Տասներկու աղյուսակներ
Տասներկու աղյուսակներ, տասներկու աղյուսակների օրենքներ (լատ.՝ Leges duodecim tabularum), հին հռոմում օրենքների ժողովածուն, որն ստեղծել են դեցեմվիրների կոլեգիաները՝ մ․թ․ա․ 451-450-ին։ Գրի են առնվել քաղաքային հրապարակում կանգնեցված 12 տախտակների վրա, որից էլ անվանումը։ Տեքստը չի պահպանվել և վերականգնըվում է հռոմի գրողների ու իրավաբանների (Ցիցերոն, Գայոս են) աշխատություններում արված հիշատակությունների ու հղումների հիման վրա։ Պարունակում է դատարանակազմության, քրեական և քաղաքացիական իրավունքին, ոստիկանական որոշ կանոններին վերաբերող որոշումներ։ Գույքային վեճերի հարցերով դատավարությունն աչքի է ընկել ձևապաշտությամբ ու ձևերի բազմազանությամբ, մագիստրատպրետորի և դատավորի (վիճելի դեպքի վերջնական լուծման համար նշանակված մասնավոր անձ) լիազորությունների սահմանազատմամբ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 593)։ |