Էլենա Նոգուեռա
Էլենա Նոգուեռա անգլ.՝ Helena Noguerra | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1969[1][2][3] (55 տարեկան) |
Ծննդավայր | Բրյուսել |
Քաղաքացիություն | Բելգիա և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել, կինոդերասանուհի և հաղորդավար |
Ամուսին | Ֆիլիպ Կատերին, Fabrice Du Welz? և Fabien Galthié? |
Երեխաներ | Tanel Derard? |
Կայք | helenanoguerra.fr/en |
Helena Noguerra Վիքիպահեստում |
Էլենա Բարբարա Ռիբեյրու Ֆուրտադու Վելյու Նոգուեռա ( պորտ.՝ Hélène Barbara Ribeiro Furtado Velho Nogueira . մայիսի 18, 1969[1][2][3], Բրյուսել), բելգիացի մոդել, դերասանուհի, երգչուհի, գրող և հեռուստահաղորդավարուհի։ Երաժշտական իր կարիերան սկսել է 1988 թվականին, իսկ դերասանականը՝ 1989 թվականին։ Հայտնի է « Dillinger Girl » կեղծանունով։ 2010 թվականից ելույթ է ունենում ֆրանսիական Nouvelle Vague խմբի կազմում[4]։ Որպես ֆոտոմոդել՝ համագործակցում է Փարիզի Click and Viva գործակալությունների հետ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1969 թվականին Բրյուսելում, միջին խավի ընտանիքում։ Նրա մայրը պորտուգալացի էր, ով 1968 թվականին գաղթել էր Բելգիա ՝ փրկվելու Սալազարի բռնապետությունից։ Էլենան խորթ եղբայր և երկու քույր ունի, որոնցից մեկը ճանաչված երգչուհի Լիոն է։ Էլենան մոդելային կարիերան սկսել է 15 տարեկանում, որից հետո համբավվել է որպես հեռուստատեսային և ռադիոհաղորդավարուհի։ 1989-ին թողարկել է իր դեբյուտային « Lunettes Noires » սինգլը, երեք տարի անց՝ «Rivières rouges» սինգլը։ Երգչուհին երկար ժամանակ չէր համարձակվում թողարկել սոլո ալբոմ։ Նրա դեբյուտային ալբոմը՝ «Projet Bikini» վերնագրով, թողարկվել է միայն 1999 թվականին՝ նրա երաժշտական կարիերայի մեկնարկից 10 տարի անց[6]։
Հաջորդ ալբոմը՝ Azul-ը, Էլենան ձայնագրել է 2001 թվականին երգիչ և գործիքավորող Ֆիլիպ Կատերինի հետ։ Այն, ինչպես և նրա հաջորդ երաժշտական աշխատանքը՝ 2004 թվականին թողարկված[7] « Née dans la nature »-ը (Բնության մեջ ծնվածը), հսկայական հաջողություն ունեցավ Ֆրանսիայում։
1989 թվականին Էլենան նշեց իր նորամուտը կինոյում՝ նկարահանվելով « Բաղնիք » ֆիլմում։ Դրանից հետո նա հիմնականում զբաղվել է մոդելային բիզնեսով՝ պայմանագիր կնքելով ֆրանսիական Viva գործակալության հետ և պարբերաբար նկարահանվելով կարճամետրաժ ֆիլմերում։ Էլենայի վերադարձը կինո տեղի ունեցավ 2001 թվականին ֆրանսիական «Աստվածային երեխան» դրամայում։ Դերասանուհին փոքր դերերից ու կամեոներից աստիճանաբար անցել է ավելի մեծ դերերի։ 2005 թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Սև արկղ» ֆիլմում, իսկ 2009 թվականին՝ «Սալազարի անձնական կյանքը» ֆիլմում։
2002-ին Էլենան իր ուժերը փորձել է գրական ասպարեզում՝ թողարկելով « Թշնամին ներսում » գիրքը (L'Ennemi est à l'intérieur), իսկ 2006-ին նա իր դեբյուտն է կատարել թատրոնի բեմում։ Շարունակելով իր երաժշտական կարիերան՝ 2006 թվականին նա վերցրեց «Dillinger Girl» կեղծանունը։ Այդ կեղծանունով նա թողարկել է «Bang!» ալբոմը, որը երաժիշտ Ֆրեդերիկո Պելեգրինիի հետ համագործակցության արդյունք է։ 2007 թվականին երգչուհին վերադարձել է իր սոլո կարիերային՝ թողարկելով «Fraise Vanille» ալբոմը, ինչի կապակցությամբ կատարել է իր առաջին հյուրախաղային շրջագայությունը Ֆրանսիայի քաղաքներով, շրջագայություն, որն ավարտվեց փարիզյան հայտնի «Բատակլան» թատրոնում ելույթով։
