Էմի Մեդիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմի Մեդիգան
Amy Madigan at the 41st Emmy Awards cropped and altered.jpg
Ծնվել է սեպտեմբերի 11, 1950 (68 տարեկան)
Ծննդավայր Չիկագո, ԱՄՆ
Կրթություն Marquette University, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Roosevelt University
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1981 — այժմ
Ամուսին(ներ) Էդ Հարիս
Պարգևներ և մրցանակներ Թատերական համաշխարհային մրցանակ
IMDb ID 0001496
Commons-logo.svg Էմի Մեդիգան՝ Վիքիպահեստ

Էմի Մեդիգան (անգլ.՝ Amy Madigan, 1950 սեպտեմբերի 11), ամերիկացի դերասանուհի։ Կրթությունը ստացել է Միլուոքիում, Մարքեթ համալսարանում, նաև սովորել է Չիկագոյի երաժշտական կոնսերվատորիայում և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ 1970 թվականին տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ մի քանի տարի անց սկսվում է նրա դերաասանական կարիերան։ 1970-ականների վերջին Մեդիգանը մասնակցել է ամերիկացի ֆոլկ երաժիշտ Սթիվ Գուդմանի համերգային շրջագայությանը՝ նվագելով սինթեզատոր, հարվածային գործիքներ, և նաև երգելով երգեր։ 1985 թվականին դերասանուհին նոմինացվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Երկու անգամ կյանքում» ֆիլմում Սաննիի դերի համար։ Նա հաջող դերեր է ունեցել «Սիրո երեխան» (1982), «Ճանապարհները կրակի մեջ» (1984), «Տեղեր սրտում» (1984), «Արքայազնը Փենսիլվանիայից» (1988), «Նրա երազանքների դաշտը» (1989), «Մութ կեսը» (1993), «Փոլլոք» (2000), «Նախագիծ Լյարամի» (2002) և «Հաջողություն, փոքրիկս, հաջողություն» (2007) ֆիլմերում, նաև «Կառնավալ», «Մտածել ինչպես հանցագործ» և «Կրքի անատոմիա» հեռուստասերիալներում։

1983 թվականին Էմի Մեդիգանը ամուսնացած է Էդ Հարիսի հետ։ Զույգն ունի դուստր՝ Լիլին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալոնիայի կինոփառատոն 1984՝ «Մրցանակ Մարիա լավագույն կանացի դերի համար» («Ճանապարհները կրակի մեջ»)
  • Ոսկե գլոբուս 1989՝ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի սերիալում, մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում» («Ռոյը ընդդեմ Ուեյդի)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]