Էլինա Աբկարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլինա Աբկարովա
Ծնվել էօգոստոսի 6, 1988(1988-08-06) (35 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼենինգրադի մշակույթի և արվեստի մարզային քոլեջ (2009) և Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, թատերական ռեժիսոր և կինոդերասանուհի

Էլինա Արթուրի Աբկարովա (ռուս.՝ Элина Абкарова, օգոստոսի 6, 1988(1988-08-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ և Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլինա Աբկարովան ծնվել է 1988 թվականի օգոստոսի 6-ին Բաքվում։ Դպրոցական տարիներին զբաղվել է լողով և թեթև ատլետիկայով։ Դեռահաս տարիքից սկսել է սովորել թատերական ստուդիայում։ 2008 թվականին ավարտել է Լենինգրադի մշակույթի և արվեստի մարզային քոլեջի դերասանական ֆակուլտետը՝ Տ․ Սլավինի դասարանը։ 2008 թվականից խաղացել է «Թատրոն Գորոխովայա փողոցի վրա» թատրոնում, որտեղ որպես ռեժիսոր բեմադրել է նաև ներկայացումներ[1]։

2014 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի և արվեստի համալսարանի դերասանական-ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բ․ Պրեոբրաժենսկու և Վլադիմիր Ֆունտուսովի արվեստանոցը։ Համագործակցել է «Արտ-Վոյաժ» թատերական կենտրոնի հետ[1]։

2011 թվականից նկարահանվում է կինոյում[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
2008 Ուիլյամ Շեքսպիր Տասներկուերորդ գիշեր Մարիա
2008 Հանս Քրիստիան Անդերսեն Սառցե թագուհին փոքր ավազակ
2008 Ալեքսանդր Կուպրին Յամա Ժենյա
2008 Վալենտին Ռասպուտին Ռուդոլֆիո կին
2009 Իվան Բունին Թեթև շնչառություն Օլյա Մեշչերսկայա
2010 Նիկոլայ Գոգոլ Ամուսնություն Ֆեկլա
2010 Յակով Գոլովացկի Փնթին Փնթի
2011 Իստվիկյան վհուկներ աղջնակ
2012 Դարիո Ֆո Ես սպասում եմ քեզ, սիրելի՛ս Մարիա

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2013 Պատվի գործ Սոնյա
2012-2014 Առանց հնության ժամկետի դրվագ
2012 Լավրովայայի մեթոդը 2 դրվագ
2011 Ծնունդդ շնորհավոր Նադեժդա
2011 Խոսում է ոստիկանությունը Ժենյա Պրոխորովա

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Իմ Պուշկին» համառուսաստանյան թատերական փառատոնի գրան պրի «Գեղարվեստական խոսք» և «Երիտասարդ դերասաններ» անվանակարգերում[2]
  • 2005 - «Իմ Պուշկին» համառուսաստանյան թատերական փառատոնի գրան պրի «Գեղարվեստական խոսք» և «Երիտասարդ դերասաններ» անվանակարգերում[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Элина Абкарова - биография, информация, личная жизнь, фото, видео». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Элина Абкарова». kino-teatr.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.