Էնրիկո Բուտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկո Բուտտի
Ծնվել էապրիլի 3, 1847(1847-04-03)[1][2]
ԾննդավայրՎիջու, Վարեզե, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն
Մահացել էհունվարի 31, 1932(1932-01-31) (84 տարեկան)
Վախճանի վայրըՎիջու, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱնդամությունԳեղարվեստի ակադեմիա
 Enrico Butti Վիքիպահեստում

Էնրիկո Բուտտի (իտալ.՝ Enrico Butti, ապրիլի 3, 1847(1847-04-03)[1][2], Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն - հունվարի 31, 1932(1932-01-31), Վիջու, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի քանդակագործ։ Ակտիվ գործունեություն է ծավալել հիմնականում Միլանում, որտեղ եղել է Բրերա ակադեմիայի պրոֆեսոր։

Քանդակագործ Դանթե Պարինիի (իտալ.՝ Dante Parini) ուսուցիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկո Բուտտին ծնվել է քանդակագործների ընտանիքում։ 14 տարեկանում սովորել է Բրերա ակադեմիայում քանդակագործ Պիետրո Մանիի դասարանում։ Ծայրը ծայրին հասցնելու համար աշխատել է այլ քանդակագործների մոտ, ինչպիսիք են Ֆրանչեսկո Բարցագին, Ուգո Ձանոնին և Պիետրո Մանին։ 1872 թվականին Միլանի ազգային ցուցահանդեսին է ներկայացել իր «Ռաֆայել» մարմարե քանդակով, իսկ երկու տարի հետո Էլեոնորա դ՛էստե քանդակն արժանացել է դրվատանքների։ 1879 թվականին Բրերա ակադեմիայի ցուցահանդեսում ներկայացրել է Կավի Բոսի ընտանիքի համար ստեղծած հուշարձանը, որի համար արժանացել է արքայազն Ումբերտոյի մրցանակին։ Հաջորդ ցուցահանդեսին նա ավարտել է Բորգի, Գուեռինի, Գալբիատի ընտանիքների հուշարձանների համար ստեղծված եղբայրության խորհրդանիշ պատկերող «Ժամանակ» աշխատանքը։ Այս հուշարձանները գտնվում են Միլանի մոնումենտալ գերեզմանատանը։ Բուտտիի կերտած հանքագործի քանդակը նույնպես ցուցադրվել է Բրերայում, այժմ գտնվում է Դյուսելդորֆի գերեզմանատանը[3]։

1913 թվականին թոքային խնդիրների վատթարացման պատճառով տեղափոխվել է Վիջու, որտեղ շարունակել է աշխատել մինչև մահ։ Զբաղվել է նաև նկարչությամբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tasso in Jail, Սանկտ Պետերբուրգ
  • Cain, Le smorfie, Stizze, St Jerome, 1875
  • Il mio garzone, Santa Rosa da Lima Միլանի տաճարի համար, 1876
  • I minatori del Sempione, 1906
  • La tregua հուշարձանային խումբ, 1906
  • Mater consolatrix, Միլանի գերեզմանատուն
  • Համալիր հուշարձան Բեզենցանիկա ընտանիքի համար, 1912
  • Հուշարձան Վիջուում, 1919
  • Հուշարձան Piazza Risorgimento-ում, Գալարատե, 1924
  • Հուշարձան Վարեզեում, 1925
  • Սանկտ Պետերբուրգի կրկեսի հիմնադիր Չինիզելի Գաետանոյի (1815-1881) մեմորիալ հուշարձան
  • Generale Sirtori, Միլանի հասարակական այգի
  • Իտալիայի միավորման հուշարձան, Վիտտորիանո, Հռոմ
  • Կազատի ընտանիքի կապելլայի համար ստեղծել է La morente (Մահը) քանդակը, 1891

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Dizionario degli Artisti Italiani Viventi: pittori, scultori, e Architetti., by Angelo de Gubernatis. Tipe dei Successori Le Monnier, 1889, page 80-81.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Բուտտի» հոդվածին։