Էմանսիպացիա
Էմանսիպացիա (լատին․՝ emancipatio), տարբեր տեսակի հակումներից հրաժարվելը, սահմանափակումների դադարեցում, համապատասխան իրավունքների և պարտականությունների ձեռք բերում։
Բառը առաջացել է լատիներեն emancipare բայից, որը նշանակում է երեխային ազատել հայրական իշխանությունից, իսկ ավելի լայն իմաստով՝ հրաժարվել որևէ լիազորություններից կամ սեփականություններից, դրանք փոխանցվում են այլ անձի։ Նման գործողությունը, եղել է իրավական ակտ, որը արձանագրվել էր դեռևս Տասներկու աղյուսակներում և կոչվում էր emancipatio:
Ավելի ուշ էմանսիպացիայի մասին օրենք կար ոչ միայն հռոմեական իրավունքում, այլ նաև՝ գերմանականում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երեխաների էմանսիպացիա հասկացությունը սկսեցին հասկանալ, որպես աղքատ երեխաների (ինչպես նաև մեծահասակների) ազատագրում՝ իրենց աշխատուժի շահագործումից։
Անչափահասների էմանսիպացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անչափահասների էմանսիպացիան, մինչև տասնվեց տարեկան երեխաներին դատարանի որոշամբ գործունակ համարելն է։
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անչափահասների իրավունքների օրենսգրքում ասվում է, որ տասնվեց տարեկանը լրացած երեխան կարող է համարվել գործունակ, եթե նա աշխատում է աշխատանքային համաձայնագրով՝ ծնողների կամ խնամակալի համաձայնությամբ[1]։
Կանանց էմանսիպացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց էմանսիպացիան իրենից ներկայացնում է կանանց հավասար իրավունքների հավասարությունը սոցիալական, աշխատանքային և կենցաղային կյանքում։ Հավասարությունը պահանջում է կանանց կրթություն ստանալու, ընտրելու և որպես կառավարության մարմին ընտրվելու, աշխատելու և հավասարաչափ աշխատավարձ ստանալու իրավունքները։
Տղամարդկանց էմանսիպացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդկանց էմանսիպացիան իրենից ներկայացնում է վերջնական ազատումը ընդհանուր տուրքերից և հավասարությունը կանանց և տղամարդկանց միջև։
Հոմոսեքսուալների էմանսիպացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ԼԳԲՏ շարժումը իրենից ներկայացնում է գոմո- ու բիսեքսուալության դեկրիմինալիզացիան և դեպատոլոգիազացիան, ինչպես նաև ընտանեկան իրավունքների և հասարակությունում խտրականությունից պաշտպանման իրավունքների ստացումը։
Հրեաների էմանսիպացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեաների էմանսիպացիան իրեից ներկայացնում է կրոնական միավորի իրավունքների սահմանափակումներից ազատագրման գործընթացը։
Ստրուկների էմանսիպացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրուկների էմանսիպացիան պահանջում է իրենց ազատ մարդ հռչակել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гражданский кодекс РФ, Часть I, ст. 27
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нечаев В. М. (1890–1907). «Эмансипация». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Эмансипация женщин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Karl Marx as a Philosopher of Human Emancipation Արխիվացված 2023-05-09 Wayback Machine
- Майнхоф У. Ложное сознание / Ульрика Майнхоф // Скепсис : научно-просветительский журнал.
- Холл А. Женщины-нацистки в стане Гитлера / Аллен Холл // Daily Mail. — 12.02.2009.