2010 թվականին Էլենան միացել է ֆրանսիական « Nouvelle Vague » աղջկական երաժշտախմբին, ձայնագրել « Couleurs sur Paris » և « The Singers » ալբոմները։ Վերջինս դարձել է Էլենայի դեբյուտային անգլալեզու ալբոմը։ Խմբի կազմում մնալով հանդերձ՝ Էլենան շարունակել է իր մենակատարային կարիերան։ 2013 թվականին նա թողարկել է « Année Zéro » ալբոմը, որի առանձին սինգլներ բավականին բարձր դիրքեր են գրավել ֆրանսիական չարթերում։ Ալբոմի առաջատար սինգլը դարձած « Թոմ » երգը և դրա տեսահոլովակը արժանացան երաժշտական քննադատների բարձր գնահատականին[8]։ 2013 թվականի մայիսին թողարկվեց Էլենայի նոր «The End of the Story» սինգլը[9]։
Էլենան շարունակում է որպես դերասանուհի նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսությամբ։ 2010 թվականին նա խաղացել է « Սրտակերը » ( Վանեսա Պարադիի հետ) և «Մումու» ֆիլմերում, իսկ 2011 թվականին մարմնավորել է Քրիստիան Կլավյեի «Հայրիկներ առանց վատ սովորությունների» կատակերգության գլխավոր հերոսուհու կերպարը։ 2014 թվականին Էլենան իր նորամուտն է նշել ռուսական կինոյում՝ մարմնավորելով Ֆրանսիայի նախագահին « Խոհանոց Փարիզում » կատակերգական ֆիլմում[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլենա Նոգուեռան ունի մի որդի՝ Թանել Դերարդը (ծն. 1991), ով երաժիշտ է և մոդել[11][12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ֆ | Լոգասենյակ | La salle de bain | Սուպերմարկետի կին |
2001 | հֆ | Աստվածային երեխա | Le Divin enfant | Հեռուստահաղորդավարուհի |
2002 | ֆ | Աղջիկներին ոչ ոք չի վստահում | Les filles, personne s'en méfie | Դերասանուհի |
2002 | ֆ | Եթե հարուստ լինեի | Ah! Si j'étais riche | Պրիսցիլա |
2003 | ֆ | Առանց նրա | Sem Ela | Ինես Վիերա |
2005 | ֆ | Սև արկղ | La Boîte noire | Сорайя |
2006 | ֆ | Փարիզյան պատմություն | Dans Paris | Սկուտերով աղջիկ |
2006 | ս | Մաֆիոզան | Mafiosa | Լաետիտա |
2007 | ս | Ինչն է լավ, ինչը՝ վատ | Fais pas ci, fais pas ça | Հոգեբան |
2008 | ֆ | Ուրիշը | L'autre | Լառսի ընկերուհի |
2009 | ֆ | Սալազարի անձնական կյանքը | A Vida Privada de Salazar | Քրիստինա Գառնիե |
2009 | ս | Ընտանեկան տեսարան | Scènes de ménages | Լաուրա |
2010 | ֆ | Սրտակերը | L'arnacoeur | Սոֆի |
2010 | ֆ | Մումու | Mumu | Մադամ Ռոտայլոտ |
2010 | հֆ | Սանդուղքի ներքևումы | Au bas de l'échelle | Մարիետա |
2011 | հֆ | Տասը րոպե ոչ մի տեղում | À dix minutes de nulle part | Մադամ Ստիբենարտ |
2011 | ֆ | Աշակերտ Դյուկոբյուն | L'élève Ducobu | Ադելին Գրատին |
2011 | հֆ | Վալպարաիսո | Valparaiso | Էմմա Կագլիոն |
2011 | ֆ | Հայրիկներ՝ առանց վատ սովորությունների | On ne choisit pas sa famille | Ալեքս |
2012 | ֆ | Սիրո համաբուժարան | La clinique de l'amour | Պրիսցիլա |
2012 | ֆ | Դյուկոբյուի արձակուրդը | Les vacances de Ducobu | Ադելին Գրանտին |
2013 | ֆ | Ձիարշավ | Turf | Քրիստինա |
2013 | ֆ | Ես Ստանդարտի երկրպագու եմ | Je suis supporter du Standard | ինքն իրեն է մարմնավորել |
2013 | ֆ | Հրեշտակների նշանը | La Marque des anges | Անջելա քոուլսոն |
2013 | ֆ | Ռոմանտիկ ժամադրությունների հյուրանոցը | Hôtel Normandy | Էլիս |
2013 | ֆ | Տնային կյանք | La vie domestique | Ինես |
2014 | ֆ | Որդյակը | Fiston | Մոնիկա |
