Ժան Բուգատի
Ժան Բուգատի ֆր.՝ Jean Bugatti | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1909[1] |
Ծննդավայր | Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 11, 1939[1] (30 տարեկան) |
Մահվան վայր | Դուպիգայմ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | մեքենայի դիզայներ, ճարտարագետ-մեխանիկ, ավտոարշավորդ և weapons designer |
Ծնողներ | հայր՝ Էտորե Բուգատի |
Jean Bugatti Վիքիպահեստում |
Ժան Բուգատի (իտալ.՝ Jean Bugatti, հունվարի 15, 1909[1], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - օգոստոսի 11, 1939[1], Դուպիգայմ), իտալաֆրանսիական ավտոմոբիլաշինարար, ֆրանսիական հայտնի Bugatti ապրանքանիշի հիմնադիր Էտորե Բուգատիի որդին, ընկերության ղեկավարներից և դիզայներներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1909 թվականի հունվարի 15-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Դրանից կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա՝ Մոլսեմ քաղաքի մոտակայք։ Այստեղ էլ Էտորե Բուգատին հիմնադրել է Bugatti ընկերությունը։ Բուգատիի ընտանիքն ապրել և աշխատել է Ֆրանսիայում, այդ պատճառով Ժանբերտոյին անվանել են Ժան։
Ժանը մանկուց հետաքրքրվել է հոր բիզնեսով։ 1920-ական թվականի վերջերին նա արդեն աշխատում էր ընկերությունում։ 1931 թվականին Ժանը նախագծել է իր թափքը Bugatti Type 55 ռոդսթերի համար, որը պատմության մեջ է մտել և բարձրացրել է 22-ամյա Ժանի հեղինակությունը ընկերությունում[2]։ 1932 թվականին Ժանն աշխատել է Royale թափքի դիզայնի վրա։ Royale-ից մեկի թափքը՝ շասիի 41.111 համարով, ամբողջությամբ մշակված էր[3]։ Ժանի տաղանդն ու նրա հոր հմտությունները հաջողությամբ լրացնում էին միմյանց, ինչի արդյունքում հաջող մեքենաներ էին արտադրվում։
Ժան Բուգատիի հաջորդ մշակումն էր Bugatti Type 57 մեքենան։ Ամենահաջող մշակումը համարվում է 1936 թվականի Type 57SC Atlantic մոդիֆիկացիան։ Մոդելի թափքն կաթիլաձև էր, որը պատրաստված էր մագնեզիումի և ալյումինի համաձուլվածքից (հատկանշական է, որ դետալներով ամրացված գամերը դուրս էին բերվել, ինչը ավելի անսովոր տեսք էր տալիս ավտոմեքենային)[4]։
Ժանը հաճախ ինքն է փորձել մոդելները։ Նա նաև փորձ արեց «Type 57C Tank»-ի ձևափոխության հետ[5]։ Այն բանից հետո, երբ մեքենան հաղթել է 1939 թվականին Լե Մանանի 24 ժամ տոկունության մրցավազքում, օգոստոսի 11-ին Ժանն այդ մեքենան թեստավորման է վերցրել Մոլսեմ քաղաքում և վթարի է ենթարկվել 30 տարեկան հասակում Դյուպիգայմ գյուղի մոտ գտնվող Մոլսայմ-Ստրասբուրգ մայրուղու վրա։ Թաղվել է Քյոլնի մերձակա հայրենի գյուղում, վթարի վայրում կանգնեցվել է հուշարձան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
- ↑ «1932 Bugatti Type 55 Super Sport Roadster». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Bugatti Type 41 Royale». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «1936 Bugatti Type 57SC Atlantic». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Jean Bugatti» (անգլերեն). Bugatti. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բուգատի» հոդվածին։ |
|