Jump to content

Էլլեն Ջեյն Ուիլլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլեն Ջեյն Ուիլլիս
անգլ.՝ Ellen Willis
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1941(1941-12-14)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 9, 2006(2006-11-09)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲերնարդ քոլեջ
Մասնագիտությունլրագրող, ակնարկագիր, երաժշտական քննադատ և կանանց իրավունքների պաշտպան
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան
ԱմուսինStanley Aronowitz?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներNona Willis Aronowitz?
 Ellen Willis Վիքիպահեստում

Էլլեն Ջեյն Ուիլլիս (դեկտեմբերի 14, 1941(1941-12-14), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 9, 2006(2006-11-09)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, սեքս-ֆեմինիստ և քննադատ, գրել է տարբեր թեմաներով։ Նա պաշտպանում էր կանանաց իրավունքները, հատկապես՝ աբորտի իրավունքը, դրա համար օգտագործելով հոդվածներ և ֆեմինիստական խմբեր, ինչպիսիք են «Կարմիր Գուլպաներ», No More Nice Girls։

Նրա 2014 թվականի էսսեների ժողովածուն՝ «The Essential Ellen Willis»-ը, ստացել է Ազգային գրքի քննադատների շրջանակի մրցանակ։ Նրա շնորհիվ առաջացավ «սեքսամետ ֆեմինիստ» տերմինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլլիսը ծնվել և մեծացել է Նյու Յորքում, հրեական ընտանիքում։ Նա ավարտել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանը համեմատական գրականության մասնագիտությամբ։

Ուսուցանել է լրագրողություն Նյու Յորքի համալսարանում և ղեկավարել է Մշակութային ռեպորտաժի և քննադատության կենտրոնը, որը հիմնադրել է 1995 թվականին (Center for Cultural Reporting and Criticism

Ամուսնացած էր հայտնի սոցիոլոգի և ակտիվիստի հետ[2]։ 2006 թվականի նոյեմբերի 9֊ին 64 տարեկանում մահացել է թոքերի քաղցկեղից[2]։

Նրա օրիգինալ էսսեները տեղափոխվել են Հարվարդի համալսարան 2008 թվականին[3]։

Նրա վերջին էսսե֊ի ժողովացծուն «The Essential Ellen Willis» (անգլ. թարգմանաբար՝ «Эллен Уиллис: главное»), հրատարակվել է դստեր խմբագրությամբ,

Որպես գրող Էլլեն Ուիլլիսը լայն ճանաչում ձեռք բերեց իր քաղաքական էսսեներով, որոնք տպագրվեցին այլ ամսագրերում։ Նա նաև հայտնի էր ռոքի իր քննադատությամբ․ Ուլլիսը դարձավ The New Yorker շաբաթաթերթի ռոք երաժշտության առաջին սյունակագիրը, հաճախ գրում էր Rolling Stone-ի, The Village Voic-ի և այլ ամսագրերի համար[4]։

1995 թվականին, արդեն հանդիսանալով Նյու Յորքի համալսարանի լրագրության պրոֆեսոր (1990 թվականից), նա հիմնեց երկրի մշակութային լրագրության և քննադատության միակ կենտրոնը։ Նրա էսսեի հիմնական լեյտմոտիվը ֆեմինիզմի և ժողովրդական մշակույթի հարաբերությունն էր։

Նրա կարիերան սկսվել է երգերի տեքստեր գրելով։ Առաջին հոդվածը՝ Բոբ Դիլանի մասին, հրապարակվել է անհայտ հրատարակությունում։ Հենց այս աշխատանքն էլ նրան դարձրեց պատմության մեջ առաջին կինը, ով եղել է The New Yorker ամսագրի ռոք-քննադատ։ Սրբասեր Ուիլյամ Շոնը (ամսագրի խմբագիր) ցանկանում էր իր հոդվածները հրապարակել Է. Ուիլլիս անունով, բայց նա պնդեց Էլլենին, քանի որ նա հրաժարվեց սահմանափակվել միայն ռոքով։ Նրա 56 սյունակները ուսումնասիրում էին, թե ինչ են մարդիկ լսում, ինչ են մտածում և ովքեր են։

Ի վերջո, Ուիլիսի աշխատանքը սկսեց ավելի շատ կենտրոնանալ ֆեմինիզմի, ընտանիքի և քաղաքականության վրա, քան ռոք երաժշտության վրա։

