Էտորե Բուգատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էտորե Բուգատի
իտալ.՝ Ettore Bugatti
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1882(1882-09-15)[1]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[2]
Մահացել էօգոստոսի 21, 1947(1947-08-21)[3][1] (64 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[2]
ԳերեզմանԴորլիսայմ և Պեր Լաշեզ
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա, Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն և Flag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ և ավտոարշավորդ
Ծնողներհայր՝ Carlo Bugatti?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներԺան Բուգատի
Ettore Bugatti Վիքիպահեստում

Էտորե Բուգատի (իտալ.՝ Ettore Arco Isidoro Bugatti, սեպտեմբերի 15, 1882(1882-09-15)[1], Միլան, Իտալիայի թագավորություն[2] - օգոստոսի 21, 1947(1947-08-21)[3][1], Փարիզ[2]), իտալացի նախագծող և ձեռնարկատեր, ֆրանսիական Bugatti ավտոմոբիլաշինական ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտորը ծնվել է 1881 թվականի սեպտեմբերի 15-ին Միլանի Կաստելա-Դելլա-Սֆորցոյում, իտալացի կարմրափայտագործ, մոդեռն ոճի ոսկերչական դիզայներ Կառլո Բուգատիի (Carlo Bugatti) և Թերեզա Լորիոլի (Teresa Lorioli) ընտանիքում։ Հայտնի անիմացիոն քանդակագործ Ռեմբրանդտ Բուգատտիի ավագ եղբայրը՝ Էտորեն, նաև նկարիչ Ջովաննի Սեգանտինիի զարմիկն է, իսկ հայրական կողմից հայտնի քանդակագործ և ճարտարապետ Ջովաննի Լուիջի Բուգատտիի  (Giovanni Luigi Bugatti) թոռը։ Էտորեի մանկությունն անցել է Միլանում, որտեղ դասական կրթություն ստանալուց հետո սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում (ֆր. Académie des Beaux-Arts), հետո եղբոր՝ Ռեմբրանդտ Բուգատտիի հետ ուսումնասիրել է քանդակը։

Էտորեն ամուսնացել է 1907 թվականին Բարբարա Մարիա Ջուզեպպինա Բոլցոնիի հետ (Barbara Maria Guiseppina Mascherpa Bolzoni), որից ունեցել է չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։ Առաջին կնոջ մահից հետո Էտորեն երկրորդ անգամ ամուսնացավ Ժենևիև Մարգարիտա Դելկյուզի հետ (Geneviève Marguerite Delcuze): Երկրորդ ամուսնությունից 1942 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Թերեզան, իսկ 1945 թվականին՝ որդին Միխայիլը։

1933 թվականի Բուգատի

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուգատին իր առաջին մեքենան կառուցել է 17 տարեկանում։ Նրա համար Էտորը Միլանում կայացած ցուցահանդեսում ոսկե մեդալ է ստացել։ Մեքենան բավականին թերի էր, սակայն երիտասարդ կոնստրուկտորին հաջողվել է իր գաղափարներով հետաքրքրել Կոմս Գյունելիին, նրա նյութական աջակցությամբ Էտորեն արդեն երկու տարի անց կառուցում է իր երկրորդ «Բուգատի» ավտոմեքենան, որը նույնպես մեդալ է ստացել Միլանում կայացած ցուցահանդեսում։ Այս մոդելը նրան լուրջ և հեռանկարային նախագծողի համբավ է բերել։ Նա սկսել է համագործակցել տարբեր ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Դե Դիտրիշ»-ը (Ֆրանսիա), «Թյուրք Մերի»-ն (Ֆրանսիա)։ Իր կյանքի ընթացքում Բուգատին հասցրել է աշխատել Եվրոպայի խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների մեծամասնության հետ։ Ավտոարշավների մոլուցքը բարերար ազդեցություն է ունեցել Բուգատիի կոնստրուկտորական մտքի վրա. նրա առաջին մրցարշավային մեքենան՝ «Բուգատի-10», ստեղծվել է 1909 թվականին։ Բուգատին այդ ժամանակ ինքն է դարձել հայտնի ավտոարշավորդ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին Բուգատիի ստեղծած գնացքը սահմանել է 172 կմ/ժ արագության համաշխարհային ռեկորդ, ընդհանուր առմամբ կառուցվել է 88 կազմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118517260 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.