Էռնեստ Շանտր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էռնեստ Շանտր ֆր.՝ Ernest Chantre | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1843[1] Լիոն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1924[1] (81 տարեկան) Écully[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, համալսարանի դասախոս և երկրաբան |
Հաստատություն(ներ) | Faculté des Sciences de Lyon?[1] |
Գործունեության ոլորտ | Անատոլիա և Կովկաս |
Անդամակցություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[1], Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Académie des sciences, belles-lettres et arts de Lyon?[1] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[2][3] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Bellonie Chantre?[5] |
Ernest Chantre Վիքիպահեստում |
Էռնեստ Շանտր (ֆր.՝ Ernest Chantre, հունվարի 14, 1843[1], Լիոն[1] - դեկտեմբերի 24, 1924[1], Écully[1]), ֆրանսիացի նշանավոր հնագետ և մարդաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 - 1910 թվականներին եղել է Լիոնի թանգարանի երկրաբանության և մարդաբանության դասընթացի ուսուցիչ և միաժամանակ մարդաբանության դասընթացներ է դասավանդել Լիոնի գիտությունների ֆակուլտետում (1881–1908թթ..): 1873 - 1888 թվականներին նա եղել է «Matériaux pour l'Histoire primitive et naturelle de l'Homme» ամսագրի խմբագիրը[6]։
1873 - 1913 թվականներին նա ներգրավված է եղել բազմաթիվ գիտական առաքելություններում ամբողջ Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հայաստանում և Կովկասում[6]։
Էռնեստ Շանտրի գիտական առաքելությունների հետաքրքրասիրությանն են արժանացել նաև Արմավիր մայրաքաղաքի ուսումնասիրությունները, որոնցով ավելի վաղ զբաղվել են այլ արևմտաեվրոպացի հետազոտողներ ևս, ինչպիսիք են Քեր-Փորթըրը, Դյուբուա դը Մոնպերեն և այլք։
Եղել է Լիոնի աշխարհագրության (1873) և Ֆրանսիական նախապատմական ընկերությունների (1904) հիմնադիր անդամ։ Եղել է նաև Ֆրանսիայի երկրաբանության (1867 թվականից) և Լիոնի (1885 թվականից) Սոցիետե լինեեննեի անդամ[6]։ 1882 թվականին աֆրիկյան օձավիզ թռչունի Anhinga rufa chantrei ենթատեսակն անվանվել է նրա պատվին թռչնաբան Էմիլ Օուստալետի կողմից[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Saint-Pierre D. Dictionnaire historique des Académiciens de Lyon (ֆր.): 1700-2016 — Lyon: Académie des sciences, belles-lettres et arts de Lyon, 2017. — P. 1369. — ISBN 978-2-9559433-0-4
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ https://archeorient.hypotheses.org/22001
- ↑ 6,0 6,1 6,2 Ernest Chantre at Sociétés savantes de France
- ↑ The Eponym Dictionary of Birds by Bo Beolens, Michael Watkins, Michael Grayson
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Շանտր» հոդվածին։ |
|