Jump to content

Էմի Մեդիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմի Մեդիգան
անգլ.՝ Amy Madigan
Ծնվել էսեպտեմբերի 11, 1950 (74 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, ԱՄՆ
ԿրթությունՄարկետ համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Ռուզվելտի համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1981 — այժմ
Ամուսին(ներ)Էդ Հարիս
Պարգևներ և մրցանակներ
Էմի Մեդիգան՝ Վիքիպահեստ

Էմի Մեդիգան (անգլ.՝ Amy Madigan, սեպտեմբերի 11, 1950(1950-09-11)[2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Կրթությունը ստացել է Միլուոքիում, Մարքեթ համալսարանում, նաև սովորել է Չիկագոյի երաժշտական կոնսերվատորիայում և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ 1970 թվականին տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ մի քանի տարի անց սկսվում է նրա դերաասանական կարիերան։ 1970-ականների վերջին Մեդիգանը մասնակցել է ամերիկացի ֆոլկ երաժիշտ Սթիվ Գուդմանի համերգային շրջագայությանը՝ նվագելով սինթեզատոր, հարվածային գործիքներ, և նաև երգելով երգեր։ 1985 թվականին դերասանուհին նոմինացվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Երկու անգամ կյանքում» ֆիլմում Սաննիի դերի համար։ Նա հաջող դերեր է ունեցել «Սիրո երեխան» (1982), «Ճանապարհները կրակի մեջ» (1984), «Տեղեր սրտում» (1984), «Արքայազնը Փենսիլվանիայից» (1988), «Նրա երազանքների դաշտը» (1989), «Մութ կեսը» (1993), «Փոլլոք» (2000), «Նախագիծ Լյարամի» (2002) և «Հաջողություն, փոքրիկս, հաջողություն» (2007) ֆիլմերում, նաև «Կառնավալ», «Մտածել ինչպես հանցագործ» և «Կրքի անատոմիա» հեռուստասերիալներում։

1983 թվականին Էմի Մեդիգանը ամուսնացած է Էդ Հարիսի հետ։ Զույգն ունի դուստր՝ Լիլին։

  • Կատալոնիայի կինոփառատոն 1984՝ «Մրցանակ Մարիա լավագույն կանացի դերի համար» («Ճանապարհները կրակի մեջ»)
  • Ոսկե գլոբուս 1989՝ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի սերիալում, մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում» («Ռոյը ընդդեմ Ուեյդի)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Մեդիգան» հոդվածին։