Ուիլիսը ֆեմինիստ էր և Նյու Յորքի Ռադիկալ Կանայքի անդամ։ 1969 թվականին նա Նյու Յորքի այլ ֆեմինիստների հետ հիմնել է Redstockings խումբը։ Անունը ստեղծվել է որպես երկու բառերի համադրություն՝ կարմիր, որն արտահայտում էր նրանց ձախ քաղաքական դիրքորոշումը և կապույտ գուլպա, որը հոմանիշ էր կրթված կանանց։ Ուիլիսը ֆեմինիստ էր և Նյու Յորքի Ռադիկալ Կանայքի անդամ։ 1969 թվականին նա Նյու Յորքի այլ ֆեմինիստների հետ հիմնել է Redstockings խումբը։ Անունը ստեղծվել է որպես երկու բառերի համադրություն՝ կարմիր, որն արտահայտում էր նրանց ձախ քաղաքական դիրքորոշումը և կապույտ գուլպա, որը հոմանիշ էր կրթված կանանց[3]։

Նրա հայացքների հիմքում ի սկզբանե եղել է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարիքների և ցանկությունների լիարժեք բավարարման իրավունք։ Իր աշխատանքներում նա ցույց է տվել, թե ինչպես են կանայք զրկված այդ իրավունքից, և որ նրանց սեքսուալությունն ու ինքնագնահատականը կախված են ոչ միայն իրենցից։ Կանայք շատ հաճախ զրկվում են սեռական բավարարվածության իրավունքից։ Այս սոցիալական ազդեցության պատճառով սեքսուալությունը դարձել է քաղաքական խնդիր[5]։

Երաժշտության մասին նրա հոդվածներում հաճախ խոսվում էր այն մասին, թե ինչպես են ամերիկուհիները հանդես գալիս բեմում, ինչպես են աշխատում և ինչպես են ապրում։ 1975 թվականին Ուիլիսը մշակույթը քաղաքականությանը միացնելուց անցավ հենց քաղաքականությանը. նա հոդված հրապարակեց Rolling Stone-ում Սան Ֆրանցիսկոյի բռնաբարության մասին։ New Yorker-ի խմբագիր Ուիլյամ Շոնը բարձր է գնահատել աշխատանքը, սակայն խոստովանել է, որ երբեք չի կարողանա այն հրատարակել։ Սրանից հետո Էլեն Ուիլիսը լքեց ամսագիրը և հազվադեպ էր գրում երաժշտության մասին։ Փոխարենը նրա հոդվածների թեմաները դարձան հոգեվերլուծությունը, թմրանյութերը, ՁԻԱՀ-ը, Նյու Յորքը՝ այն ամենը, ինչ նա հանդիպեց կյանքում։ Նա պնդեց, որ անձնականը քաղաքական է[5]

Սկսված 1979 թվականից, Ուիլլիսը գրել է մի քանի էսսե, հակապոռնոգրաֆիկ ֆեմինիզմի մասին՝ քննադատելով այն սեռական մաքրության, բարոյական ավտորիտարիզմի և խոսքի ազատության սպառնալիքի համար։ Նա կարծում էր, որ ֆեմինիզմը սկսում է հոմանիշ դառնալ «ռեֆորմիստական քաղաքականության, հակամշակութային համայնքի և ինքնօգնության նախագծերի ցանցերի» հետ[6]։ Թեև շատ ֆեմինիստներ բոլոր հետերոսեքսուալ սեքսը պոռնոգրաֆիկ են անվանել, Ուիլիսը կարծում էր, որ կանայք իրավունք ունեն ինքնուրույն որոշել, թե ինչն է իրենց բորբոքում, նույնիսկ եթե դա ներառում է գերիշխող լինելը։ Նա ֆեմինիստներին հիշեցրեց տղամարդկանց իրավունքների մասին, երբ խոսքը վերաբերում է սեքսին, վիճարկելով այն գաղափարը, որ անկաշկանդ տղամարդկային սեքսուալությունը անխուսափելիորեն ճնշող կլինի[5]։ «Դեպի ֆեմինիստական սեքսուալ հեղափոխություն» նա գրել է էսսեում[7]։

1981 թվականին նա գրել է «Lust Horizons. Արդյո՞ք կանանց սեռամետ շարժումը» էսսեն։ («Ցանկության հորիզոններ. Արդյո՞ք կանանց շարժումը սեքսի կողմնակից է»), որն իր անունը տվել է «սեքսամետ ֆեմինիզմ» տերմինիn[6][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ellen Willis, 64, Journalist and Feminist, DiesThe New York Times, 2006.
  2. 2,0 2,1 Fox, Margalit (2006 թ․ նոյեմբերի 10). «Ellen Willis, 64, Journalist and Feminist, Dies». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «Papers of Cultural Critic Ellen Willis, 1941–2006: Now at the Schlesinger». Radcliffe Institute for Advanced Study at Harvard University (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Ellen Jane Willis | American feminist and journalist». Encyclopedia Britannica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 «The Radical Ellen Willis». Dissent Magazine. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 «America's Long Holiday». The Baffler (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. Ellen Willis No More Nice Girls: Countercultural Essays. — U of Minnesota Press, 2012. — 306 с. — ISBN 978-0-8166-8079-5
  8. «Lust Horizons | The Village Voice». www.villagevoice.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլեն Ջեյն Ուիլլիս» հոդվածին։