Էնրիկո Բուտտի
Էնրիկո Բուտտի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1847[1][2] |
Ծննդավայր | Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հունվարի 31, 1932 (84 տարեկան) |
Վախճանի վայրը | Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա |
Enrico Butti Վիքիպահեստում |
Էնրիկո Բուտտի (իտալ.՝ Enrico Butti, ապրիլի 3, 1847[1][2], Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն - հունվարի 31, 1932, Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի քանդակագործ։ Ակտիվ գործունեություն է ծավալել հիմնականում Միլանում, որտեղ եղել է Բրերա ակադեմիայի պրոֆեսոր։
Քանդակագործ Դանթե Պարինիի (իտալ.՝ Dante Parini) ուսուցիչը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնրիկո Բուտտին ծնվել է քանդակագործների ընտանիքում։ 14 տարեկանում սովորել է Բրերա ակադեմիայում քանդակագործ Պիետրո Մանիի դասարանում։ Ծայրը ծայրին հասցնելու համար աշխատել է այլ քանդակագործների մոտ, ինչպիսիք են Ֆրանչեսկո Բարցագին, Ուգո Ձանոնին և Պիետրո Մանին։ 1872 թվականին Միլանի ազգային ցուցահանդեսին է ներկայացել իր «Ռաֆայել» մարմարե քանդակով, իսկ երկու տարի հետո Էլեոնորա դ՛էստե քանդակն արժանացել է դրվատանքների։ 1879 թվականին Բրերա ակադեմիայի ցուցահանդեսում ներկայացրել է Կավի Բոսի ընտանիքի համար ստեղծած հուշարձանը, որի համար արժանացել է արքայազն Ումբերտոյի մրցանակին։ Հաջորդ ցուցահանդեսին նա ավարտել է Բորգի, Գուեռինի, Գալբիատի ընտանիքների հուշարձանների համար ստեղծված եղբայրության խորհրդանիշ պատկերող «Ժամանակ» աշխատանքը։ Այս հուշարձանները գտնվում են Միլանի մոնումենտալ գերեզմանատանը։ Բուտտիի կերտած հանքագործի քանդակը նույնպես ցուցադրվել է Բրերայում, այժմ գտնվում է Դյուսելդորֆի գերեզմանատանը[3]։
1913 թվականին թոքային խնդիրների վատթարացման պատճառով տեղափոխվել է Վիջու, որտեղ շարունակել է աշխատել մինչև մահ։ Զբաղվել է նաև նկարչությամբ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tasso in Jail, Սանկտ Պետերբուրգ
- Cain, Le smorfie, Stizze, St Jerome, 1875
- Il mio garzone, Santa Rosa da Lima Միլանի տաճարի համար, 1876
- I minatori del Sempione, 1906
- La tregua հուշարձանային խումբ, 1906
- Mater consolatrix, Միլանի գերեզմանատուն
- Համալիր հուշարձան Բեզենցանիկա ընտանիքի համար, 1912
- Հուշարձան Վիջուում, 1919
- Հուշարձան Piazza Risorgimento-ում, Գալարատե, 1924
- Հուշարձան Վարեզեում, 1925
- Սանկտ Պետերբուրգի կրկեսի հիմնադիր Չինիզելի Գաետանոյի (1815-1881) մեմորիալ հուշարձան
- Generale Sirtori, Միլանի հասարակական այգի
- Իտալիայի միավորման հուշարձան, Վիտտորիանո, Հռոմ
- Կազատի ընտանիքի կապելլայի համար ստեղծել է La morente (Մահը) քանդակը, 1891
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հանքագործի քանդակը Դյուսելդորֆի գերեզմանատանը
-
Պատերազմում զոհվածների հուշարձան, Վիջու
-
Ջուզեպպե Վերդիի հուշարձանը Միլանի Buonarroti հրապարակում, 1913
-
Բեզենցանիկա ընտանիքի L'Aratura («Ակոս փորող ֆիգուր») հուշարձան, Միլան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Dizionario degli Artisti Italiani Viventi: pittori, scultori, e Architetti., by Angelo de Gubernatis. Tipe dei Successori Le Monnier, 1889, page 80-81.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Բուտտի» հոդվածին։ |
|