Էռնեստ Շանտր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Շանտր
ֆր.՝ Ernest Chantre
Ծնվել էհունվարի 14, 1843(1843-01-14)[1]
Լիոն[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1924(1924-12-24)[1] (81 տարեկան)
Écully[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, համալսարանի դասախոս և երկրաբան
Հաստատություն(ներ)Faculté des Sciences de Lyon?[1]
Գործունեության ոլորտԱնատոլիա և Կովկաս
ԱնդամակցությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[1], Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Académie des sciences, belles-lettres et arts de Lyon?[1]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2][3]
Պարգևներ
Ամուսին(ներ)Bellonie Chantre?[5]
 Ernest Chantre Վիքիպահեստում

Էռնեստ Շանտր (ֆր.՝ Ernest Chantre, հունվարի 14, 1843(1843-01-14)[1], Լիոն[1] - դեկտեմբերի 24, 1924(1924-12-24)[1], Écully[1]), ֆրանսիացի նշանավոր հնագետ և մարդաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 - 1910 թվականներին եղել է Լիոնի թանգարանի երկրաբանության և մարդաբանության դասընթացի ուսուցիչ և միաժամանակ մարդաբանության դասընթացներ է դասավանդել Լիոնի գիտությունների ֆակուլտետում (1881–1908թթ..): 1873 - 1888 թվականներին նա եղել է «Matériaux pour l'Histoire primitive et naturelle de l'Homme» ամսագրի խմբագիրը[6]։

1873 - 1913 թվականներին նա ներգրավված է եղել բազմաթիվ գիտական առաքելություններում ամբողջ Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հայաստանում և Կովկասում[6]։

Էռնեստ Շանտրի գիտական առաքելությունների հետաքրքրասիրությանն են արժանացել նաև Արմավիր մայրաքաղաքի ուսումնասիրությունները, որոնցով ավելի վաղ զբաղվել են այլ արևմտաեվրոպացի հետազոտողներ ևս, ինչպիսիք են Քեր-Փորթըրը, Դյուբուա դը Մոնպերեն և այլք։

Եղել է Լիոնի աշխարհագրության (1873) և Ֆրանսիական նախապատմական ընկերությունների (1904) հիմնադիր անդամ։ Եղել է նաև Ֆրանսիայի երկրաբանության (1867 թվականից) և Լիոնի (1885 թվականից) Սոցիետե լինեեննեի անդամ[6]։ 1882 թվականին աֆրիկյան օձավիզ թռչունի Anhinga rufa chantrei ենթատեսակն անվանվել է նրա պատվին թռչնաբան Էմիլ Օուստալետի կողմից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Շանտր» հոդվածին։