան բավականին թերի էր, սակայն երիտասարդ կոնստրուկտորին հաջողվել է իր գաղափարներով հետաքրքրել Կոմս Գյունելիին, նրա նյութական աջակցությամբ Էտորեն արդեն երկու տարի անց կառուցում է իր երկրորդ «Բուգատի» ավտոմեքենան, որը նույնպես մեդալ է ստացել Միլանում կայացած ցուցահանդեսում։ Այս մոդելը նրան լուրջ և հեռանկարային նախագծողի համբավ է բերել։ Նա սկսել է համագործակցել տարբեր ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Դե Դիտրիշ»-ը (Ֆրանսիա), «Թյուրք Մերի»-ն (Ֆրանսիա)։ Իր կյանքի ընթացքում Բուգատին հասցրել է աշխատել Եվրոպայի խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների մեծամասնության հետ։ Ավտոարշավների մոլուցքը բարերար ազդեցություն է ունեցել Բուգատիի կոնստրուկտորական մտքի վրա. նրա առաջին մրցարշավային մեքենան՝ «Բուգատի-10», ստեղծվել է 1909 թվականին։ Բուգատին այդ ժամանակ ինքն է դարձել հայտնի ավտոարշավորդ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Բուգատիի ստեղծած գնացքը սահմանել է 172 կմ/ժ արագության համաշխարհային ռեկորդ, ընդհանուր առմամբ կառուցվել է 88 կազմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118517260 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտորե Բուգատի» հոդվածին։