2014 | ֆ | Ալելույա | Alleluia | Սոլենջ |
2014 | ֆ | Խոհանոց Փարիզում | Кухня в Париже | Ֆրանսիայի նախագահ |
2015 | հֆ | Սպանություն Կոլիուրում | Meurtres à Collioure | Ալիս |
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներքին թշնամին ( L'Ennemi est à l'intérieur ), 2002 թ.
- Եվ ես կանգնեցի սեղանին ( Et je me suis mise à table ), 2004 թ.
- Եկեք թռչենք դեպի Լուսին ( Fly me to the Moon ), 2007 թ
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999. Projet Bikini
- 2001թ.՝ Azul / Ազուլ
- 2004. Née Dans la Nature / Բնության մեջ ծնվածը
- 2007՝ Fraise Vanille / Ֆրեյզ Վանիլ
- 2013՝ Année Zéro / Աննե Զերո[13]
Սինգլներ
- 1989 : Lunettes noires
- 1992 : Rivière des anges
Համագործակցությամբ թողարկված ձայնագրություններ
- 1987 : La Bamba ft. Los Portos & Lio
- 1996 : Ollano ft. Nouvelle Vague
- 2003 : L'Héroïne au bain ft. Olivier Libaux
- 2004 : Jeux d'amour / La Fête ft. Rodrigo Leão, Beth Gibbons & Sakamoto
- 2005 : Le Téléfon on the album On Dirait Nino
- 2006 : Dillinger Girl et Baby Face Nelson ft. Federico Pellegrini
- 2007 : Imbécile ft. Olivier Libaux
- 2007 : Helena et Rezvani en concert ft. Serge Rezvani
- 2009 : Masquez les plumes ft. Gregory Cerkinsky, Philippe Eveno & Florence Denou
- 2010 : Theme of Bayonetta: Mysterious Destiny, Fly Me to the Moon
- 2010 : So in love ft. André Manoukian
- 2010 : C'est pas ft. François Morel
- 2014 : Rio-Paris ft. Natalie Dessay, Agnès Jaoui & Liat Cohen
- 2014 : Dans la mer aussi il y a des étoiles ft. Alain Rivet
- 2018 : Les Parisiennes ft. Arielle Dombasle, Mareva Galanter & Inna Modja
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Выступление группы «Nouvelle Vague» в Линкольн-Холл». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Элена Ногуэрра на сайте kino-teatr.ru
- ↑ «Биография Элены Ногуэрра на сайте PurePeople.com». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Элена Ногуэрра: ни «да», ни «нет»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Элена Ногуэрра презентовала клип на новую песню «Том»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Элена Ногуэрра возобновила музыкальную карьеру выпуском сингла «The End of the Story»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Актеры фильма «Кухня в Париже» на сайте ruskino.ru». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Prisma Média. «Helena Noguerra grand-mère à 51 ans : son fils Tanel papa pour la première fois ! - Gala». Gala.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Helena Noguerra: who is her son Tanel, whom she "raised like her little brother"?». World Today News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Список альбомов и синглов Элены Ногуэрра». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենա Նոգուեռա» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 18 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Բելգիացի դերասանուհիներ
- Բելգիացի երգիչներ
- Բելգիացի երգչուհիներ
- Բրյուսել քաղաքում ծնվածներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Մոդելներ այբբենական կարգով