Էլսա Էնյայարվի-Հաավիո
Էլսա Էնյայարվի-Հաավիո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1901[1] |
Ծննդավայր | Vihti, Ուուսիմաա |
Մահացել է | հունվարի 24, 1951 (49 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Հելսինկիի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1932) |
Մասնագիտություն | բանահավաք |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան |
Ամուսին | Martti Haavio? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Elina Haavio-Mannila? և Katarina Eskola? |
Elsa Enäjärvi-Haavio Վիքիպահեստում |
Էլսա Էլինա Էնյայարվի-Հաավիո (ֆիններեն՝ Elsa Elina Enäjärvi-Haavio, o.s. Eklund, ծննդյան անունը՝ Էկլունդ, հոկտեմբերի 14, 1901[1], Vihti, Ուուսիմաա - հունվարի 24, 1951, Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն բանահավաք, հասարակական գործիչ։ Ֆինլանդիայում առաջին կին բանահյուսության դոկտորը։ Իր կարճ կյանքի ընթացքում կարողացել է իրեն դրսևորել որպես մայր, որպես գիտնական-հետազոտող և հասարակական գործիչ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլսա Էլինա Էկլունդը ծնվել է վաճառականների ընտանիքում 1901 թվականի հոկտեմբերի 14-ին Ուուսիմաա նահանգի Վիխտի համայնքում։ 1919 թվականին, հանձնելով հասունության ատեստատի քննությունը, Էլզան ընդունվել է Հելսինկիի համալսարան, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա, բայց շուտով տեղափոխվել պատմա-բանասիրական ֆակուլտետ, որտեղ էլ ուսումնասիրել է ֆիննական գրականություն, ֆիննական լեզու, Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմություն։ 1920 թվականին ծանոթացել է բանաստեղծ Մարտի Հաավիոյի հետ, ով հետաքրքրվում էր նրա բանահյուսական ուսումնասիրություններով[4]։
Էլսայի կարծիքով 1920-ականներին ինքը եղել է նոր ժամանակաշրջանի գիտնական կին՝ անկախ շարժիչ ուժով, «հզոր ֆեմինիստական սուբյեկտով»[3]։ Իր օրիորդական Էկլունդ ազգանունը նա 1922 թվականին փոխել է Էնյայարվի, իսկ 1929 թվականին ամուսնացել է Էնյայարվի Հաավիոյի հետ[4]։
1932 թվականին Էլսան դարձել է Ֆինլանդիայում առաջին կինը, ով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել բանահյուսության բնագավառում։ Զբաղվել է ֆիննական և համեմատական ժողովրդական պոեզիայով[3], ուսումնասիրել է ժողովրդական երգեր և ժողովրդական պոեզիա, խաղեր և կատարումներ, ինչպես նաև սովորույթներ և հավատալիքներ, որոնք կապված էին ամենամյա տոների՝ Սուրբ ծնդյան և բարեկենդանի հետ[5]։
Որպես գրականության և թատրոնի քննադատ՝ տպագրվել է շատ ամսագրերում[3], շատ է հրատարակվել, բազմաթիվ հարցազրույցներ է տվել «կինը գիտության մեջ» թեմայով։ Էնյայարվին կարծում էր, որ առաջին սերնդի կին գիտնականների դարաշրջանը` սովորաբար չամուսնացած և անզավակ, արդեն անցնում է։ Նոր սերնդի կանայք, նրա կարծիքով, արդեն կարող են բավականին հաջող կերպով համատեղել իրենց «կանանց կոչումը» բարձր ինտելեկտուալ աշխատանքի հետ։ Որպես այդպիսի համակցության ամենավառ օրինակ նա բերել է իր ընտանիքը, որում հինգ երեխա է մեծացել, և կինն ու ամուսինը ոչ միայն ամուսիններ և ծնողներ են եղել, այլև հավասարազոր գիտնական-գործընկերներ[5][3]։ Նա շվեդերենից ֆիններեն է թարգմանել և տպագրության պատրաստել Էմմա Օստրյոմի հուշերի գիրքը, որը լույս է տեսել 1933 թվականին։ Էմմա Օստրյոմը համարվում է Ֆինլանդիայի առաջին կինը, որը բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 1882 թվականին։
Էլսա Էնյայարվի-Հաավիոն ընտրվել է Հելսինկիի քաղաքային խորհրդի անդամ։ Նախագահական ընտրություններում նա եղել է ընտրական կոլեգիայի անդամ[3]։ Հանդիսանում է նաև «Բնակչության ասոցիացիա» Ֆինլանդիայի ազգային բարեգործական և իրավապաշտպանական կազմակերպության ակտիվ անդամներից մեկը[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականին Էլսա Էլինա Էկլունդն ամուսնացել է բանաստեղծ և բանահավաք Մարտտի Հենրիկկի Հաավիոյի հետ, որը հայտնի գիտնական է եղել և զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն։ Նրանք ունեցել են հինգ երեխա[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Elsa Enäjärvi-Haavio (շվեդերեն) — SLS.
- ↑ Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Majamaa, 2003
- ↑ 4,0 4,1 Majamaa, 2011
- ↑ 5,0 5,1 5,2 Helsingin yliopisto & Kristiina-instituutti (julk.), 2000
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elsa Enäjärvi-Haavio : ensimmäinen kansanrunouden tutkimuksen naistohtori 1901—1951
- Majamaa R. Enäjärvi-Haavio, Elsa (1901—1951) : kansanrunouden tutkimuksen dosentti, järjestövaikuttaja
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսա Էնյայարվի-Հաավիո» հոդվածին։ |
|