Էնգելս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Էնգելս
ռուս.՝ Энгельс
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1747 թ.
Մակերես121,06 կմ²
ԲԾՄ20 մետր
Բնակչություն227 049 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+4, UTC+3 և SAMT?[2]
Հեռախոսային կոդ8453
Փոստային դասիչ413100
Պաշտոնական կայքengels-city.ru(ռուս.)
Էնգելս (քաղաք) (Ռուսաստան)##
Էնգելս (քաղաք) (Ռուսաստան)

Էնգելս (ռուս՝ Энгельс), քաղաք Ռուսաստանի Սարատով մարզում։ Նախկինում հայտնի է եղել Պոկրովսկ անունով։ Էնգելսը նավահանգիստ է, որը գտնվում է Վոլգայի գետի ձախ ափին, Սարատով քաղաքի(Սարատով մարզի վարչական կենտրոն) դիմաց և Սարատով քաղաքին միացած է կամրջով։ Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների ՝ բնակչության թվով (202,419) երկրորդ ամենամեծ քաղաքն է Սարատով մարզում։ Պատմականորեն այն կարևոր կենտրոն է եղել Պովոլժսկի գերմանացիների համար, քաղաքը մինչև 1931 թվականը՝ Ֆրիդրիխ Էնգելսի անունով կոչվելը, Ռուսաստանում հայտնի է եղել որպես Պոկրովսկ, իսկ Գերմանիայում՝ Կոսակենշտադտ (Kosakenstadt): Էնգելսը 1918-1941 թվականներին հանդիսացել է Վոլգայի գերմանական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության մայրաքաղաք։

Քաղաքը նախկինում հայտնի է եղել Պոկրովսկայա սլոբոդա (մինչև 1914 թվական), իսկ մինչև 1931 թվականը՝ Պոկրովսկ անուններով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1747 թվականին որպես սլոբոդա՝ Պոկրովսկայա Սլոբոդա անունով Ուկրաինայի Չումակի բնակիչների կողմից։ Եկատերինա Մեծի օրոք էթնիկ գերմանացիներին խրախուսվում էր հաստատվել Վոլգայի շրջանում և նրանցից շատերը տեղափոխվեցին քաղաք՝ այն դարձնելով Պովոլժսկի գերմանական մշակույթի հիմնական կենտրոն։ 1914 թվականին քաղաքին շնորհվել է պաշտոնական կարգավիճակ և այն վերանվանվել է Պոկրովսկ (Покровск): Այդ ընթացքում պաշտոնական ռուսերեն անվանմանը զուգահեռ, քաղաքը Գերմանիայում հայտնի էր Կոսակենշտադտ (գերմ՝ «Կազակների քաղաք») անունով։ Ռուսական քաղաքացիական պատերազմի տարիներին շրջանը անցել է կոմունիստական Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վերահսկողության տակ, իսկ 1918-ին դարձել է ՌՍՖՍՀ-ի կազմում ներառված նորաստեղծ Վոլգայի գերմանական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությանմայրաքաղաք։ Պոկրովսկը/Կոսակենշտադտը 1931 թվականին վերանվանվել է Էնգելս ի պատիվ գերմանացի, կոմունիստ, փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսի։ Վոլգայի գերմանական ԽՍՀ-ն հեռացվել է Ստանֆորդի աշխարհի ընդհանուր քարտեզից 1941 թվականին՝ Խորհրդային Միություն գերմանական ներխուժումից հետո. քաղաքը դարձել է Սարատովի շրջանի մաս։ Սովետական իշխանությունները քաղաքի գերմանացի բնակիչներին հետապնդել են՝ վախենալով, որ նրանք կարող են լինել նացիստական Գերմանիայի լրտեսներ։ Բոլոր գերմանացիները վտարվել են Էնգելսից, նրանց մեծ մասը ուղարկվել է հեռավոր Սիբիր և Ղազախստանի ԽՍՀ։ 2011 թվականի օգոստոսի 26-ին քաղաքում բացվել է Խորհրդային Միությունում բռնաճնշումների հետևանքով ռուս և գերմանացի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։

