Էլզա Գյոբել-Օյլեր
Էլզա Գյոբել-Օյլեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1882[1][2] |
Ծննդավայր | Hällefors Municipality, Էրեբրու, Շվեդիա |
Վախճանվել է | փետրվարի 11, 1979[1][2] (96 տարեկան) |
Մահվան վայր | Նորա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Նկարչական դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Զավակներ | Սոլդանելա Օյլեր |
Elsa Giöbel-Oyler Վիքիպահեստում |
Էլզա Գյոբել-Օյլեր (շվեդ.՝ Elsa Giöbel-Oyler, հոկտեմբերի 16, 1882[1][2], Hällefors Municipality, Էրեբրու, Շվեդիա - փետրվարի 11, 1979[1][2], Նորա), շվեդ նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլզա Գյոբել-Օյլերը ծնվել է 1882 թվական հոկտեմբերի 16-ին Էրեբրուում[3]։ Նա որսորդ Ադրիան Գյոբելի (Adrian Giöbel) և նրա կնոջ՝ Մարիա Ֆրիգելիուսի (Maria Frigelius) դուստրն էր, Սելմա Գյոբելի բարեկամուհին։ Ընտանիքը խորը գերմանական արմատներ ուներ՝ Անգլիա էր տեղափոխվել Գերմանիայից։
Էլզան նկարել սկսել է 1903 թվականից, 1904 թվականին մեկնել է Ստոկհոլմ՝ ուսումնասիրելու գեղանկարչություն։ Այնտեղ ծանոթացել է նկարիչներ Ռիչարդ Բերգի և Կարլ Նորդստրյոմի հետ։ 1905 թվականին որոշ ժամանակ աշխատել է Բերգի արվեստանոցում, որտեղ հիմնականում նկարել է նատյուրմորտներ։ Միևնույն ժամանակ ինքնուրույն արվեստ է ուսումնասիրել Աննա Սալստրյոմի (1876-1956) հետ, որը դարձել է նրա մտերիմ ընկերը։
1905 թվականի աշնանը Էլզան սկսել է գեղարվեստ ուսումնասիրել Շվեդական նկարիչների ասոցիացիայի Konstnärsförbundets skola դպրոցում՝ Ռիչարդ Բերգի մոտ, իսկ 1907 թվականին Սոլնասկոգենում Կարլ Նորդստրյոմի ղեկավարությամբ ինտենսիվորեն աշխատել է պերճամոլ և մերկ աշակերտների հետ։ 1911 թվականին Էլզան ուսումնական ուղևորություն է կատարել Բեռլին և Դրեզդեն, սակայն այնտեղից ստացած տպավորությունների ներքո Էլզան կորցրել է իր գեղարվեստական վստահությունը։ Գերմանիայից հետո նա մեկնել է Անգլիա, որտեղ ամուսնացել է գրող Ֆիլիպ Օյլերի հետ, որը հիացավ նրա Շվեդիայից բերած նկարներով, քանի որ ուներ բավականին նուրբ անգլիական ճաշակ։ Հետագայում նկարների մեծ մասն այրվեցին, պահպանվեցին միայն նկարչուհու վաղ շրջանի նկարները, որտեղ պատկերված էին նրա ընտանիքի անդամները։
Էլզա Գյոբել-Օյլերը Անգլիայում այցելել է մի շարք գեղարվեստական ցուցահանդեսներ, այդ թվում 1928 և 1929 թվականներին Սաուտհեմպտոնի գեղարվեստի ընկերություն (Southampton Art Society), 1929 թվականին Լոնդոնի Թագավորական ակադեմիա և 1937 թվականին Լոնդոնի Վերածննդի դարաշրջանի պատկերասրահ (Renaissance Art Galleries): Ամուսնու մահից հետո 1939 թվականին նա վերադարձել է Շվեդիա՝ Յարլե փոքրիկ քաղաք, որտեղ էլ երկար ընդմիջումից հետո վերսկսել է գեղանկարչական աշխատանքները, հիմնականում ծաղկային թեմաներով։ 1952 թվականին Էրեբրուում կազմակերպել է անհատական հետահայաց ցուցադրություն։
Էլզա Գյոբել-Օյլերի աշխատանքները հիմնականում իրենցից ներկայացնում են նատյուրմորտներ, բնանկարներ և մերկ պատկերներ։ Նրա նկարները գտնվում են Ստոկհոլմի Շվեդիայի ազգային թանգարանում և Էրեբրուի քաղաքապետարանի գեղարվեստի թանգարանում։
Էլզա Գյոբել-Օյլերը մահացել է 1979 թվականի փետրվարի 11-ին, Նորե քաղաքում[3][4]։