Էլինա Աբկարովան ծնվել է 1988 թվականի օգոստոսի 6-ին Բաքվում։ 1988 թվականի նոյեմբերին ծնողների հետ տեղափոխվել է Հայաստան, այնուհետև Ռուսաստան։ Դպրոցական տարիներին զբաղվել է լողով և թեթև ատլետիկայով։ Դեռահաս տարիքից սկսել է սովորել թատերական ստուդիայում։ 2008 թվականին ավարտել է Լենինգրադի մշակույթի և արվեստի մարզային քոլեջի դերասանական ֆակուլտետը՝ Տ․ Սլավինի դասարանը։ 2008 թվականից խաղացել է «Թատրոն Գորոխովայա փողոցի վրա» թատրոնում, որտեղ որպես ռեժիսոր բեմադրել է նաև ներկայացումներ[1]։
2014 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի և արվեստի համալսարանի դերասանական-ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բ․ Պրեոբրաժենսկու և Վլադիմիր Ֆունտուսովի արվեստանոցը։ Համագործակցել է «Արտ-Վոյաժ» թատերական կենտրոնի հետ[1]։