Վարչական և համայնքային կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական ստորաբաժանումների շրջանակներում Էնգելսը հանդիսանում է Էնգելսսկի շրջանի վարչական կենտրոն[3]։ Որպես վարչական բաժանում՝ չորս գյուղական բնակավայրերի հետ միասին մտնում է Էնգելսա քաղաքի կազմի մեջ ՝ մարզային վարչության ներքո[4]։ Որպես ՏԻՄ՝ Էնգելս քաղաքը, Պրիվոլժսկի և մեկ գյուղական բնակավայրի հետ միասին գտնվում է մարզի իրավասության ներքո և ընդգրկված է Էնգելսի մունիցիպալ շրջանի կազմում որպես Էնգելսի քաղաքային բնակավայր[5]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելսը արդյունաբերական քաղաք է։ Trolza գործարանը տրոլեյբուսներ է արտադրում Ռուսաստանի հասարակական տրանսպորտի ցանցերի համար։ Տրանսպորտային մեքենաշինության էնգելսյան գործարանը արտադրում է շարժակազմ երկաթուղիների համար։ Bosch-Saratov գործարանը, որը թողարկում է տրակտորների համար այրման մոմեր, իսկ Գերմանական Henkel ընկերությունը կառավարում է լվացքի փոշիների և ավտոմոբիլային արդյունաբերության համար անհրաժեշտ քիմիական արտադրանքների գործարանները։ Էնգելսի խողովակների գործարանը արտադրում է պողպատե էլեկտրական եռակցման խողովակներ, պողպատե ջրագիծ և պրոֆիլային խողովակներ։

Ռազմական բազա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում Էնգելս–2–ը ՝ օդուժի հիմնական բազան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդահամարի տարիներ Բնակչություն Ծանոթագրություն
1897 22,000
1959 91,000
1970 130,000
1977 163,000
1989 181,201 [6]
2002 193,984 [7]
2010 202,419 [8]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web.archive.org/web/20200424113056/https://www.gks.ru/storage/mediabank/Численность%20по%20МО_Site.xlsx
  2. :ru:s:Федеральный закон от 22.11.2016 № 395-ФЗ (ռուս.) — 2016.
  3. Государственный комитет Российской Федерации по статистике. Комитет Российской Федерации по стандартизации, метрологии и сертификации. №ОК 019-95 1 января 1997 г. «Общероссийский классификатор объектов административно-территориального деления. Код 63 250», в ред. изменения №278/2015 от 1 января 2016 г.. (State Statistics Committee of the Russian Federation. Committee of the Russian Federation on Standardization, Metrology, and Certification. #OK 019-95 January 1, 1997 Russian Classification of Objects of Administrative Division (OKATO). Code 63 250, as amended by the Amendment #278/2015 of January 1, 2016. ).
  4. Государственный комитет Российской Федерации по статистике. Комитет Российской Федерации по стандартизации, метрологии и сертификации. №ОК 019-95 1 января 1997 г. «Общероссийский классификатор объектов административно-территориального деления. Код 63 450», в ред. изменения №278/2015 от 1 января 2016 г.. (State Statistics Committee of the Russian Federation. Committee of the Russian Federation on Standardization, Metrology, and Certification. #OK 019-95 January 1, 1997 Russian Classification of Objects of Administrative Division (OKATO). Code 63 450, as amended by the Amendment #278/2015 of January 1, 2016. ).
  5. Law #106-ZSO
  6. "Всесоюзная перепись населения 1989 г. Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краёв, областей, районов, городских поселений и сёл-райцентров" [All Union Population Census of 1989: Present Population of Union and Autonomous Republics, Autonomous Oblasts and Okrugs, Krais, Oblasts, Districts, Urban Settlements, and Villages Serving as District Administrative Centers]. Всесоюзная перепись населения 1989 года [All-Union Population Census of 1989] (in Russian). Институт демографии Национального исследовательского университета: Высшая школа экономики [Institute of Demography at the National Research University: Higher School of Economics]. 1989 – via Demoscope Weekly.
  7. Russian Federal State Statistics Service (May 21, 2004). "Численность населения России, субъектов Российской Федерации в составе федеральных округов, районов, городских поселений, сельских населённых пунктов – районных центров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более человек" [Population of Russia, Its Federal Districts, Federal Subjects, Districts, Urban Localities, Rural Localities—Administrative Centers, and Rural Localities with Population of Over 3,000] (XLS). Всероссийская перепись населения 2002 года [All-Russia Population Census of 2002] (in Russian).
  8. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service.
  9. «Interactive City Directory». Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնգելս (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 54